User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Օկկուլտիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Hermsbir-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օկկուլտիզմ

    Ես նոր եմ գրանցվել։ Որոշեցի սենց թեմա բացել։ Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, թե ինչ է օկկուլտիզմը։ Առաջարկում եմ այստեղ քննարկել օկկուլտական սիմվոլներ /գրիմմուարներ/աղանդներ։ Ես մի թեթև այն ուսումնասիրել եմ։ Եթե ունեք հարցեր, կարող եք տալ, ես կփոձեմ պատասխանել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.03.2008, 23:22: Պատճառ: Տրանսլիտով գրառումը դարձված է հայատառ
    Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նոր եմ գրանցվել։ Որոշեցի սենց թեմա բացել։ Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, թե ինչ է օկկուլտիզմը։ Առաջարկում եմ այստեղ քննարկել օկկուլտական սիմվոլներ /գրիմմուարներ/աղանդներ։ Ես մի թեթև այն ուսումնասիրել եմ։ Եթե ունեք հարցեր, կարող եք տալ, ես կփոձեմ պատասխանել։
    Հերմսբիր, շատ հետաքրքիր թեմա ես բացել, միայն թե չգիտեմ, թե ինչու ես այդքան համոզված, որ բոլորը գիտեն, թե ինչ է օկկուլտիզմը։ Ես համոզված եմ, որ շատ քչերը գիտեն։ Հետևաբար կխնդրեի, որ նախքան քննարկումներին անցնելը գոնե մի քանի նախադասությամբ ներկայացնես, թե ինչ է նշանակում օկկուլտիզմ։ Ճիշտն ասած՝ ես ինքս էլ քիչ թե շատ ծանոթ եմ օկկուլտիզմին, բայց հստակ ձևակերպում տալ դժվարանում եմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Սկսնակ անդամ Hermsbir-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    Օկկուլտիզմը(լատիներեն occultus-թաքնված) դա այն ուսմունքների ամբողջությունն է, որոնք ընդունում են թաքնված ու մեկնաբանությանը չենթարկվող ուժերի գոյությունը. Ուսմունքներում հաճախ են նկատվում կրոնական էլեմենտներ. Օկկուլտիզմի ուսմունքներից են՝ կաբալլան,թելեման և այլն...
    Օկկուլտիզմի ժանրին պատկանող գրքերը կոչվում են գրիմմուարներ.
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 06.03.2008, 11:41:
    Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.

  4. #4
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    38
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    Հետաքրքի է: Առաջարկում եմ հենց դու առաջինը մի քանի սիմվոլ տեղադրես այստեղ քննարկմնա համար:
    Համընթաց քամի...

  5. #5
    Անդամության թեկնածու Nedilya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Օկկուլտիզմ

    Իմ մոտ հարց ծագեց,ինչ է նշանակում քննարկել սիմվոլներ:

  6. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    Մեջբերում Nedilya-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ հարց ծագեց,ինչ է նշանակում քննարկել սիմվոլներ:
    Օկկուլտիզմը ամբողջանումա սիմվոլների միջոցով , որոնցից ամեն մեկը ինչ- որ բան է խորհրդանշում :Իսկ ես մտածում էի , թե Օկկուլտիզմը կապված է ավելի շատ կախարդանքների , մոգության ու հաստատ կրոնի մեջ ամփոփված լինել չի կարող
    Чеширский КотЭ

  7. #7
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Օկկուլտիզմը(լատիներեն occultus-թաքնված) դա այն ուսմունքների ամբողջությունն է, որոնք ընդունում են թաքնված ու մեկնաբանությանը չենթարկվող ուժերի գոյությունը. Ուսմունքներում հաճախ են նկատվում կրոնական էլեմենտներ. Օկկուլտիզմի ուսմունքներից են՝ կաբալլան,թելեման և այլն...
    Օկկուլտիզմի ժանրին պատկանող գրքերը կոչվում են գրիմմուարներ.
    նախ մի ուղղում՝ կաբալլան դա առանձին ուսմունք չէ, այն Հուդաիզմ կրոնի մաս է կազմում, այն գաղտնի չէ, ուսուցանվում է ազատ հատկապես Իսրայելում կաբբալիստ րաբիների կողմից: Կաբալիստ են կոչվում այն րաբիները որոնք հատուկ զբաղվում են կաբալլայի ուսուցմամբ և մեկնաբանությամբ: Կաբալլայի շուրջ ստեղծված գաղտնիության քողը ուղղակի թույրըմբռման արդյունք է: Պատճառներից մեկը հավանաբար այն է որ եթե կաբալլա է փորձում ուսումնասիրել կամ սովորել մեկը, որը հրեա չէ կամ ԽՈՐԱՊԵՍ ծանոթ չէ հուդաիզմին, ապա շատ դժվար է, եթե ոչ անհնար ըմբռնել այն, կամ ընդհանրապես հասկանալ ինչի մասին է այն: Նույնիսկ կաբալլիստ րաբիները խորհուրդ չեն տալիս կաբալլայով հետաքրքրվել բոլոր այն մարդկանց ովքեր դյուրագրգիռ են և հոգեպես ոչ այնքան հավասարակշռված, ինչպես նաև 30 տարեկանից ցածր անձանց: Ես անձամբ ծանաչում եմ մարդկանց որոնց վրա կաբալլա ուսումնասիրելը թողել է շատ վատ ազդեցություն դարձնելով նրանց հոգեպես ոչ այնքան հավասարակշռված: Մի հետաքրքիր փաստ ևս, կաբալլայում կա մի մահացու անեծք, որը կարող է անիծել մի քանի կաբալլիստ րաբիներ միայն, նրա ազդեցությունը համարվում է անբեկանելի: Երբ կաբալիստ րաբիներից մեկը Իցխակ Ռաբինի սպանությունից մի քանի օր առաջ հրապարակավ անիծեց նրան ու նա սպանվեց, դա համարվեց զուտ պատահականություն, իսկ երն նույն րաբբին անիծեց Արիել Շարոնին, և դրանից մի քանի շաբաթ հետո Շարոնը ուղեղի ծանր կաթված ստացավ, բոլորը մի անգամից հիշեցին թե ինչպես էր նույն անձը անիծել նաև Ռաբինին, նույնիսկ դատարան ներկայացվեց հայտ այս կաբալիստ րաբբի դեմ:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  8. #8
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    mtahogն ու Մելիքը ճիշտ դիտողություններ են անում: Պետք է զույշ և սթափ լինել օկկուլտիզմում որոնումների ժամանակ: Ի դեպ. կաբբալան օկկուլտ է, քանի որ գաղտնին է ուսումնասիրում: ( Ոչ թե ինքն է գաղտնի, այլ գաղտնագիտություն է: )
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. #9
    Սկսնակ անդամ Hermsbir-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օկկուլտիզմ

    ՈԿԶ?Աաաա...Դե պետք չի էլի նման բաները հայերեն թարգմանել..իմաստը 0 է:Կողքից էլ ,ձեզ ասեմ,այդ թարգմանութոյւնները շատ պաֆոս տեսք ոնեն:
    Հա գիտեմ որնա՝666-ը:Եթե խոսենք հայերեն,ապա հրեշի թիվը:Ես ծանոթ եմ նաև դժոխքի հիերարխիայի ու Նեռի հետ:
    Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.

  10. #10
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Օկկուլտիզմ

    Կներեք ռուսերեն մեջբերման համար.

    ОККУЛЬТИСТ Изучающий различные отрасли оккультной науки. Этот термин употребляется французскими каббалистами (см. работы Элифаса Леви). Оккультизм включает в себя всю сферу психологических, физиологических, космических, физических и духовных феноменов. От слова occultus, скрытый или тайный. Потому это относится к изучению "Каббалы", астрологии, алхимии и всех тайных наук.

    ОККУЛЬТНЫЕ НАУКИ Наука тайн природы - физических, психических, ментальных и духовных; называемых Герметическими и Эзотерическими Науками. На Западе таковой можно назвать Каббалу; на Востоке - мистицизм, магию и философию Йоги, причем о последней Челы в Индии часто говорят как о седьмой "Даршане" (школе философии), тогда как миру профанов известны лишь шесть Даршан в Индии эти науки сейчас, так же как и в течение веков, сокрыты от толп, по той основательной причине, что они никогда не были бы оценены эгоистичными образованными классами, также как не поняты необразованными; причем первые могли бы злоупотребить ими для собственной выгоды, и таким образом превратить божественную науку в черную магию.
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Օկկուլտիզմ

    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նոր եմ գրանցվել։ Որոշեցի սենց թեմա բացել։ Ինձ թվում է՝ բոլորը գիտեն, թե ինչ է օկկուլտիզմը։ Առաջարկում եմ այստեղ քննարկել օկկուլտական սիմվոլներ /գրիմմուարներ/աղանդներ։ Ես մի թեթև այն ուսումնասիրել եմ։ Եթե ունեք հարցեր, կարող եք տալ, ես կփոձեմ պատասխանել։
    Կարծում եմ թեմայի անունն է սխալ ընտրվել և «Օկկուլտիզմ»-ի փոխարեն պետք է լիներ «Սիմվոլներ կամ Գրիմուարներ» կամ էլ ուղղակի այս թեման քննարկվում է նեղ շրջանակում զուտ նշածս սիմվոլիզմը։ Առաջին գրառումովս փորձեցի ներկայացնել, որ Օկկուլտիզմը միայն սիմվոլիզմը չէ, այլ՝ Գաղտնագիտություն Բնության, Կյանքի, Մարդու կամ Տիեզերքի ֆիզիկական, հոգեկան, մտային ու Ոգեղեն ոլորտների այն գաղտնիքների ուսումնասիրման, որոնք փակ են նրանց համար, ովքեր չեն հասել այն ոգեղեն բարձրունքներին որպեսզի ձեռք բերելով այդ Աստվածային, Ոգեղեն Գիտելիքները չչարաշահեն դրանք անձնական նպատակների համար ու չվնասեն իրենց իսկ դառնալով սև մոգ, քանզի գիտելիքը և առավելևս Ոգեղեն Գիտելիքը հզոր, ահռելի ուժ է և այդ ուժը կարելի է ծառայեցնել և´ բարի, և´ չար նպատակների համար։ Աստվածային այդ Գիտելիքը ստանալու համար մարդ նախ պետք է մաքրի որոշակիորեն իր հոգին ու սիրտը՝ անցնելով Ուսուցչի հսկողության տակ մի մեծ փորձաշրջան և միայն հետո նոր Ձեռնադրության ճանապարհով ստանա այդ Գիտելիքները, որոնց գաղտնազերծումը հավասարազոր է ինքնասպանության դատապարտման։ Ասեմ որ, ողջ Ատլանտիդայի և նրանց զարգացած քաղաքակրթության ոչնչացման պատճառը հենց այդ սև մոգությունն էր կամ Աստվածային Գիտելիքների չարաշահումը։

    Բոլոր կրոններում կա այդ Գաղտնագիտությունը և Մեծ Ուսուցիչները մարմնավորվելով ժամանակ առ ժամանակ մարդկությանը տալիս են Բացարձակ Ճշմարտության այն չափաքանակը, որին հասու է արդեն մարդկությունը և դրա իմացությունն արդեն անհրաժեշտություն է ու չի կարող վնասել։ Մեզ լավ հայտնի քրիստոնեության օրինակով էլ դա կարելի է տեսնել, թե ինչպես էր Հիսուսն ամբոխի հետ առակներով խոսում և միայն հետո իրեն աշակերտներին դրանց գաղտնի իմաստը մեկնում որոնց ցավոք հասու չեղան նաև այն մարդիկ, որոնք հիմնեցին ու հիմքը հանդիսացան կրոնական այդ ուղղությունների։, ինչպես եղել է գրեթե միշտ ու բոլոր կրոնների հետ և այստեղից էլ մարդկության ներկայիս ոգեղեն ցածր կուլտուրան։

    Աստվածաշունչը՝ որքան էլ որ այն աղավաղվել է թարգմանությունների, որոշ անհատների, կրճատումների, ավելացումների և կանոնակարգումների շնորհիվ այնուամենայնիվ, եթե մարդ հասու է լինում նրանում թաքնված ու քողարկված էզոթերիկ Ճշմարտություններին, ապա զգում է դարերից եկող այն հիանալի Լույսի պայծառությունը, որ տվել է մարդկանց այդ Մեծ Ոգին։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •