Ամենասիրած գրական կերպարներ շատ կան, եղել են առաջ ու ժամանակի ընթացքում սիրած կերպար չեն մնացել, բայց բոլոր ժամանակների համար առանձնացնեմ մի քանիսին, դպրոցական տարիքից Րաֆֆու Խենթից հենց խենթը մի այլ կարգի դրական տպավորություն էր թողել, ու էդ գիրքը վերջացնելուց հետո նորից կարդում էի, որ էլի ինքը ներկայում լինի, չէի ուզում գիրքն ավարտվի, նորից սկսում էի կարդալ, մենակ թե իրա մասին տողեր կարդամ: Շուտվանից չեմ կարդացել, բայց ինքը մնացելա, էդ կերպարը լավնա:
Էս վերջերս ինձ համար նոր բացահայտված Աիդա Գյումրեցու իրական կերպարներից շատ եմ հավանում ,,Տղամարդկային համբերություն,, վեպից Հայաստան Նորյանի, ու ,,Ալ կակաչներ գորշ ժայռերին,, վեպից Վան Վանիչի /սա մականուն էր, անունը չեմ հիշում/ կերպարները:
Մոնտե Քրիստոյից Էդմոն Դանտեսը, իրա բնավորության որոշ գծեր կուզենայի ունենայի, ու ավելի շատ տարբեր, լիքը օտար լեզուներ սովորելու ունակությունը:
Աննա Կարենինայից` Լեվինը /եթե ճիշտ եմ հիշում ազգանունը/:
Дэниел Киз-Цветы для Элджернона- Չառլիի կերպարնա լավը:
Դոստոևսկու` իշխան Միշկինը, իր պարզ, հասարակ ու միաժամանակ խելացի շփումը մարդկանց հետ, հլա լրիվ չեմ կարդացել ստեղծագործությունը, բայց առաջին էջերից դուրս եկավ:
Կարճ ասած, որտեղ ինչքան ցնդած կերպար կա ես սիրում եմ:
Ու ավելի շատ սիրեցի /առանձնահատուկ տեղ ունի ինձ համար/ մեր Շինարարի իրական կերպար ,,Տիկին Արուսը,, , հուսով եմ ավարտուն տեսքով էս գործը կկարդամ: / Շինարա’ր, էտօ նամյօկ/:
Էջանիշներ