Պրիմիտիվ էր ստեղծագործության իմաստը: Այն, ինչ կյանքում հետաքրքիր է, շատ հնարավոր է, որ նույնությամբ ստեղծագործության տեսքով ներկայացնելուց սովորական, առօրյա, անհետաքրքիր պատմության թվա:Ճիշտն ասած միտքդ պարզ չէր:Չհասկացա հատակապես ինչն էր քեզ համար պրիմիտիվ՝գրելաո՞ճը, թե պատմությու՞նը:
Կարծում էի, որ եթե ես եմ գրել, կասկած չի առաջանա, որ կարծիքը Շեքսպիրն է հայտնել, կամ Գոհարը: Այո, ես գրել եմ իմ կարծիքը, իմ տպավորությունները: Ինչո՞ւ ես սրդողում: Դու միայն գովասանքի՞ էիր սպասում:Այնպես ես նկարագրել, ոնց որ էդ աղջկիկը իրոք էդ զգացումներն է ապրել, որը որ դու ես գրել: Վստահաբար կարող եմ քեզ ասել, որ դու հաստատ չես կարա զգաս, թե էդ աղջիկն ինչ է զգացել:Գրառմանդ այս մասը գրելուց հետո խիստ անհրաժեշտություն էր զգացվում, որ շեշտեիր, որ դա քո անձնական կարծիքն է:
«Անմոռաց սեր»-ը բառացի մի հասկացիր, ես նրա ուժեղ զգացմունքները նկատի ունեի, որոնց մասին հենց դու էիր գրել. այդ երեկույթի նրա տվայտանքները, պարի կանչվելու ջերմեռանդ ցանկությունը, ծաղկեփունջը ստանալու հուզմունքը, հաջորդ օրվա զանգի պատճառով առաջացած հիստերիան…Իսկ հետաքրքիր է գրառմանս հատկապես, որ հատվածում ես կարդացել, որ նա այդ տղային սիրում էր:
Մի՞թե ես ասացի, որ նա շուտ տղայի գիրկն ընկավ: Այ, եթե շուտ ընկներ, այս դեպքում չէի ասի, որ հաշվարկված էր:Այդ աղջիկը այդքան էլ շուտ տղայի գիրկը չընկավ:
Նրանում, որ ընդունեց իրեն ժամանակին մերժած, վիրավորած աղջկան, որն ի վիճակի էր նրան գիտակցաբար խոցել իր բառերով, վերաբերմունքով: Սա էլի քո տողերից եմ ասում, ոչ թե հորինում.Անկեղծ ասած ես չհասկացա, թե քո տեսանկյունից , տղայի անիքնասիրությունը ինչում էր կայանում:
-Իսկ ես քեզ չեմ սիրում,- շատ հանգիստ և արհամարական տոնով պատասխանեցի ես, պարզ գիտակցելով, որ այդ խոսքերովս դանակի հարվածներ եմ հասցնում նրան:
Կամ այս երկխոսությունը.
- Ինչու՞ չես պարում, մի՞թե այսպիսի գեղեցկուհին կարող է մենակ մնալ,- ձեռքս նուրբ բռնելով ու ժպտալով՝ հարցրեց նա:
- Ես մենակ չեմ, ահա այն երիտասարդի հետ եմ,- հանգիստ պատասխանեցի ես:
Ընկերս ցնցվեց իմ տված պատասխանից:Ես երբեք նրան այդպիսի արհամարական և անտարբեր տոնով չէի պատասխանել:
Այս և նմանատիպ «մանրուքներն» ինձ համար կարևոր են պատկերացրու: Քեզ արժանի, քեզ գնահատող մարդը երբեք չպիտի գիտակցաբար վիրավորի քեզ, և չպիտի քեզ ընտրի միայն այն պատճառով, որ ուրիշի հետ չստացվեց:
Բնականաբար այսքանից հետո չես զարմանա, երբ ասեմ, որ այս հարցում իմ չափանիշները բոլորովին տարբեր են:Ինչ վերաբերվում է քեզ մոտ հաշվարկասեր աղջկա հակակրանք առաջացնելուն , ապա ասեմ, որ ինձ մոտ լրիվ հակառակն է, այսինքն՝ ինձ մոտ հակակրանք են առաջացնում այն աղջիկները, որոնք իրրենց քայլերը կատարելուց առաջ հաշվարկ չեն անում:
Խիստ եմ ներկայացրել, որովհետև նման պատմությունները ներվերիս ազդում են:Բյուրակն-ի խոսքերից
![]()
Էջանիշներ