Հին Հռոմում օրինակ մահապատժի էին ենթարկել մի տղայի` ագռավի աչքը հանելու պատճառով: Համարել էին, որ նման հոգեբանությամբ տղան վաղը հասարակության համար վտանգավոր է:
Ես հարևան թեմաներից մեկում արդեն գրել եմ, որ իմ կարծիքով 3-րդ բանտարկությունից հետո հանցանք գործելու դեպքում մարդուն պետք է մահապատժի ենթարկել որպես անուղղելի: Ներկայումս կիրառվող ցմահ բանտարկությունը իր նմանների շրջապատում չեմ կարծում թե ադեկվատ պատիժ է , մանավանդ, որ նման միջավայրում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Եթե հաշվի առնենք, որ ինչ-որ ժամանակ հետո էլ հնարավոր է ազատ արձակում, ապա պատիժ ասվածը դառնում է շատ հարաբերական: Եթե մահապատիժը պետք է փոխարինվի ցմահ բանտարկությամբ, ապա միայն մի դեպքում, եթե այդ ցմահ բանտարկությունը պետք է լինի մենախցում: Մարդու համար ամենամեծ պատիժը դա մենությունն է:
Էջանիշներ