User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մահապատիժ

    41 30.83%
  • Ցմահ բանտարկություն

    92 69.17%
Էջ 4 31-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 464 հատից

Թեմա: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

  1. #46
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Ես կարծում եմ, որ կան հանցագործություններ, որոնց նկատմամբ բանտարկության ենթարկելը շատ քիչ է: Օրինակ մոլագարին, կամ սերիական մարդասպանին, մանկապիղծներին և այլ հանցագործներին ինչպե՞ս կարելի է կենդանի թողել: Ձեզ թվում ա նրանք այնքան խիղճ ունե՞ն, որ տանջվեն , խղճի խայթ զգան կամ զղջան: Ոչ, նրանք զուրկ են ամեն մարդկային հատկանիշներից, նրանք ընդունակ են բռնաբարել 8-10 տարեկան երեխային, հետո դաժանաբար տանջամահ անել նրան ու հաճույք ստանալ դրանից, նրանք կարող են մի ամբողջ ընտանիքի սպանել՝ անասելի տանջանքների ենթարկելով նրանց, նրանք կարող են հղի կնոջը բռնաբարել և թուրքի նման երեխային որովայնից հանել: Նման դիվային հանցագործությունները չունեն արդարացում, չունեն ապրելու ու հուսալու իրավունք տալու տարբերակ: Հասկացեք, որքան էլ դաժան հնչի, բայց մահապատիժը պետք է մնա, շատ հազվադեպ, բայց պետք է կիրառվի: Այլապես ամեն մի հիվանդ մոլագար, այլանդակ ու զազրելի հանցագործ կմտածի, որ ինչ էլ անի, իր կյանքին վտանգ չի սպառնում, վատագույն դեպքում՝ ցմահ բանդարկություն, իսկ մենք գիտենք, որ ամնիստիայի կամ բանտից փախուստի դեպքում նրանք կարող են հայտնվել ազատության մեջ, և հավատացեք, նրանք ավելի նողկալի քայլերի կդիմեն, ու անմեղ մարդկանց ճակատագրեր ու կյանքեր կխլեն.. պատկերացնու՞մ եք գոնե, թե քանի հոգու են նրանք դժբախտացնում: Հումանիստը, հումանիստ. բայց երբ մարդը վերածվում է արյունարբու գազանի, ապա նա այլևս ապրելու և շնչելու իրավունք չունի: Դուք ասում եք, որ նրան սպանելով, մենք էլ ենք վերածվում մարդասպանի. Ո'չ, նա, ում ենթարկում ենք մահապատժի, վաղուց արդեն մարդ չի, զուրկ է ամեն տեսակի մարդկային գծերից, նա արնախում գազան է, որը արատավորում է հասարակությունը:Իսկ մի՞թե նա մարդկանց դաժանաբար սպանելիս ու կտտանքների ենթարկելիս մտածում էր այն մասին, որ ինքը չէ իր զոհին կյանք պարգևել, որ խլում է, ինքը իրավունք չունի մանկահասակ երեխային այլադակելու և հոգեկան հիվանդ դարձնելու, ինքը կարող է իր արարքների համար կյանքով վճարել: Եթե նույնիսկ նման մարդկանց պետությունը չվերացնի, միևնույնն է, նրանց վերացնում են.. բանտում թե ազատության մեջ.. կա վենդետա.. արյան վրեժ.. դա արդեն մի բան է, որ ոչ ոք չի կարող արգելել.. մարդիկ իրենց երեխաների ու հարազատի համար երբեք չեն կարող ներել ստոր ու արնախում հանցագործին....
    Եվ պետք չէ մարդասիրություն քարոզել.. այդ այլադակ ու զազրելի արարածները նույնիսկ կենդանի կոչվելու իրավունք չունեն
    Better to light a candle than to curse the darkness.

  2. #47
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Ան էս գրառմանդ վարկաիշ կտայի
    Ճիշտ ես, դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, դրանց պետք է ինչպես ռուսաստանում ցիցը բարձրացնել վառել, հետո կտոր-կտոր անել
    բայց մարդ էդ դեպքում մենք էլ կդառնանք նրանց պես թող դրանք տանջվեն կամ չտանջվեն, բայց դատապարտել մարդուն մահվան, մարդասպանության կամ ավելի զազրելի արարքի համար, նույնն է թե օրինակ ծառայել Չէ, թող Աստված ների նրանց եթե արժանի կհամարի, իսկ ես պասս ...

  3. #48
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան էս գրառմանդ վարկաիշ կտայի
    Ճիշտ ես, դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, դրանց պետք է ինչպես ռուսաստանում ցիցը բարձրացնել վառել, հետո կտոր-կտոր անել
    բայց մարդ էդ դեպքում մենք էլ կդառնանք նրանց պես թող դրանք տանջվեն կամ չտանջվեն, բայց դատապարտել մարդուն մահվան, մարդասպանության կամ ավելի զազրելի արարքի համար, նույնն է թե օրինակ ծառայել Չէ, թող Աստված ների նրանց եթե արժանի կհամարի, իսկ ես պասս ...
    Նույն կարծիքին եմ: Ինչ էլ, որ արած լինի 'մարդ', պետք չի սպանել: Ցմահ բանտարկությունը նորմալ պատիժ է, քանի որ էլ ոչ մի հանցանք նա չի գործի /դե չհաշված բանտում կատարածները/:

    Համ էլ ահագին դեպքեր լինում են, որ մարդ անմեղ է լինում ու ոչ մի բանի համար բռնում էլեկտրական աթոռի են նստացնում կամ էլ գազով խեղդում: Բա էդ արդարա?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  4. #49
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Դայ ջան, մահապատժով վատ օրինակ չենք ծառայում, դա գոնե մի քիչ կնպաստի,որ ծանր հանցագործությունների թիվը նվազի: Թող հանցագործը իմանա, որ իր կատարած հանցանքի համար կյանքից կարող է զրկվել: Մահապատիժ կիրառելը չի նշանակում, որ բոլոր ծանր հանցագործությունների համար հանցագործը պետք է ենթարկվի մահապատժի, բայց դե իրոք կան դեպքեր, որ դա ամենաօպտիմալ ու արդար վճիռն է: Ուղղակի չեմ ուզում բերել օրինակներ, երբ հանցագործին նույնիսկ "հումանիստական" ԱՄՆ-ում և առաջադեմ Եվրոպայում մահապատիժի են ենթարկել, հենց մեր օրերում: Այդ օրինակները ահավոր զազրելի ու անմարդկային են ուղղակի: Ես ինքս չեմ ուզւոմ, որ որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկվի, չեմ ուզում, որ որևէ էակ զրկվի կյանքից, բայց երբ խոսքը գնում է անուղեղ ու անսիրտ մոլագար-մարդասպանի մասին, կարծում եմ նրա ապրելն ընդհանրապես իմաստ չունի, և նա բացի չարիքից ոչ մի այլ բան չի բերի մարդկությանն ու սերունդներին:Կան բաներ, որնց համար ներում ու գթասրտություն պարզապես լինել չի կարող: Հասկանում եմ, որ հանցագործը կարող է լինել ինչ-որ մեկի հայրը, մայրը, զավակը, ամուսինը, հարազատը.. բայց այդ մարդիկ կարծում եմ պետք է գիտակցեն, որ իրենց հարազատը դադարել է մարդ լինելուց և իրեն վերապահել է իրավունք խաղալ ուրիշ մարդկանց ճակատագրի և կյանքի հետ.... և նրանց զոհերի մտերիմներին էլ է պետք հասկանալ.. ինչպես ասվում է աստվածաշնչում՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման... կյանքի գինը պետք է հատուցել միայն կյանքով.. որքան էլ դաժան հնչի.....
    Better to light a candle than to curse the darkness.

  5. #50
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    YouTUBE-ով Սադամի մահապատիժը նայեցի մի քանի անգամ: Մտածեցի... Էլի նայեցի: Հա ի՞նչ կախեցին պրծավ: Բայց որ ցմահ բանտարկեին կտանջվեր, կտանջվեր, կծեծեին բանտում, կնվաստացնեին, էլի կծեծեին: Հեշտ պրծավ: Ցմահ բանտարկությունը ավելի դաժան պատիժ ա, պետք ա մահապատիժը հանել, ու կիրառել մենակ ցմահ բանտարկություն իրա բոլոր «հաճույքներով»(պարբերաբար ծեծ, ծաբաթը 2 անգամ բռնաբարություն, նրանց, ովքեր նստել են մանկահասակ երեխայի բռնաբարության հոդվածով, տորացման արարողություն, տարին մեկ անգամ հրապարակային անարգում ու ստորացում, հատուկ դիետաներ և այլն):
    էսպես չի մնա

  6. #51
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Հին Հռոմում օրինակ մահապատժի էին ենթարկել մի տղայի` ագռավի աչքը հանելու պատճառով: Համարել էին, որ նման հոգեբանությամբ տղան վաղը հասարակության համար վտանգավոր է:

    Ես հարևան թեմաներից մեկում արդեն գրել եմ, որ իմ կարծիքով 3-րդ բանտարկությունից հետո հանցանք գործելու դեպքում մարդուն պետք է մահապատժի ենթարկել որպես անուղղելի: Ներկայումս կիրառվող ցմահ բանտարկությունը իր նմանների շրջապատում չեմ կարծում թե ադեկվատ պատիժ է , մանավանդ, որ նման միջավայրում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Եթե հաշվի առնենք, որ ինչ-որ ժամանակ հետո էլ հնարավոր է ազատ արձակում, ապա պատիժ ասվածը դառնում է շատ հարաբերական: Եթե մահապատիժը պետք է փոխարինվի ցմահ բանտարկությամբ, ապա միայն մի դեպքում, եթե այդ ցմահ բանտարկությունը պետք է լինի մենախցում: Մարդու համար ամենամեծ պատիժը դա մենությունն է:

  7. #52
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ ջան, մահապատժով վատ օրինակ չենք ծառայում, դա գոնե մի քիչ կնպաստի,որ ծանր հանցագործությունների թիվը նվազի: Թող հանցագործը իմանա, որ իր կատարած հանցանքի համար կյանքից կարող է զրկվել: Մահապատիժ կիրառելը չի նշանակում, որ բոլոր ծանր հանցագործությունների համար հանցագործը պետք է ենթարկվի մահապատժի, բայց դե իրոք կան դեպքեր, որ դա ամենաօպտիմալ ու արդար վճիռն է: Ուղղակի չեմ ուզում բերել օրինակներ, երբ հանցագործին նույնիսկ "հումանիստական" ԱՄՆ-ում և առաջադեմ Եվրոպայում մահապատիժի են ենթարկել, հենց մեր օրերում: Այդ օրինակները ահավոր զազրելի ու անմարդկային են ուղղակի: Ես ինքս չեմ ուզւոմ, որ որևէ մեկի կյանքը վտանգի ենթարկվի, չեմ ուզում, որ որևէ էակ զրկվի կյանքից, բայց երբ խոսքը գնում է անուղեղ ու անսիրտ մոլագար-մարդասպանի մասին, կարծում եմ նրա ապրելն ընդհանրապես իմաստ չունի, և նա բացի չարիքից ոչ մի այլ բան չի բերի մարդկությանն ու սերունդներին:Կան բաներ, որնց համար ներում ու գթասրտություն պարզապես լինել չի կարող: Հասկանում եմ, որ հանցագործը կարող է լինել ինչ-որ մեկի հայրը, մայրը, զավակը, ամուսինը, հարազատը.. բայց այդ մարդիկ կարծում եմ պետք է գիտակցեն, որ իրենց հարազատը դադարել է մարդ լինելուց և իրեն վերապահել է իրավունք խաղալ ուրիշ մարդկանց ճակատագրի և կյանքի հետ.... և նրանց զոհերի մտերիմներին էլ է պետք հասկանալ.. ինչպես ասվում է աստվածաշնչում՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման... կյանքի գինը պետք է հատուցել միայն կյանքով.. որքան էլ դաժան հնչի.....
    Ան ջան Դեյվիդ Գեյլի կյանքը ֆիլմը տեսել ե՞ս ՝ The Life of David Gale
    այ էս ֆիլմը ծռայում է օրինակ, որ եթե մահապատիժը՝ թեկուզ մի անգամ անարդար կիրառվի կյանքը կսկսի իմաստը կորցնել ու էդ միակ սխալը մեր բոլորի հոգուն պիտի ծանրանա
    Ան և համաձայն եմ քեզ հետ, և չէ

  8. #53
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Ես կտրականապես դեմ եմ մահապատժին։

    Պատճառ 1. Ասված ասում է «Մի՛ սպանիր»։ Կարծում եմ մարդը մարդու կյանքը խլելու իրավունք չունի, ինչ հանցաք ուզում է լինի։

    Պատճառ 2. Քանի որ մենք ապրում ենք ոչ իդեալական կազմակերպված աշխարհում, ապա կա բավական մեծ հավանականություն, որ մահապատժի դատապարտվածների մի մասը անմեղ կլինեն։

    Պատճառ3. Հնարավոր է նաեւ, որ առաջանա կիլլերի այլընտրանքը։ Մարդուն սպանելու համար ոչ թե կիլլեր կվարձեն, այլ ծանր հանցանք վրան կբարդեն, որի հետեւանքով նա կենթարկվի մահապատժի։

    Ու էլի լիքը պատճառներ...

    Der Herrgott nimmt,
    Der Herrgott gibt...

  9. #54
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ կան հանցագործություններ, որոնց նկատմամբ բանտարկության ենթարկելը շատ քիչ է: Օրինակ մոլագարին, կամ սերիական մարդասպանին, մանկապիղծներին և այլ հանցագործներին ինչպե՞ս կարելի է կենդանի թողել: Ձեզ թվում ա նրանք այնքան խիղճ ունե՞ն, որ տանջվեն , խղճի խայթ զգան կամ զղջան: Ոչ, նրանք զուրկ են ամեն մարդկային հատկանիշներից, նրանք ընդունակ են բռնաբարել 8-10 տարեկան երեխային, հետո դաժանաբար տանջամահ անել նրան ու հաճույք ստանալ դրանից, նրանք կարող են մի ամբողջ ընտանիքի սպանել՝ անասելի տանջանքների ենթարկելով նրանց, նրանք կարող են հղի կնոջը բռնաբարել և թուրքի նման երեխային որովայնից հանել: Նման դիվային հանցագործությունները չունեն արդարացում, չունեն ապրելու ու հուսալու իրավունք տալու տարբերակ: Հասկացեք, որքան էլ դաժան հնչի, բայց մահապատիժը պետք է մնա, շատ հազվադեպ, բայց պետք է կիրառվի: Այլապես ամեն մի հիվանդ մոլագար, այլանդակ ու զազրելի հանցագործ կմտածի, որ ինչ էլ անի, իր կյանքին վտանգ չի սպառնում, վատագույն դեպքում՝ ցմահ բանդարկություն, իսկ մենք գիտենք, որ ամնիստիայի կամ բանտից փախուստի դեպքում նրանք կարող են հայտնվել ազատության մեջ, և հավատացեք, նրանք ավելի նողկալի քայլերի կդիմեն, ու անմեղ մարդկանց ճակատագրեր ու կյանքեր կխլեն.. պատկերացնու՞մ եք գոնե, թե քանի հոգու են նրանք դժբախտացնում: Հումանիստը, հումանիստ. բայց երբ մարդը վերածվում է արյունարբու գազանի, ապա նա այլևս ապրելու և շնչելու իրավունք չունի: Դուք ասում եք, որ նրան սպանելով, մենք էլ ենք վերածվում մարդասպանի. Ո'չ, նա, ում ենթարկում ենք մահապատժի, վաղուց արդեն մարդ չի, զուրկ է ամեն տեսակի մարդկային գծերից, նա արնախում գազան է, որը արատավորում է հասարակությունը:Իսկ մի՞թե նա մարդկանց դաժանաբար սպանելիս ու կտտանքների ենթարկելիս մտածում էր այն մասին, որ ինքը չէ իր զոհին կյանք պարգևել, որ խլում է, ինքը իրավունք չունի մանկահասակ երեխային այլադակելու և հոգեկան հիվանդ դարձնելու, ինքը կարող է իր արարքների համար կյանքով վճարել: Եթե նույնիսկ նման մարդկանց պետությունը չվերացնի, միևնույնն է, նրանց վերացնում են.. բանտում թե ազատության մեջ.. կա վենդետա.. արյան վրեժ.. դա արդեն մի բան է, որ ոչ ոք չի կարող արգելել.. մարդիկ իրենց երեխաների ու հարազատի համար երբեք չեն կարող ներել ստոր ու արնախում հանցագործին....
    Եվ պետք չէ մարդասիրություն քարոզել.. այդ այլադակ ու զազրելի արարածները նույնիսկ կենդանի կոչվելու իրավունք չունեն
    Մահապատիժը սխալ է բոլոր առումներով: Նախ ցանկացած պարագայում չի կարելի 100 տոկոսով պնդել, որ կասկածյալը մեղավոր է եւ ինչպես մեծերից մեկն է ասել. «ավելի լավ է արդարացնել 100 մեղավորի, քան դատապարտել մեկ անմեղ մարդու»: Հետո էլ ինչպիսի տականք ու սրիկա էլ լինի հանցագործը, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում փոխվի: Եվ վերջապես, եթե մեկ ուրիշ տեսանկյունից նայենք, քո ասած հանցագործությունների համար մահապատիժը շատ մեղմ պատժամիջոց է:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #55
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Դե ուրեմն մենախուց մինչև կյանքի վերջ:

  11. #56
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն մենախուց մինչև կյանքի վերջ:
    Դա ավելի ընդունելի է:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #57
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Վայ, էս ինչ դժվար հարցա
    Բայց մեկա ճիշտ չեմ համարում, որ եթե մեկը արժանիա որ իրան սպանեն, ապրի՝ իբր փակված, մեկուսացած աշխարհից։ Ըտենցին այդ կյանքն էլ ա շատ։ Չնայած չեմ կարծում, որ ըտենց ինչ–որ մեկը դժգոհ լինի, որ ասենք 30 հոգի անմեղ մարդ սպանելուց հետո կենդանի կմնա, կապրի ինչ–որ սենյակում ու իրան նույնիսկ իրեն կկերակրեն, որ չսատկի
    Մահ...

  13. #58
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Եկեք չմոռանանք, որ "приговариваеться к высшей мере накозания " դատավճիռը շատ հաճախ հնչում է այն մարդկանց հասցեին ովքեր մեղավոր չեն և "սարքած ա" ասենք ինչ-որ ՓՈՂՈՏ լակոտին բանտարկությունից զերծ պահելու նպատակով...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  14. #59
    Սկսնակ անդամ Natali-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Այս հարցը բազում անգամներ է քննարկվել , կարծում եմ կարծիքները չափազանց տարբեր են: Կարծում եմ ցմահ բանտարկությունը ավելի ՎԱՏ է քան մահապատիժը: Եվ բազմաթիվ դեպքեր են հայտնի երբ մառդը ում դատապարտել են ցմահ բանտարկության ինքնասպան ե եղել կարճ ժամանակ անց: Այսինքն ինքնստինքյան մահապատիժը կիրառվում է անուղղակի ձևով:
    Իսկ մարդուն, լինի դա նույնիսկ մառդասպան, կյանքից զրկելը մեկ այլ մահկանացուին չթույլատրվաց դեպք է :

  15. #60
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Ամբողջ կյանքը ամեն ինչից ու բոլորից մեկուսացված ապրելը շատ ավելի դաժան պատիժ է քան թե մահապատիժը: Նույնիսկ հեռուստացույցից ու ռադիոյից է պետք զրկել: Բացարձակապես ամեն ինչից: Մենակ սնունդ:

Էջ 4 31-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 662
    Վերջինը: 20.03.2017, 15:08
  3. Մահապատիժ
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.07.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •