Annushka-ի խոսքերից
Դայ ջան, մահապատժով վատ օրինակ չենք ծառայում, դա գոնե մի քիչ կնպաստի,որ ծանր հանցագործությունների թիվը նվազի: Թող հանցագործը իմանա, որ իր կատարած հանցանքի համար կյանքից կարող է զրկվել: Մահապատիժ կիրառելը չի նշանակում, որ բոլոր ծանր հանցագործությունների համար հանցագործը պետք է ենթարկվի մահապատժի, բայց դե իրոք կան դեպքեր, որ դա ամենաօպտիմալ ու արդար վճիռն է: Ուղղակի չեմ ուզում բերել օրինակներ, երբ հանցագործին նույնիսկ "հումանիստական" ԱՄՆ-ում և առաջադեմ Եվրոպայում մահապատիժի են ենթարկել, հենց մեր օրերում: Այդ օրինակները ահավոր զազրելի ու անմարդկային են ուղղակի: Ես ինքս չեմ ուզւոմ, որ որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկվի, չեմ ուզում, որ որևէ էակ զրկվի կյանքից, բայց երբ խոսքը գնում է անուղեղ ու անսիրտ մոլագար-մարդասպանի մասին, կարծում եմ նրա ապրելն ընդհանրապես իմաստ չունի, և նա բացի չարիքից ոչ մի այլ բան չի բերի մարդկությանն ու սերունդներին:Կան բաներ, որնց համար ներում ու գթասրտություն պարզապես լինել չի կարող: Հասկանում եմ, որ հանցագործը կարող է լինել ինչ-որ մեկի հայրը, մայրը, զավակը, ամուսինը, հարազատը.. բայց այդ մարդիկ կարծում եմ պետք է գիտակցեն, որ իրենց հարազատը դադարել է մարդ լինելուց և իրեն վերապահել է իրավունք խաղալ ուրիշ մարդկանց ճակատագրի և կյանքի հետ.... և նրանց զոհերի մտերիմներին էլ է պետք հասկանալ.. ինչպես ասվում է աստվածաշնչում՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման... կյանքի գինը պետք է հատուցել միայն կյանքով.. որքան էլ դաժան հնչի.....
Էջանիշներ