Ես կարծում եմ, որ կան հանցագործություններ, որոնց նկատմամբ բանտարկության ենթարկելը շատ քիչ է: Օրինակ մոլագարին, կամ սերիական մարդասպանին, մանկապիղծներին և այլ հանցագործներին ինչպե՞ս կարելի է կենդանի թողել: Ձեզ թվում ա նրանք այնքան խիղճ ունե՞ն, որ տանջվեն , խղճի խայթ զգան կամ զղջան: Ոչ, նրանք զուրկ են ամեն մարդկային հատկանիշներից, նրանք ընդունակ են բռնաբարել 8-10 տարեկան երեխային, հետո դաժանաբար տանջամահ անել նրան ու հաճույք ստանալ դրանից, նրանք կարող են մի ամբողջ ընտանիքի սպանել՝ անասելի տանջանքների ենթարկելով նրանց, նրանք կարող են հղի կնոջը բռնաբարել և թուրքի նման երեխային որովայնից հանել: Նման դիվային հանցագործությունները չունեն արդարացում, չունեն ապրելու ու հուսալու իրավունք տալու տարբերակ: Հասկացեք, որքան էլ դաժան հնչի, բայց մահապատիժը պետք է մնա, շատ հազվադեպ, բայց պետք է կիրառվի: Այլապես ամեն մի հիվանդ մոլագար, այլանդակ ու զազրելի հանցագործ կմտածի, որ ինչ էլ անի, իր կյանքին վտանգ չի սպառնում, վատագույն դեպքում՝ ցմահ բանդարկություն, իսկ մենք գիտենք, որ ամնիստիայի կամ բանտից փախուստի դեպքում նրանք կարող են հայտնվել ազատության մեջ, և հավատացեք, նրանք ավելի նողկալի քայլերի կդիմեն, ու անմեղ մարդկանց ճակատագրեր ու կյանքեր կխլեն.. պատկերացնու՞մ եք գոնե, թե քանի հոգու են նրանք դժբախտացնում: Հումանիստը, հումանիստ. բայց երբ մարդը վերածվում է արյունարբու գազանի, ապա նա այլևս ապրելու և շնչելու իրավունք չունի: Դուք ասում եք, որ նրան սպանելով, մենք էլ ենք վերածվում մարդասպանի. Ո'չ, նա, ում ենթարկում ենք մահապատժի, վաղուց արդեն մարդ չի, զուրկ է ամեն տեսակի մարդկային գծերից, նա արնախում գազան է, որը արատավորում է հասարակությունը:Իսկ մի՞թե նա մարդկանց դաժանաբար սպանելիս ու կտտանքների ենթարկելիս մտածում էր այն մասին, որ ինքը չէ իր զոհին կյանք պարգևել, որ խլում է, ինքը իրավունք չունի մանկահասակ երեխային այլադակելու և հոգեկան հիվանդ դարձնելու, ինքը կարող է իր արարքների համար կյանքով վճարել: Եթե նույնիսկ նման մարդկանց պետությունը չվերացնի, միևնույնն է, նրանց վերացնում են.. բանտում թե ազատության մեջ.. կա վենդետա.. արյան վրեժ.. դա արդեն մի բան է, որ ոչ ոք չի կարող արգելել.. մարդիկ իրենց երեխաների ու հարազատի համար երբեք չեն կարող ներել ստոր ու արնախում հանցագործին....
Եվ պետք չէ մարդասիրություն քարոզել.. այդ այլադակ ու զազրելի արարածները նույնիսկ կենդանի կոչվելու իրավունք չունեն
Էջանիշներ