Գնահատել չէի կարող դրա համար էլ ստիպված գրում եմ այստեղ: Միանգամայն իրավացի է Պանդուխտը: չի կարելի այդ աստիճան ատել սեփական երկիրն ու նրա զինվորին… Հայը միշտ պաշտել է իր հարազատ զավակին, այն զավակին, որը զենքով / իսկ այս պարագայում առանց դրա, լոկ սաղավարտով, վաhանով ու մահակով/ պաշտպանել է մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը:
Մեր արտասահմանցի եղբայրը տեղյակ չէ,թե ստահոտ լուրեր տարածելու մեջ այդ աստիճան կատարելագործված ու վարպետացած հհշական մեքենան ինչ աստիճան է պառակտում մեր հասարակությունը: Հայ ոստիկանից ու զինվորից արդեն թշնամու կերպար են մոգոնում: Ամո՛թ է և խայտառակություն ...
Եթե մեր իշխանությունները մեղք ունեն կատարվածում, ապա դա այն է, որ նախ ընտրարշավից պիտի պարզապես հեռացնեին սադրիչ թեկնածուին, կամ էլ գոնե հենց առաջին օրը ցրեին այդ հանրահավաքը, որի ձգձգումը օր օրի վտանգում էր առանց այն էլ խարխուլ պետականության հիմքերը:
Իմ կարծիքով կատարվածի հիմնական պատասխանատվությունն ընկնում է ԼՏՊ-ի ու նրա հհշական շրջապատի վրա, որոնք էլ այսօր ամեն կերպ փորձում են ամեն ինչում մեղադրել իշխանություններին: Տեսեք թուրքի կատարած եղեռնը չճանաչող հհշականներն այդ ոճրագործության մեջ են փորձում մեղադրել սեփական կառավարությանը, այն դեպքում, որ կատարվածի պատասխանատվությունն հենց իրենք պետք է կրեն:
ԼՏՊ-ն ու նրա շրջապատը շատ էլ լավ գիտակցում էին, որ իրենք վտանգավոր հետևանքներով հղի ճանապարհ են բռնել, սակայն միտումնավոր կերպով ետ չկանգնեցին այդ ուղուց:
Էջանիշներ