Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլի չեմ հավատում իշխանափոխությանը, որովհետև նշել եմ, որ դրա համար արյուն է թափվել ու դեռ շատ է թափվելու:
Էնքան էլ չհասկացա արյուն թափվելու ու իշխանափոխության անհնարինության միջև կապը։ Կպարզաբանե՞ս ինչ նկատի ունես։ Ու նորից եմ ուզում շեշտել՝ ինչքան համախմբված պայքարենք, այնքան քիչ մարդկային և այլ կորուստներ կունենանք։

Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Արշակ ջան, իմ մտքերը չեն հակասում իրար, ես գրում եմ այն ինչ ցանկանում եմ, որ լինի, ու կոչ եմ անում, որ մարդիկ գործիք չդառնան ուրիշի ձեռքին և արժանապատի պայքար անեն:
Այսօրվա ցանկացած պայքարողի օգտագործում են սեփական շահերի մեջ:
Հովիկ ջան, էն որ ժողովրդական պայքարը տարբեր ուժեր փորձելու են իրենց նեղ շահերի համար օգտագործել, էդ սենց թե նենց հասկանում ենք։ Հենց թեկուզ 88–ի շարժումը, Ղարաբաղյան պատերազմը բազմաթիվ տարբեր ուժեր փորձում էին իրենց շահին ծառայեցնել։ Դրանից երբեք չես խուսափի։ Բայց դրանից չի հետևում, թե այդ դեպքում ինքը՝ պայքարող ժողովուրդը կորցնում է իր շահը։ Թե նստեինք մտածեինք հանկարծ ուրիշի անձնական շահերին չնպաստելու մասին, Ղարաբաղը վաղուց կորցրած կլինեինք։ Էդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում պիտի ոչինչ չանենք, տեղներիցս չշարժվենք։
Չէ՛, անկախ սրա–նրա շահից, մենք պիտի պայքարենք, պիտի չթողնենք, որ մեզ ստրուկի տեղ դնեն։ Եթե վաղը նոր նախագահը նույն բանն անի, նույն ձևով պիտի ելնենք իրա դեմ։ Եթե ամեն անգամ ազգովի ընվզենք մարդկանց էշի տեղ դնողների դեմ, սենց բան չի լինի։ Ուզեն էլ չեն անի, որտև կվախենան, կիմանան, որ ժողովրդին էշի տեղ դնելու դեպքում, մարդիկ կելնեն գլուխները կջարդեն։ Միայն անարդարության դեմ մշտական ըմբոստ ոգին մի բան կփոխի։
Սերժը մտածում էր, որ մինչև հիմա մարսվել է, ուրեմն հիմա էլ կմարսվի։ Չարաչար սխալվում էր։ Համոզված եղեք, արդեն լուրջ տուժել են… Իսկ պայքարը շարունակվում է։ Իրանք ամեն օր նորանոր պրոբլեմներ են ունենալու, մինչև շունչները փչի։
Ու նորից եմ շեշտում։ Էսօր լինի, թե՝ վաղը, մեկ է ժողովուրդը հաղթելու է։