Chuk-ի խոսքերից
Ես մահապատժին դեմ եմ, իսկ խիստ պատժին՝ կողմ:
Ու հավանական ա, որ էս քննարկման պատճառներից մեկն էն ա, որ երբեմն կամ հաճախ մենք չենք տեսնում խիստ պատիժը: Աթեիստի բերած Բրեյվիկի դեպքում մենք տեսնում ենք նենց պայմաններում ապրող մարդու, ում պայմաններին նույնիսկ նախանձել կարելի ա: Հայաստանում ցմահ դատապարտյալների դեպքում էնպիսի բաներ ենք լսում, որ նորից չենք զգում խիստ պատժի գոյությունը: Օրինակ Տրիբունի ասածի պես հասարակությունից մեկուսացվա՞ծ են. ըստ հասնող լուրերի չէ, չնայած չունեն իրավունք, բայց իրանց հասանելի ա դառնում ինտերնետը, անընդհատ շփումը դրսի հետ: Պատմում են, որ շատ ցմահներ կալանավայրում իրենց բեզպրեդելշիկ են զգում, գիտեն որ ավելին կորցնելու չունեն, ինչ ուզում, անում են, թքած ունեն ամեն ինչի վրա, հասնում են նրան, մարդիկ կարողանում են անգամ նոր ծանություններ հաստատել, այցելուներ ունենալ և այլն:
Էս ու ուրիշ լիքը բաներ հաշվի առնելով, ես կարծում եմ, որ մենք քննարկելուց չենք ֆիքսվում բուն գաղափարի վրա, այլ ավելի շատ ֆիքսվում ենք կոնկրետ դեպքերի վրա, որոնք էս կամ էն համակարգի թերության կամ սխալ քաղաքականության արդյունք են:
Էջանիշներ