Ի՞նչ գույնի է սերդ…
-Ի՞նչ գույնի է իմ հանդեպ ունեցած սերդ:
-Ի՞նչ:
-Ես հարցնում եմ` ինչ գույնի է սերդ իմ հանդեպ:
-Ես չհասկացա հարցդ:
-Լավ, ուրեմն ինքդ հարցրու, թե ինչ գույնի է քո հանդեպ սերս:
Նա ձգվեց ու հորանջելով, գրեթե անհասկանալի կերպ հարցրեց.
-Ու ի՞նչ գույնի է:
-Կանաչ:
Նա դադարեց հորանջել ու ուշադիր ինձ նայեց:
-Կանաչ,-կրնեցի ես:
-Իսկ ինչու՞ կարմիր չի,- հարցրեց` ժպտալով:
-Որովհետև կարմիրը հրդեհ է, կրակ է…
-Բայց հենց կարմիր գունի հետ են բոլորն ասոցացնում սերը:
-Ոչ բոլորը… միայն նրանք, ոչոնք «այրվում» են
-Փաստորեն դու չե՞ս «այրվում»:
-Ոչ:
-Շնորհակալություն: Շատ հաճելի է օրվա սկզբում իմանալ, որ դու չես այրվում ինձանով…
-Ինչու դա վա՞տ է: Կարմիր գույնի սերը շուտ է հանգչում: Այն դառնում է մոխրագույն: Իսկ մոխրագույնը… դե ինքդ մտածիր, ի՞նչ գույն է սիրո համար:
-Լաավ,- ասաց նա ժպտալով:- Իսկ դեղի՞նը:
-Դեղինի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել: Նայում-նայում ես, հետո շուրջ ամեն ինչ դեղին է թվում: Համ էլ, դեղինից աչքերն են ցավում:
-Լավ, պարզ է: Սևն էլ է հասկանալի: Դա սիրո գույն չէ:
-Չէ, սպասիր: Սերը բոլոր գույների էլ լինում էլ: Սերն ինքնին ծիածան է, ամեն անգամ շրջվում է մարդու մոտ նոր երանգով:
-Սևով է՞լ:
-Իսկ ինչու՞ ոչ: Չի՞ լինում, որ սերը մարդուն ավելի ագրեսիվ ու ինքնամփոփ է դարձնում: Հարցը նրանում է, թե ինչպ ազդեցություն են մարդիկ ունենում իրար վրա: Դա կարծես ներկել խառել լինի. դու սպիտակ ներկ ես, ես` սև, ո՞րն է ավելի «ուժեղ»:
-Սևը, իհարկե:
-Բայց ինչու՞ իհարկե: Ավելի ուժեղ է այն մեկը, որից ավելի շատ կա: Բայց նույնիսկ եթե խառնել հավասար քանակությամբ, մեկ է «մաքուր» գույն չի ստացվի` մաքուր սև կամ մաքուր սպիտակ: Այդպես էլ մարդիկ են: Մեկը մյուսի մեջ լցնում է իր գույներից, որովհետև շատ ունի: Իսկ երկրոդը կամ ընդունում է, կամ էլ փորձում է իր գույնը առաջ տանել: Բայց ինչպես էլ ավարտվի այս «պայքարը», մաքուր գույն նրանցից ոչ մեկին էլ չի մնա:
Նա ուշադիր նայում էր ինձ:
-Մանուշակագույն,- կարծես դատավճիռ արտաբերեց նա:
-Մանուշակագույն,- ասացի ես` խոժոռելով դեմքս,- ո՛չ: Իմ սերը քո հանդեպ չի կարող մանուշակագույն լինել: Ես այդ գույնը չեմ սիրում, համ էլ, չէ ու վերջ:
-Երկնագույն, կապույտ,- չէր հանգստանում նա:
-Ոչինչ չեմ արող ինքս ինձ հետ անել: Երկնագույն ինձ համար երկինքն է: Երկինքը թռչուններն են, թռչունները թևեր են, թևերը երազանք են, իսկ երազանքը երիտասարդություն է: Ուրեմն երկնագույնը ավելի բնորոշ է երիտասարդ սիրուն, այն սիրուն, որ երիտասարդ տարիքում ես ունենում: Իսկ կապույտը ամեն ինչը ներելու գույնն է ինձ համար…
-Կանաչ,- մեղմ ասաց նա:
-Կանաչ,- կրկնեցի ես ու խորը շունչ քաշեցի:
Մենք ամեն առավոտ իրար հետ ենք արթնանում: Նոր օրվա սկիզբը, դա կանաչ գույն է: Ու ապ չունի, թե ինչ եմ տեսնում ես պատուհանից` արևի շող, թե անձրև կամ ձյուն: Իմ ամեն առավոտը քեզնով է սկսում: Ուրեմն նոր օրը դու ես. այն կանաչ է:
Ամեն օր դու խմում ես կանաչ թեյ, ու դու չես սիրում իմ կանաչ շրջազգեստը, քեզ թվում է, որ այն «չափազանց կարճ» է: Իսկ ես հենց այդ պատճառով էլ ուզում եմ կրել այն, ոչ թե որ քեզ հակառակվեմ, ալ որովհետև այն կանաչ է:
Այնպես է պատահում, որ վիճում ենք կամ չենք հասկանում իրար: Իմանալով, որ ես շուտ բռնկվող եմ, դու առաջինն ես ընդառաջ քայլ անում: Այդ դեպքում դու կապույտ ես լինում, դու ներում ես ինձ, չնայած ինձ պարուրում է դեղինը: Բայց դու մոտ ես գալիս ու գրկում ես ինձ, ու մեր գույները խառնվում են: Իսկ գիտե՞ս` ինչ կլինի, եթե երկու ներկ խառնել իրար` դեղինն ու կապույտը… Կստացվի կանաճ գույն…
Նա ինձանից աչքը չէր կտրում: Իսկ ես ժպտացի ու հարցրեցի.
-Դե ասա, ի՞նչ գույնի է սերդ իմ հանդեպ:
Ես այդպես էլ հարցիս պատասխանը չլսեցի, որովհետև նա մի վայրկյանում կողքս հայտնվեց ու համբուրեց…
Էջանիշներ