Riddle-ի հետ համաձայն եմ աղջկա հարցում։ Ինձ էլ նա հակակրանք ներշնչեց հենց սկզբից։ Չեմ սիրում ինքնահավան ու գոռոզ մարդկանց, որոնք այնքան են իրենցով տարված ու ինքնասիրահարված, որ իրենց թվում է, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում։ Այդ աղջիկը հենց այդպիսին էր, դրա համար էլ եթե ինչ-որ մեկն իրենով չէր հիանում ու «հանդգնում էր» իր վրա ուշադրություն չդարձնել, դա իր համար մի աննկարագրելի ու աններելի վիրավորանք էր. ինչպե՞ս կարելի է, ինչպիսի՜ հանդգնություն...![]()
Բայց ինչ վերաբերում է տղային, ապա սիրելու դեպքում մարդ պատրաստ է լինում շատ բաներ ներել։ Իմ կարծիքով, դա բնական է։ Տղային չեմ մեղադրում։ Բայց աղջիկն իսկապես պատկանում է մարդկային այն տեսակին, որը ես տանել չեմ կարողանում...![]()
Էջանիշներ