ժողովուրդ ջան, շեղում եք թեման...
ես էս էջը հիմա կարդացի ու նկատեցի, որ իսկապես մի քիչ սխալ եք մեկնաբանում Ռեալիստի գրածները: Պանդուխտին ու Smergh-ին կուզեի բացատրել, բայց հոգնել եմ արդեն ամբողջ օրը աջ ու ձախ բացատրելով ու հասկացնելով, ցավում եմ, որ ստահոդ լուրեր տարածողը մնում են հհշականները... բան չունեմ ասելու, նույնպես կեղտոտ են, բայց էն ահավոր ապատեղեկատվությունը, որ տարածում է էսօր ձեր սիրելի իշխանությունը, ըստ իս, ամենացածր կերպով արտահայտված արհամարհանքն է ժողովրդի հանդեպ...
... ու հետո զինվորներին ատող չկար, քանի դեռ նրանք չէին կրակել մարդկանց վրա, իսկ նրանք կրակել են!!! եթե տեսնեիք վիդեո-նյութերը, կհավատայիք, ափսոս, որ էսօր ազգս զրկված է դրանք տեսնելու հնարավորությունից... հույս ունեմ` կբացվի էդ օառավոտը, երբ կբացվեն նաև մարդկանց աչքերը... էսօր ես խոսում էի զինվորների հետ ու չէի ատում էդ մարդկանց... իսկ էն ատելությունը, որ իշխանություններն ու նրանց ստրուկները էկրաններից սերմանեցին Ազատության հրապարակում հավաքված խաղաղասեր, ազնիվ, ինտելիգենտ-քաղաքացի կամ "վայրենի"(ինչպես իրենք էին ասում)-գյուղացի ՀԱՅերի նկատմամբ, ովքեր, իմ աչքով եմ տեսնում, առավոտյան մրսած սուրճ են խմում ու կոնֆետով կիսվում ինձ հետ, իսկ տուն եմ գալիս ու պարզում, որ ալկոհոլիկներ էին ու բացի հայհոյելուց ուրիշ բան էին անում...... մեծ մարդիկ եք, մի քիչ տեղ թողեք ճշմարտությանը, մի քիչ փնտրեք այն ու կհասկանաք, թե որքան խաբված եք...
Բյուր ջան, ինչքան մենք չունենք հավաստի փաստեր, որ 8-ից ավել են, էնքան էլ դու` որ 8 են... դրա համար էլ` ասում եմ, եկեք արձանագրենք, թե որտեղ ու երբ են վերջին հրաժեշտը տալիս զոհվածներին... գուցե կան մարդիկ, ովքեր անգամ գտնելով բարեկամի դին` վախից ձայն չեն հանում... չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ դեռ մահվան շատ ահավոր դեպքեր են բացահայտվելու... վատ չէր լինի, եթե էսօր մենք անեինք էդ գործը, քանի դեռ բերաններս լրիվ չեն փակել ու ուղեղներս հանել-քամել...
Էջանիշներ