User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մահապատիժ

    41 30.83%
  • Ցմահ բանտարկություն

    92 69.17%
Էջ 12 31-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 464 հատից

Թեմա: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

  1. #166
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ...ախր ոնց պիտի նորմալ կյանք վերադառնա ...եթե մինչև կյանքի վերջ ազատազրկված ա լինելու? բանտում ա լինելու.. արևի լույս չի տեսնելու ... ու վերջը հոգեկան հիվանդ ա դառնալու, կամ թոքախտով տառապելու ա ...
    Ես ասում եմ կարող է ուղղվել, վերադառնալ հասարակության մի մասնիկը դառնալ, իսկ դւ ասում ես փակ է մնալու մինչև կյանքի վերջը:
    Հանցագործին մեկուսացնում են ուղղվելու համար, ոչ ոք նպատակ չունի նվաստացնելու կամ վարկաբեկելու, ազատազրկման նպատակը հասկացեք, լա՞վ: Մահապատժից հետո ոչ ոք ուղղվելու հնարավորություն չունի, իսկ ազատազրկումից ինչ որ բան կստացվի, իմաստ կլինի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (29.08.2009)

  3. #167
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    ես կնախնտրեյ մահապատիժը

  4. #168
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    [/B]

    Սատկացնողը նույնպես դառնում է մարդասպան, բայց օրենքով մարդասպան սա աբսուրդ է: Պետք է բարոյական դեգրադացումը կանխող ճանապարհներ գտնել, այլ ոչ թե դեգրադացված դժբախտին թողնել որ վերջնականապես համոզվի որ իր ընտրած ճանապարհը ճիշտ էր: Ինչու՞ է մարդասպանը մարդ սպանում, որովհետեվ համոզված է որ մարդիկ հենց դրան են արժանի, իսկ « խելամիտ» օրենսդրությունն ու դատական համակարգը իրենց վերաբերմունքով վերջնականապես ամրապնդում են դեգրադացվածի համոզմունքները:
    Ի դեպ մեր օրենսդրությունը շատ էլ խելամիտ է, սահմանադրական փոփոխությամբ ՀՀ-ում արգելվեց մահապատիժը: Ի դեպ ՀՀ-ում երբեք էլ մահապատիժ ի կատար չի ածվել, միշտ ուղարկել են արտերկրում հիմանականում ՌԴ-ի կատար ածելու: 2000 թ-ից հետո էլ, մինչ արգելումը կարծեմ մահապատժի դատապարտված ոչ մի անձի վճիռը չի ի կատար ածվել, իսկ հետո փոխվել է ցմահ ազատազրկմամբ:

    Ի դեպ ՀՀ-ի մահապատիժների հիմական մեթոդը եղել է կրակելը, երբ մեղադրյալին տարել են մի սենյակ անակնկալ ներս են մտել դիմակավորված մարդիկ և կրակ բացել: Հետաքրքիրն այն է, որ դահիճներին ասում են իբր նրանցից միայն մեկի զենք է լիցքավորված, իսկ իրականում չորսից երեքինը հաստատ լինում է; Դրա նպատակն էլ այն է, որ այդ մարդը ներքուստ հաստատապես վստահ չլինեն, որ հենց ինքը սպանեց;
    Տարօրինակ է, բայց փաստ է....

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.01.2017), Yeghoyan (31.08.2009), Ուլուանա (29.08.2009)

  6. #169
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Քվեարկել եմ մահապատժի օգտին: Բացատրեմ: Մեղքի տակ ընկնելու ու մահապատիժ իրականացնելու մասին դժվարանում եմ լուծում գտնել: Մարդուն կյանքից զրկելն ու նրան էլ ապրելու իրավունքից զրկելը ևս աչքաթող եմ անում:

    Ավելի շուտ մտածում եմ՝ էդ հանցավորի վրա էդքան ծախս անել ու կենդանի պահելը պատճառաբանված է՞: Այսինքն՝ մեր պետության համար ինչքանո՞վ է արդարացի «անմեղ» քաղաքացիների կուտակած բյուջեով հանցավորին պահելը:

    Մյուս կողմից էլ՝ չի բացառվում «հանցավորի» անմեղ լինելը, իրական հանցավորների՝ ազատության մեջ ապրելը...

    Հեշտ հարց չի, կարծիքս միանշանակ չի:...
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (29.08.2009), melancholia (29.07.2014)

  8. #170
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    40
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մահապատժի կողմնակիցներին կխնդրեի նայել Ալան Պարկերի «Դեվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը:

    Ու մի մոռացեք, մահապատժի ենթարկում են ոչ միայն սպանության համար: Այդ պատժին որոշ երկրներում կարելի է արժանանալ հասարակ այլախոհության համար:

    Իրանում աղջկան մահվան կդատապարտեն կույս չլինելու համար: Կամբոջայում ժամանակին դա կանեին բարձրագույն կրթություն ունենալու համար:

    Ես չեմ ընդունում պետության իրավունքը քաղաքացու կյանքի նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), Dragon (30.08.2009), Jarre (29.08.2009), melancholia (29.07.2014), Quyr Qery (29.01.2017), Yeghoyan (30.08.2009), Նիկեա (29.07.2014), Ֆոտոն (29.08.2009)

  10. #171
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասում եմ կարող է ուղղվել, վերադառնալ հասարակության մի մասնիկը դառնալ, իսկ դւ ասում ես փակ է մնալու մինչև կյանքի վերջը:
    Հանցագործին մեկուսացնում են ուղղվելու համար, ոչ ոք նպատակ չունի նվաստացնելու կամ վարկաբեկելու, ազատազրկման նպատակը հասկացեք, լա՞վ: Մահապատժից հետո ոչ ոք ուղղվելու հնարավորություն չունի, իսկ ազատազրկումից ինչ որ բան կստացվի, իմաստ կլինի
    դէ լավ , լավ էլ ոչինչ չեմ ասում ... ....հնարավոր է ,որ ես սխալ եմ
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  11. #172
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ մեր պետության համար ինչքանո՞վ է արդարացի «անմեղ» քաղաքացիների կուտակած բյուջեով հանցավորին պահելը:
    Լիովին համաձայն եմ Ֆոտոնի կարծիքի հետ։ Իմ ընեկերներիցս մեկի հարազատին սպանել էին և սպանողին դատապարտել էին ցմահ ազատազրկման։ Երբ դատախազը մոտեցել էր ընկերոջս և ակնկալել, որ ընկերս պիտի շատ ուրախ լինի, նա պատասխանել էր դատախազին, որ ուրախանալու պատճառ չունի, քանի որ իր ծնողին սպանողին, ինքն է պահելու իր վճարած հարկերով։ Բայց ուզում եմ նշել, որ այդ ընկերս նույնիսկ այդ դեպքից հետո էլ դեմ է մահապատժին։

    Բայց մյուս կողմից չեմ էլ կարող չհամաձայնվել Ռայադերի բերած փաստարկին։
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահապատժի կողմնակիցներին կխնդրեի նայել Ալան Պարկերի «Դեվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը:

    Ու մի մոռացեք, մահապատժի ենթարկում են ոչ միայն սպանության համար: Այդ պատժին որոշ երկրներում կարելի է արժանանալ հասարակ այլախոհության համար:

    Իրանում աղջկան մահվան կդատապարտեն կույս չլինելու համար: Կամբոջայում ժամանակին դա կանեին բարձրագույն կրթություն ունենալու համար:

    Ես չեմ ընդունում պետության իրավունքը քաղաքացու կյանքի նկատմամբ:
    Ուստի վստահությամբ կարող եմ ասել, որ մարդը՝ նույնիսկ ամենաարդար ու ամենալավ մղումներ ունեցողը չի կարող իրականացնել արդար դատավճիռ կամ զերծ մնալ սխալ որոշումներից և մարդկային գործոնից։

    Իմ կարծիքով այսօրվ իրավական համակարգը ավելի շատ պայաքարում է հետևանքներ վերացնելու դեմ, քան պատճառը վերացնելու։ Կարծում եմ, որ իսկական օրենսդրությունը դա այն է, որը ոչ թե սահմանափակում է մարդու արարքները, այլ ազդում է մարդու մտածելակերպի ու ցանկությունների վրա։ Այս առումով, որքան էլ շատերիս համար զարմանալի կամ անընդունելի լինի, Աստվածաշունչն է հանդիսանում հիանալի օրինակ, որով առաջնորդվելով մարդ կարողանում է իր ղեկավարության տակ պահել իր զգացմունքները, մտքերն ու արարքները։

    Եթե պետությունը, կրոններն ու լրատվամիջոցները ավելի շատ պայքարեն առողջ հասարակություն դաստիարակելու համար, և ոչ թե սեփական գրպանը լցնելու՝ ապա վստահ եմ, որ մահապատժի կամ ցմահ բանտարկության արժանի մարդկանց թիվը խիստ կպակասի։ Բայց սա միայն երազանք է....

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), melancholia (29.07.2014), Rhayader (29.08.2009), Ֆոտոն (29.08.2009)

  13. #173
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Այս հարցը շատ բարդ հարց է: Իմ կարծիքով այստեղ միանշանակ պատասխան տալը սխալ կլինի: Քանի որ կապված այն բանից թե հանցագործը ինչ աստիճանի մեղք է գործել մարդկության նկատմամբ: Քանի որ եթե ինքը մարդու կյանքա խլել ապա ովա պարտական իրա կյանքը պահպանի: Մյուս կողմից ինչ իմաստ ունի ցմահ բանտարկությունը, այն հնարավորություն է տալիս ծանր հանցագործներին ընկնել համաներման տակ և թեկուզ 90 տարեկանում բայց դուրս գալ բանտից, իսկ ինչ անի այն մարդը, որը դարձել է այդ մարդու զոհը, ինչպես հետ գա: Օրինակ վերջին դեպքերը Շոտլանդիայի, 270 մարդ սպանածին դուրս հանեցին, օրինակ որքանով էր դա ճիշտ:Մի խսքով ես այն կարծիքին եմ, որ մահապատիժ պետք է լինի սակայն, այն պետք է ոչ թե հստակ սահմանված լինի այս կամ այն հանցագործության համար, այլ այն պետք է լինի հատուկ յուրաքանչյուր գործի համար, քանի որ շատ դեպքերում էլ անմեղ մարդկանց կարողա մահապատժի ենթարկեն: Եվ մահապատիժը և ցմահը պիտի գործեն , սակայն ամեն մեկը յուրովի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.09.2009)

  15. #174
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կնախնտրեյ մահապատիժը
    Մահապատիժ նախընտրել պետք չի: Ոչ ոք չի կարող ասել, զգալ այն ինչ զգում կամ ասում և մտածում են հանցագործներն ու արդեն դատապարտվածները: Եվ քանի որ դու նրանցից որևէ մեկի փոխարեն չես եղել, չես մտածել այն ինչ նրանք, պետք չի ընտրել նրանց փոխարեն: Մարդ ինչքան մոտ է կանգնած լինում մահվանը այնքան ավելի է ձգտում ապրել, այնքան ավելի է կապվում կյանքի հետ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    melancholia (29.07.2014), Շինարար (27.07.2014), Ֆոտոն (02.09.2009)

  17. #175
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ եք կարծում, ճիշտ է արդյոք մահապատիժ պատժատեսակի կիրառումը, թե ամեն դեպքում պետք է դիմել ցմահ բանտարկությանը?
    առանձնակի դաժան դեպքերը(մանյակ, մանկասպան և այլն) նույնպես հաշվի առեք
    2003 թվականից մինչ օրս ՀՀ գործում է ցմահ դատապարտման օրենքը և կարծում եմ ավելի ճիշտ կլինի քնարկել գործող օրենքը և օրենքի հետևանքները, օրինակ օրենքը գործում է բառի բուն իմաստով թե ինչպես օրենքն է պահանջում?...

  18. #176
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    29
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով ցմահ բանտարկությունը ավելի տեղին է:Երբ մարդ այնքան համարձակություն ունի, որ կարող է խլել ուրիշի կյանքը ,ուրեմն նրա համար մահը ուղակի փրկություն կլինի,դրա համար նրան պետք է ցմահ ազատազրկեն, որ զղջա իր արածների համար:
    Վարդերի թագուհի

  19. #177
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեդի Վարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ցմահ բանտարկությունը ավելի տեղին է:Երբ մարդ այնքան համարձակություն ունի, որ կարող է խլել ուրիշի կյանքը ,ուրեմն նրա համար մահը ուղակի փրկություն կլինի,դրա համար նրան պետք է ցմահ ազատազրկեն, որ զղջա իր արածների համար:

    Բրեյվիկի նման, չէ՞, հիմա երևի ահավոր զղջում ա։ Երևի ինտերնետը շատ դանդաղ են միացրել, որ տառապի։ Կամ սենյակում օդորակիչ չեն դրել (չնայած սրան չեմ հավատում)։

    Կամ սրանց ո՞նց կարելի ա սպանել, հարկավոր ա տանել, տարիներով կերակրել, իրանք էլ ամեն օր մտածեն փախնելու մասին, ու թե էդ ընթացքում բանտում քանի հանցանք կգործեն, ոչ մեկ չգիտի։ Մեկ ա էլ կյանքից ոչ մի ակնկալիք չունեն։

    Բա Չիկատիլո՞ն։ Դրա համար նույնիսկ թույնն էր ափսոս, բայց, ոչինչ, ես պատրաստ էի նման զոհողության, եթե իմանայի, որ լավ տանջվելու ա սատկելուց առաջ։

    Ես բոլոր վերջույթներով կողմ եմ մահապատժին ու դեմ եմ մահապատժի հումանիստական մոտեցումներին։ Դեմ եմ գլխատմանն ու հավերժ քնացնող ներարկիչին։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 29.07.2014, 21:40:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (29.07.2014)

  21. #178
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    29
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրեյվիկի նման, չէ՞, հիմա երևի ահավոր զղջում ա։ Երևի ինտերնետը շատ դանդաղ են միացրել, որ տառապի։ Կամ սենյակում օդորակիչ չեն դրել (չնայած սրան չեմ հավատում)։

    Կամ սրանց ո՞նց կարելի ա սպանել, հարկավոր ա տանել, տարիների կերակրել, իրանք էլ ամեն օր մտածեն փախնելու մասին, ու թե էդ ընթացքում բանտում քանի հանցանք կգործեն, ոչ մեկ չգիտի։ Մեկ ա էլ կյանքից ոչ մի ակնկալիք չունեն։

    Բա Չիկատիլո՞ն։ Դրա համար նույնիսկ թույնն էր ափսոս, բայց, ոչինչ, ես պատրաստ էի նման զոհողության, եթե իմանայի, որ լավ տանջվելու ա սատկելուց առաջ։

    Ես բոլոր վերջույթներով կողմ եմ մահապատժին ու դեմ եմ մահապատժի հումանիստական մոտեցումներին։ Դեմ եմ գլխատմանն ու հավերժ քնացնող ներարկիչին։
    Աստված յուրաքանչյուրին տվել ա մի կյանք, էդ ոչ մեկը խլելու իրավունք չունի: Էն մարդը ով որ խլել ա ուրիշի կյանքը իրան էլ սպանելու իրավունք չկա իրան պետք ա դատապարտեն միայնության, ինքը պետք ա տառապի իր արածների համար:
    Վարդերի թագուհի

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեյ սամա (29.07.2014)

  23. #179
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչ լավ կլիներ, որ դրանց ոչ թե բյուջեի հաշվին պահեին, այլ սենց «բարի» քաղաքացիների հանգանակության հաշվին։ Շատ արագ սովից կմեռնեին։

    Պատկերացնում եմ, թե էդ սակավաթիվ հանգանակություն անողներին էլ ինչ կանեին էդ հանցագործների ասենք 12 տարեկան զոհերի հարազատները։

    Ես գիտակցում եմ, որ իմ տված հարկերի հաշվին դրանք հաց են ուտում, ու դա ինձ հեչ չի դզում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (31.07.2014), Մ Մ (31.07.2014)

  25. #180
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեդի Վարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված յուրաքանչյուրին տվել ա մի կյանք, էդ ոչ մեկը խլելու իրավունք չունի: Էն մարդը ով որ խլել ա ուրիշի կյանքը իրան էլ սպանելու իրավունք չկա իրան պետք ա դատապարտեն միայնության, ինքը պետք ա տառապի իր արածների համար:

    Թող մեկը փորձի որևէ ոտնձգություն անել երեխաներիս հանդեպ, ու էդ պահին ձեռքս զենք լինի, արագի մեջ ցույց կտամ ոնց ա լինում խլելն էլ, իրավունքն էլ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 12 31-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 662
    Վերջինը: 20.03.2017, 15:08
  3. Մահապատիժ
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.07.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •