User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Պաշտոնական 8 զոհված մարդ…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    32-ԱՄՅԱ ՍՊԱՆ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


    Ես չգիտեմ քանի հրամանատար կարող է կյանքը զոհել իր զինվորների համար, ընդհանրապես` ինքնազոհությունը հատո՞ւկ է մարդուն, թե շատ քչերին է տրված: Բայց փաստն ի ափի է` մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնց շատ երեսներ դեռ կարոտ են լույսի, մեզ պարզեցին նաեւ անձնազոհության օրինակներ: Նրանցից մեկը, գիտեք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կեցվածքն էր, որ մարմնով վահան դառնալով եւ վիրավորվելով` փրկել է ոստիկանության սպային, մյուսը` ոստիկանության ներքին զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի արարքն էր, որ տասնյակ մարդկանց կյանքը փրկեց` իր կյանքը զոհելով. վերջին դեպքի վերաբերյալ առաջին գնահատականները, ճիշտ է, հնչել են, սակայն մի փոքր ժամանակային հեռավորությունից դիտարկելիս սա ծառայական պարտականությունն անձնազոհ կերպով կատարելու իրադարձությունից կարող է վերածվել նաեւ դասագրքային պատմության...

    Համլետ Թադեւոսյանը երեւի մի քանի վայրկյան է ունեցել` մտածելու համար. թելը քաշած նռնակը ուր որ է պայթելու է, իր զինվորները կողքին են, շուրջը բազմաթիվ մարդիկ: Երեւի կայծակնային որոշում է եղել` 32-ամյա սպան իրեն պատասխանատու է համարել իր զինվորների համար, այլ կյանքերի համար, եւ որոշումը եղել է այն միակ հնարավորը, որը նվազագույն կյանքեր է խլելու` զոհել սեփական կյանքը: Եվ սպան կայացրել է այդ միակ որոշումը` մարմնով կասեցնելով պայթյունի ուժը: Ո՞վ է այդ մարդը, որ կարող է այդ կերպ ապահովել ուրիշների փրկությունը: Արդյոք նրան հատուկ մա՞յր է ծնել, արդյոք կրթության ու դաստիարակության ուրիշ, մյուսներից տարբե՞ր ճանապարհ է անցել...

    Եղվարդի Շիրակի փողոցի 68 տանը, ուր ապրել է Համլետ Թադեւոսյանը` եղբոր, երկու քույրերի, ծնողների, կնոջ եւ երկու փոքրիկ զավակների հետ, սարսափելի վիշտն է իշխում: Մայրը` տիկին Գոհարը անամոք ցավի մեջ, սակայն, խոսք գտնում էր իր որդու արժանիքների մասին հարցնողին պատմելու. որ աշխատանքը շատ էր սիրում` մի օր չի բացակայել, որ իր զինվորներին իր երեխեքի պես էր սիրում, որ եղվարդցի չկար, որին մի բանով օգնած չլիներ, որ ժպիտն անպակաս էր դեմքից` որ, որ... ուրիշ շատուշատ մայրական թվարկումներ: Որ Նոր տարուն ամբողջ վաշտը տուն բերեց` Նոր տարի արեցին...

    Հեղինե քույրը, կինը` Քրիստինեն, Վարդգես հորեղբայրը, բոլորն էին պատմում նրա` ոստիկանության ներքին զորքերի մոտոհրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Համլետ Թադեւոսյանի առինքնող ու սիրելի կերպարի մասին, որին հետմահու արդեն մայորի կոչում են շնորհել:

    Իսկ նրա` արդեն մայոր Համլետ Թադեւոսյանի ընտանիքը սովորական հայ ընտանիքներից մեկն է, որտեղ առանձնապես հեշտությամբ չեն սոցիալական հարցերը լուծվել, որտեղ երկու եղբայր աշխատում-մի ողջ ընտանիք էին պահում, հայրն էլ նոր էր մեկնել արտագնա աշխատանքի` որդու մահվան լուրը նրան հետ բերեց: Սովորական մանկություն է եղել` ֆուտբոլի, երգելու հանդեպ սիրով, լավ սովորելով: Հետո էլ` ՆԳՆ բարձրագույն դպրոց, 1997-ից` ծառայություն մինչեւ վաշտի հրամանատար... Որտե՞ղ է հատկապես դրված եղել ուրիշների համար պատասխանատու զգալու ջիղը, արդյոք միայն ծառայությա՞ն բերումով, թե՞ նաեւ այն շաղախում, որ մարդ ստանում է ծնունդով: «Բոլորի կողմից սիրված է եղել, ժպիտը դեմքին: Նրա մոտ չկար «ես» բառը, բոլորին իրենից բարձր էր համարում, բոլոր զինվորների կողմից էր սիրված: Իր զինվորներից մեկը, որ նույնպես վիրավորված էր, իմանալով նրա մահը` այնպես էր ողբում, որ հարազատները մնացել էին զարմացած: Ընդհանրապես ոչ բոլոր հրամանատարներին է զինվորը սիրում», սա Վարդգես հորեղբոր գնահատականն է: Պատկերացնո՞ւմ էին, որ ուրիշի կփրկի. քույրը համոզված էր. «Հա, կաներ, ինքը կաներ: Անհնար էր, որ ինքն իմանար մեկը նեղության, դժվարության մեջ է, չհասներ: Իրենից հավատալու էր: Հայրենասեր էր, ազգասեր էր, ամեն ինչ էր»:

    Քրիստինեն` կինն ասում է, որ իրենց առաջնեկ Աղասին, որի ծննդյան օրը հենց այսօր է, դեռ հարցնում է պապայի մասին, իսկ որ ուրիշն է պապայի մասին հարցնում` պատասխանում է. «Հեռու, ներքին զորքեր է գնացել Համիկը, հետո կգա»: Հորը Համիկ էր կանչում: Քիչ բան էր պատմում կնոջն աշխատանքից, պատմել է, որ Նոր տարվա ծրագիր էր կազմակերպել իր զինվորների հետ, նվերներ էր տվել, վաշտում 60 զինվորի հրամանատար էր. «Ասում էր` դժվար է, բայց սիրում էր գործը, սիրելով էդ դժվարություններն անցնում էր, առանց զինվորի չէր պատկերացնում իրեն: Իսկ երեխեքի հետ հանգստանում էր` երեխեքին հեքիաթ պատմելով քնեցնում էր», հոգոց է հանում Քրիստինեն:

    «Չհասցրինք առանձին տունուտեղ անել իրեն. բոլորս մի տան մեջ ենք ապրում, նոր պիտի տունուտեղ անեինք», արցունքը տիկին Գոհարին խեղդում է:

    Համլետ Թադեւոսյանն արեց այն, ինչ այսօրվա իրականության մեջ մոռացված է մի քիչ, այսօրվա «արժեքների» մեջ գուցե դեռ լավ չի ըմբռնվում` ամեն տեսակ նորօրյա «արժեքների», փողի, ունեցվածքի հետեւից ընկած երիտասարդ մարդկանց կողքին Հայաստանում նաեւ այդպիսի երիտասարդներ են ապրում, եւ երբ պահը գալիս է` մենք հասկանում ենք նրանց դավանած արժեքների եւ ուրիշ «արժեքների» տարբերությունը:

    Ու հիմա նրա երկու փոքրիկները մնում են պետության ու այլ մարդկանց հոգածության հույսին, քանի որ նրանց հայրը` ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը սեփական կյանքը տվել է ուրիշներին:

    Պետությունն էլ նրա զավակների ճակատագրի հանդեպ հոգածու լինելու պարտավորությունն ունի:

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 19:01:

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին,ընկերներին,էս վշտի պահին մենք ձեզ հետ ենք.

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Էս թեմայի վերնագրին չեմ հավատում…
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Էս թեմայի վերնագրին չեմ հավատում…
    Լավ, հիմա դրա ժամանակը չի, մեկա սաղս էլ գիտենք, որ 8 չի, ամենաքիչը 20-ա:
    Նորից եմ ցավակցում զոհվածների հարազատներին:


  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Հարգանքի տուրք են մատուցելու
    7:51 Yerevan | 3:51 GMT | Thursday 20 March

    Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, նշվում է. «Մարտի 21-ին լրանում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից պարտադրած, այսպես կոչված, արտակարգ դրության ժամկետը: Հանրահավաքների եւ խոսքի ազատությունը սահմանափակող այդ արտակարգ դրությունը մտցվեց մարտի 1-ին, երբ իշխանությունները բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունները բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ:

    Սեփական ժողովրդի դեմ կիրառված այդ բռնությունների հետեւանքով առնվազն 8 հոգի զոհվել են, կան հարյուրավոր վիրավորներ, ձերբակալվել եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

    Անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը՝ իշխանությունները անգամ սգո օր չհայտարարեցին: Մենք կոչ ենք անում մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մարտի 21-ին, ժ. 15.00-ին Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մոմավառություն ի հիշատակ հանուն ազատության իրենց կյանքը զոհաբերած մեր համաքաղաքացիների: Հարգանքի տուրքը մատուցելով եւ՛ ազատության մարտիկների, եւ՛ վարչախմբի ձեռքում զոհ դարձած զոհված ոստիկանի հիշատակին՝ մեր այս ակցիան կնպաստի ազգային համերաշխության ամրապնդմանը: Այն նաեւ կխորհրդանշի մեր հասարակության եւ ժողովրդի պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման»:

  6. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, հիմա դրա ժամանակը չի, մեկա սաղս էլ գիտենք, որ 8 չի, ամենաքիչը 20-ա:
    Նորից եմ ցավակցում զոհվածների հարազատներին:
    Այ հիմա արդեն ժամանակն ա չէ՞… կարամ ասեմ չէ, որ էս թեմայի վերնագրին չեմ հավատում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…

    Քանդված օջախ. սպանված Գոռ Քլոյանի ընտանիքի համար մխիթարություն չկա


    http://armenianow.com/images/uploade...s/ai289502.jpg

    Մարիաննա Գրիգորյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից
    Published: 21, Մարտ, 2008

    Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:

    «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:

    «Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:

    Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:

    Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:

    Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:

    Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:

    Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:

    «Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:

    Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:

    «Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:

    «Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:

    Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:

    Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:

    «Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:

    Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:

    Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:

    Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:

    «Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:

    Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:

    «Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր
    Մարիաննա Գրիգորյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից
    Published: 21, Մարտ, 2008

    Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:

    «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

    Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

    Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:

    «Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:

    Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:

    Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:

    «Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:

    Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:

    «Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:

    «Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:

    «Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:

    Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:

    «Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:

    Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:

    «90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:

    Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:

    «Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:


    http://armenianow.com/images/uploade...s/ai289901.jpg

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 15:41: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պաշտոնական 8 զոհված մարդ…


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.09.2013, 23:11
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  3. Պաշտոնական հայերեն LIP փաթեթ Windows XP
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 19.06.2010, 21:43
  4. Windows XP SP3 - պաշտոնական
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.05.2009, 13:56
  5. Պաշտոնական Skype ձեռախոսների համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.05.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •