Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Ես քո ամեն գրառոմը կարդալուց քո փոխարեն ամաչում եմ, բայց էդ էական չի ու քեզ չեմ ասում դրա մասին։
Հա ես չար մարդ եմ, իմ մեջ չարություն կա, էն խաղաղության աղավնիին նույն պատասխանը տվել եմ, քեզ էլ եմ ասում։
Բա մարդ եմ, կարող ա չար եմ, հետո փոխվում եմ, բա դա չես հանդուրժելու՞։
Բա ինչի՞ ես խտրականութուն դնում։
Մի խոսքով Բյուր ջան, ինչ անում ու ասում եմ, տեղին եմ ասում ու ամաչելու բան չունեմ, դու ամաչի, որ կյանք խլողին շանս տալ ես ուզում, ես էլ ասում եմ, դու ես շանս տվողը, հաջորդ զոհը դու լինես, վատ բան եմ ասու՞մ, չէ վոոբշե վատ բան չեմ ասուն։
Դու պատրաստ ես չէ դրան, գիտակցում ես չէ՞ որ շանս տալը կարա ողբերգական հետևանք ունենա, ես էլ չեմ ուզում իմ կամ իմ հարազատի վրա հետևանք ունենա, թող քո վրա ունենա։
Դու գիտե՞ս, որ մարդասպանության զոհի/զոհի հարազատի ու մնացածների համար բացարձակապես մեկ ա հանցագործը մահապատժի կենթարկվի, ցմահ կնստի, թե ազատ կֆռֆռա, որովհետև զոհին հետ չես բերի:

Բայց քո էս տոնի պատճառով բանավեճն ուղղակի չի կարա շարունակվի, որովհետև փաստարկներ բերելու փոխարեն անցնում ես անձնական մակարդակի: Երբ կսովորես փաստարկել, էդ ժամանակ կխոսենք: