Իմ կարծիքով 666-ը բացվում է նույն ձև,ինչ տելեմիտների 93-ը:Ուղղակի անհայտ է այբուբենը:![]()
Իմ կարծիքով 666-ը բացվում է նույն ձև,ինչ տելեմիտների 93-ը:Ուղղակի անհայտ է այբուբենը:![]()
Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.
Մեր եկեղեցին, մեր այբուբենով տարբերակ է առաջարկել դեռ դարեր առաջ:
ՈԿԶ - Ուրանամ Կամովին Զաստված
Այլ լեզուներով իմաստուն տարբերակներ դեռ չկան…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ես չեմ կարծում որ անհնար լինի այլ լեզուներով նման արտահայտություն :Դրա մեջ ավելի լավ է չխորանալ,թե չէ կարողենք հենց այս պահին այդ թվերին համապատասղանող մեկ միլիոն բան գրել![]()
Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.
Hermsbir, կներես, բայց ես խիստ կասկածում եմ, որ դու պատրաստ ես, լուրջ խորանալ նրա մեջ ինչով հետաքրքրվում ես:
Ծանոթ լինել, դեռ չի նշանակում ճանաչել, իսկ առանց ճանաչելու չի կարելի արհամարհել: Հայոց այբուբենը ու հայկական բառակազմությունը լուրջ նումերոլոգիական ինֆորմացիա են կրում: Երևանում կան մարդիկ, որոնք լրջորեն ուսումնասիրում էին դա, չնայած անհամեմատ ավելի շատ են էդ հողի վրա ցնդած` իրանց գիտնականի տեղ դրածները:
Ի դեպ` ավատարդ էլ, հանարավոր է` կրում է բոլորովին այլ ինֆորմացիա, քան դու ուզել ես արտահայտել:
Մելիք-ին
Հմմմ,հետաքրքիր տեսակետ,չնայած որ նմանատիպ բաների պատասխանը երբեք չի գտնվել թարգմանության միջոցով«Օկկուլտ» լեզուներն են իվրիտը,լատիներենը,արամեերենը և այլն:Ինձ երբեք չեն հանդիպել գրիմուարներ կամ այլ աշխատություններ մեր մայրենի լեզվով:
Իսկ ավատարիս մասին....Գուցե կկիսվես մեր հետ թե ինչ ինֆորմացիա է այն իր մեջ կրում քո կարծիքով?
Juzeppe Balzammo -ին
Տառո ուսումնասիրել եք?
Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.
Կարծում եմ թեմայի անունն է սխալ ընտրվել և «Օկկուլտիզմ»-ի փոխարեն պետք է լիներ «Սիմվոլներ կամ Գրիմուարներ» կամ էլ ուղղակի այս թեման քննարկվում է նեղ շրջանակում զուտ նշածս սիմվոլիզմը։ Առաջին գրառումովս փորձեցի ներկայացնել, որ Օկկուլտիզմը միայն սիմվոլիզմը չէ, այլ՝ Գաղտնագիտություն Բնության, Կյանքի, Մարդու կամ Տիեզերքի ֆիզիկական, հոգեկան, մտային ու Ոգեղեն ոլորտների այն գաղտնիքների ուսումնասիրման, որոնք փակ են նրանց համար, ովքեր չեն հասել այն ոգեղեն բարձրունքներին որպեսզի ձեռք բերելով այդ Աստվածային, Ոգեղեն Գիտելիքները չչարաշահեն դրանք անձնական նպատակների համար ու չվնասեն իրենց իսկ դառնալով սև մոգ, քանզի գիտելիքը և առավելևս Ոգեղեն Գիտելիքը հզոր, ահռելի ուժ է և այդ ուժը կարելի է ծառայեցնել և´ բարի, և´ չար նպատակների համար։ Աստվածային այդ Գիտելիքը ստանալու համար մարդ նախ պետք է մաքրի որոշակիորեն իր հոգին ու սիրտը՝ անցնելով Ուսուցչի հսկողության տակ մի մեծ փորձաշրջան և միայն հետո նոր Ձեռնադրության ճանապարհով ստանա այդ Գիտելիքները, որոնց գաղտնազերծումը հավասարազոր է ինքնասպանության դատապարտման։ Ասեմ որ, ողջ Ատլանտիդայի և նրանց զարգացած քաղաքակրթության ոչնչացման պատճառը հենց այդ սև մոգությունն էր կամ Աստվածային Գիտելիքների չարաշահումը։
Բոլոր կրոններում կա այդ Գաղտնագիտությունը և Մեծ Ուսուցիչները մարմնավորվելով ժամանակ առ ժամանակ մարդկությանը տալիս են Բացարձակ Ճշմարտության այն չափաքանակը, որին հասու է արդեն մարդկությունը և դրա իմացությունն արդեն անհրաժեշտություն է ու չի կարող վնասել։ Մեզ լավ հայտնի քրիստոնեության օրինակով էլ դա կարելի է տեսնել, թե ինչպես էր Հիսուսն ամբոխի հետ առակներով խոսում և միայն հետո իրեն աշակերտներին դրանց գաղտնի իմաստը մեկնում որոնց ցավոք հասու չեղան նաև այն մարդիկ, որոնք հիմնեցին ու հիմքը հանդիսացան կրոնական այդ ուղղությունների։, ինչպես եղել է գրեթե միշտ ու բոլոր կրոնների հետ և այստեղից էլ մարդկության ներկայիս ոգեղեն ցածր կուլտուրան։
Աստվածաշունչը՝ որքան էլ որ այն աղավաղվել է թարգմանությունների, որոշ անհատների, կրճատումների, ավելացումների և կանոնակարգումների շնորհիվ այնուամենայնիվ, եթե մարդ հասու է լինում նրանում թաքնված ու քողարկված էզոթերիկ Ճշմարտություններին, ապա զգում է դարերից եկող այն հիանալի Լույսի պայծառությունը, որ տվել է մարդկանց այդ Մեծ Ոգին։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սանսկրիտը, արաբերենը, պարսկերենը, եզդիերենը ու մի քանի այլ լեզուներ: Եվ ինչքան էլ զարմանաս՝ մի քիչ էլ հայերենը ( մի 2 հազար գիրք): Ինչպես տեսնում ես, շատ բան կա կարդալու: Եթե իսկապես ուզում ես օկկուլտիզմ ուսումնասիրել, պիտի համբերություն ունենաս: Անցնելիք ճանապարհիդ և ոչ մի կետում չպիտի ասես "Հասա ստեղ", միշտ պիտի հիշես, որ բան չգիտես և քո առջև դրված անհեթեթությանն անգամ պիտի լուրջ վերաբերվես: Հիմա դու ավելի շատ վաճառականի տպավորություն ես թողնում, որը փորձում է իր նկարած բիզնես-լոգոյի համար քոփիռայթ դասավորի…
Ihusik լավ ձևակերպում էր: Վերևում մեջբերած ռուսերենից շատ ավելի լավը. քոնն էր դրա համար![]()
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 28.06.2008, 21:35:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ուրախ եմ որ նորից միացա ձեզ սիրելի ակումբցիներ. Շատ եմ ցավում, որ ժամանակի սուղության պատճառով քիչ եմ կարողանում ակումբ հաճախել: բավականին հետաքրքրությամբ կարդացի բոլոր գրառումները մինչև այս հատվածը: Ինչ է ՈԿԶ-ն? Բոլորս գիտենք , որ հայերենում տառերը նաև թիվ են նշանակել, տառերը կողք-կողքի գրելով ստացել այն թիվը որը պետք է. և ըստ այդմ. Ո տառը /ւ/ վյունի հետ կազմում է Ու տառը, թվային առժեքը-600, Կ-60, Զ-6, և ինքնին մեր հայրերը , ի մասնավորի նաև Տաթևացին եթե չեմ սխալվում, աղբյուրը ձեռքիս տակ չէ, այսպես է վերծանել 666 թիվը Ուրանամ Կամավ ԶՔրիստոս/Զ-ն այստեղ որոշիչ հոդ է` ասել է թե` Քրիստոսին/: Ահավասիկ Նեռի նշանաբանը, և բոլոր նրանց ովքեր հետևում են այս խոսքերին անվանում են Նեռ, որը նաև ունի հակառակորդ իմաստը: Գրեցի ու տեսա որ Բալզամոն արդեն պատասխանել էր: Բրավո , չէի կասկացում մտավոր պաշարիդ:
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 02.07.2008, 14:43:
Հարց կարելի է: Իսկ հրեշտակները սեռ ունեն թե՞ ոչ: Ունե՞ն անուն: Ի՞նչ-որ ուղղվածություն:
Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ Հայաստանի վերաբերյալ նյութեր կա՞ն, ունե՞ք:
Ավելացվել է 5 րոպե անց
Կապ ունի 666-ը Գայոսի, Ներոնի, Կեսարի հետ: Ծանոթ եք Հովհաննեսի հայտնությանը: Իսկ 616-ը, չէ որ որոշ աղբյուրներում 666-ի փոխարեն նշվում է 616-ը:
Ավելացվել է 8 րոպե անց
Օկկուլտիզմը ինքնին չի ընդունվում քրիստոնեության կողմից: Ճիշտ է, օկկուլտիզմի մեջ գերակշռող մաս են կազմում սիմվոլները, բայց դրանք պետք է դիտել ոչ թե որպես պարզ նկարներ, կամ տալ մակերեսային բացատրություններ, այլ հասկանալ դրանց փիլիսոփայական կողմը, որը շատ ավելի բարդ ու հետաքրքիր է:
Վերջին խմբագրող՝ Safaryan: 04.07.2008, 08:34: Պատճառ: Գրառման ավելացում
Ամեն ինչ փոխվում է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ