Մահապատիժ
Ցմահ բանտարկություն
Անահիտ ջան, կարծում եմ, ոչ թե լիքն են դեպքերը, այլ կան դեպքեր, ինչպես կան ավիավթարների դեպքեր, փողոցներում դժբախտ պատահարներ և այլն։
ԵՎ կան դեպքեր, երբ մահվան արժանի անասունին ցմահ պահում են, որտև երկիրն իրա վրայից քցում ա «սպանության» պատասխանատվությունը, Բրեյվիկը վկա։
Բրեյվիկ, Դնեպրոպետրոսկի մանյակներ, Չիկատիլլո (ցանկության դեպքում կարամ էլի անուններ գրեմ, սրանց թարմ են)։ Եթե ծանոթ չես, կարող եմ շատ մանրամասն ինֆորմացիա տալ, 2-ի մասին նույնիսկ իրանց նկարած տեսանյութը, թե ինչպես են պտուտակահանով (отвертка) մի զոհի վրա փորձեր անում, խրում փորը, աչքերը ...։ Ձեռքերն են վարժեցնում։
Օրը 3 մարդ են սպանել, հիմնականում՝ անպաշտպաններին. երեխաներ, ծերեր, հաշմանդամներ, հարբածներ։
Ֆիլմը դիտել եմ շատ վաղուց, ու ֆիլմը մի բանում համոզեց. մինչև անասունին սպանդի ուղարկելը հարկավոր է վստահ լինել, որ անասունի փոխարեն մարդ չի գնում (պատահմամբ թե դիտմամբ, էական չի)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես նկատի ունեի, որ մարդկության պատմության մեջ լիքն են տենց դեպքերն ընդհանուր, ոչ թե որ անմեղներին մահապատժի ենթարկելու դեպքերն ավելի շատ են, քան մեղավորներինը, (չհաշված ավելի վաղ ժամանակների անհեթեթ պատճառներով մահապատիժի դեպքերը)։
Բայց դե, մեկ ա, ես ցանկացած դեպքում դեմ եմ մահապատժին, նույնիսկ եթե մենակ մեղավորներին պատժեին։ Իսկ քանի դեռ անմեղներին էլ են պատժում, ինձ համար դա ընդհանրապես հարց չի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մինա (31.07.2014)
Մի պարզաբանում էլ, մարդ սպանելը անմարդկային չի, անմարդկային ա օդով թռնելը, ջրի տակ շնչելը։ Այսինքն այն ամենն ինչ բնորոշ չի մարդուն։
Սպանությունը մեր օրերում օրենքի խախտում ա, ոչ թե ինչ որ բարոյական նորմ։ Եթե նախկինում տարածված էին դուելները, իրար վրա փողոցի մեջտեղը կրակելը, հիմա դա քրեորեն պատժելի արարք ա։
Հիմա հարցը նրանում ա, որ նախկինում շատ նման արարքների համար հանցագործից մաքրում էին փողոցները, հողին էլ հումուս էին տալիս։ Հիմա կառավարությունների խիղճն արթնացել ա, սպանելու տեղ տանում պահում են, որ նրանք էլ սաղ կյանքները փորձեն փախնել: Ո՞ր արժանիքների համար ա էդ ձրիակերը հարկատուների հաշվին գոյատևում։ Մարդիկ նույն խեղճուկրակ գոյությունը քարշ տալու համար գնում պարտքներ են անում, վերջում էլ տակից չեն կարում դուրս գան, գնում կամուրջի քցվում են, իսկ դրանք սկի պարտք անելու կարիք չունեն։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մ Մ (01.08.2014)
երկու տարբերակն իրար հետ, սկզբում մահապատիժ, հետո՝ ցմահ. փախնելու տարբերակ չկա էլի![]()
Մահապատժին կողմ լինելու համար պիտի վստահ լինես տվյալ երկրի արդարադատության անաչառության մեջ։ Անկողմնակալ ու հնարավորինս արդար դատական համակարգ ունենալու դեպքում անգամ երկարատև կտտանքներով մահապատժին եմ կողմ, կախված հանցանքի ծանրությունից։
Վերջին խմբագրող՝ Արէա: 31.07.2014, 21:44:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Թեման մենակ Հայաստանի մասին չի, չնայած բերածս երեք անունները էն դեպքերն են, որ անկախ երկրից պտի տային սատկացնեին։
Մենակ Բրեյվիկը մի օրում 77 մարդու սպանեց, էն 2 անասունները 20-ից ավել մարդու՝ առանձնակի դաժանությամբ (չհաշված մինչ էդ պարապելու համար սատկացրած կենդանիները), ու որոշ դեպքերում էլ իրանք նկարել են արածները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Առաջարկում եմ հիմա միացնեք Ձեր հեռուստացույցը և դիտեք Երկիր Մեդիան![]()
Chuk (31.07.2014), Jarre (01.08.2014), Quyr Qery (29.01.2017), Sagittarius (31.07.2014), Sambitbaba (01.08.2014), մարիօ (05.08.2014), Մինա (31.07.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Համաձայն եմ, դրա համար էլ մտածում եմ, որ մահապատիժը պետք ա թույլատրվի մենակ կատարյալին շատ մոտ դատավարություն անցկացնող երկրներում. Իսկ ավելի ճիշտ տարբերակ կլինի էն, որ մահապատժի ենթակա դեպքերն ուսումնասիրվեն ինչ-որ միջազգային դատարանի կողմից, որը անմեղին դատելու շանսերը մինիմումի կհասցնի.
Հ.Գ. Ես իրավաբանությունից ու օրենքներից հեռու մարդ եմ ժողովուրդ, նենց-որ եթե հիմար միտք ա, շատ չնյարդայնանաք, ես ստեղ ֆիլմը խորհուրդ տալու խաթեր եմ գրառում արել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ