նախ մի ուղղում՝ կաբալլան դա առանձին ուսմունք չէ, այն Հուդաիզմ կրոնի մաս է կազմում, այն գաղտնի չէ, ուսուցանվում է ազատ հատկապես Իսրայելում կաբբալիստ րաբիների կողմից: Կաբալիստ են կոչվում այն րաբիները որոնք հատուկ զբաղվում են կաբալլայի ուսուցմամբ և մեկնաբանությամբ: Կաբալլայի շուրջ ստեղծված գաղտնիության քողը ուղղակի թույրըմբռման արդյունք է: Պատճառներից մեկը հավանաբար այն է որ եթե կաբալլա է փորձում ուսումնասիրել կամ սովորել մեկը, որը հրեա չէ կամ ԽՈՐԱՊԵՍ ծանոթ չէ հուդաիզմին, ապա շատ դժվար է, եթե ոչ անհնար ըմբռնել այն, կամ ընդհանրապես հասկանալ ինչի մասին է այն: Նույնիսկ կաբալլիստ րաբիները խորհուրդ չեն տալիս կաբալլայով հետաքրքրվել բոլոր այն մարդկանց ովքեր դյուրագրգիռ են և հոգեպես ոչ այնքան հավասարակշռված, ինչպես նաև 30 տարեկանից ցածր անձանց: Ես անձամբ ծանաչում եմ մարդկանց որոնց վրա կաբալլա ուսումնասիրելը թողել է շատ վատ ազդեցություն դարձնելով նրանց հոգեպես ոչ այնքան հավասարակշռված: Մի հետաքրքիր փաստ ևս, կաբալլայում կա մի մահացու անեծք, որը կարող է անիծել մի քանի կաբալլիստ րաբիներ միայն, նրա ազդեցությունը համարվում է անբեկանելի: Երբ կաբալիստ րաբիներից մեկը Իցխակ Ռաբինի սպանությունից մի քանի օր առաջ հրապարակավ անիծեց նրան ու նա սպանվեց, դա համարվեց զուտ պատահականություն, իսկ երն նույն րաբբին անիծեց Արիել Շարոնին, և դրանից մի քանի շաբաթ հետո Շարոնը ուղեղի ծանր կաթված ստացավ, բոլորը մի անգամից հիշեցին թե ինչպես էր նույն անձը անիծել նաև Ռաբինին, նույնիսկ դատարան ներկայացվեց հայտ այս կաբալիստ րաբբի դեմ:
Էջանիշներ