Իսկ ես մահապատժի հարցին կատեգորիկ չեմ մոտենում: Ասենք, օրինակ, ցեղասպանության, ահաբեկչության ծայրահեղ դրսևորումների համար ո՞նց ասես՝ մարդ ա, կյանք չենք տվել, ինչ իրավունք ունենք խլելու և այլն: Տո դրանց՝ կազմակերպիչներին էլ, իրականացնողներին էլ պետք ա վերացվի:
Ինչ վերաբերում ա դատական սխալներին: Դե հա, կարա լինի, բայց կարան լինեն նաև նենց դեպքեր, երբ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կոնկրետ անձի կողմից հաստատվի անհերքելի, ուղղակի ապացույցներով (ասենք՝ տեսագրություններ, բազմաթիվ ականատեսներ և այլն, ու էդ ամեն ինչը մյուս ապացույցների համակցության մեջ), որ հանցանքի կատարումը կոնկրետ անձի կողմից կատարելը 0,1 տոկոս էլ կասկած չհարուցի: Խոսքի, Պերմյակովի դեպքը: Մի կողմ դնենք իրա կողմից կատարված լինելու ուղղակի ապացույցների լինել-չլինելու հարցը, ենթադրենք՝ դրանք կային, այսինքն՝ լիովին ապացուցված ա ու ոչ մի կերպ չի կարա հերքվի, որ ինքն ա կատարել էդ դաժան սպանությունները, եկեք մտածենք, բա դրա ապրելը, գոյություն ունենալն ո՞ւմ ա պետք ընդհանրապես: Ոնց նշվել ա բազմիցս, համ ավել ծախս ա, համ էլ ոչ արժանի պատիժ արածի համար: Ինձ մնար, նենց պատիժ կմտածեի, որ եթե նույնիսկ մահապատժով հարցը չլուծվեր, բայց օրերով տանջվեր, երազեր մահվան մասին, այ դա կըլներ ամենաարդարացի պատիժը տենց վիժվածքի համար:
Մյուս, թեկուզ մի քանի տոկոս ապացուցվածության, կասկածելի դեպքերում ցմահին բան չասի:
Էջանիշներ