Տրիբուն-ի խոսքերից
Քանի որ Զաքարի թեման ստեղից ա սկսել, մահապատիժ թե՞ ոչ, կարծիքս ստեղ հայտնեմ։ Էն «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեման կարդում եմ, բայց Զաքարի մասին կարծիք չեմ ուզում հայտնել: Նախ, ես երևի վերջին իմացողներից եմ եղել, որ Ակումբում ցմահ դատապարտված կա, երկրորդ՝ էսօր առավոտ եմ իմացել, թե ինչի համար ա դատապարտված:
Ուրեմն, պետք ա տարանջատել մեր անձնական զգացմունքները հասարակության կողմից օրենքով սահմանվող պատժի ձևից․
Եթե հենվենք ասենք (օրինակի համար) իմ անձնական կարծիքի վրա, ապա, եթե Զաքարի մեղքը էն ինչում իրան մեղադրում են հաստատված ա, ապա իրան ոչ միայն պետք ա մահապատժի ենթարկել, այլ նաև ենթարկելուց առաջ էլ, մի տարվա ընթացքում իրա հետ պետք ա անել էն, ինչը ինքը արել տուժողի գլխին։ Բայց էս իմ անձնական մոտցումն ա հարցին, իսկ ես ասենք (օրինակի համար) խիստ անհանդուրժող, էմոցիոնալ, ներքուստ նաև շատ դաժան մարդ եմ։ Ու ոնց որ մի անգամ ասել եմ, մարդ կա փոքր գողության համար էլ կարող ա մահապատիժ պահանջի։
Բայց, եթե նայենք հասարակության տեսանկյունից, ի՞նչ կստանա հասարակությունը Զաքարին մահապատժի ենթարկելուց, բացի նրանից, որ ի ցույց կդնի իր անհանդուրժողականությունը, դաժանությունը ու անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ։ Պետք ա արդյո՞ հասարակությունը, իրա պատժի համակարգով, մտածի այնպեսս, ինչպես մտածում ա անհատ Տրիբունը։ Չեմ կարծում։ Հասարակությունը պիտի վեր լինի առանձին անհատների էմոցիաներից։
Հետևապես, եթե Զաքարի մեղքն ապացուցված ա, ապա կարծում եմ արդարացի ա, որ ինքը դատապարտվել ա ցմահ ազատազրկման։ Ես ուզում եմ, որ մեղավորը արդարացի պատիժ կրի, բայց չեմ ուզում որ մենք, որպես հասարակություն, գնանք մահը մահով պատժելու ճանապարհով։ Իմ համար էս սզկզբունքային հարց ա։
Վերջում, պարզվում ա Զաքարը էնքան էլ լիարժեք չի կրում իրա ցմահ պատիժը, ու արխային Ակումբում գրառումներ ա անում, ավելին, առանձին գրվում ա տարբեր մարդկանց հետ, ու հնարավոր ա, խաղեր ա տալիս առանձին մարդկանց զգացմունքների հետ։ Պե՞տք ա արդյոք թույլ տալ, որ Զաքարը շարունակի մնալ Ակումբում։ Էս հարցի պատասխանը անձամբ ես չունեմ, բայց լիարժեք վստահում եմ Չուկի ինտուիցիային։ Կամ էլ, որպես այլընտրանք կարելի ա հարցը որպես առանձին թեմա դնել Ակումբում քվեարկության ու լսել բոլորի կարծիքը։
Էջանիշներ