User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

  1. #1
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    38
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    ինչ արժե ձեր կյանքի լավագույն 2 տարիները?Երբևէ մտածել եք դրա մասին?
    Բազում հանճարներ դարերով գլուխ են ջարդել չկարողանալով պատասխանել այս հարցին ու այդպես էլ մահացել են չիմանալով որ հայաստանում արդեն քանի տարի է գտել են պատասխանը :Դա կախված է նրանից թե դուք ինչի եք պատրաստ ($$$) ձեր կյանքի լավագույն 2 տարիները ազատ ապրելու իրավունք ունենալու համար?:Այն շատ պարզ է ու բանալ: 8000-10000$.........

    Ամեն առողջ տղամարդու համար գալիս է մի պահ երբ նա պետք է իր կյանքի լավագույն 2 տարիները ՆՎԻՐԻ իր հայրենիքին ԻՀԱՐԿԵ եթե նա մի օր չի արթնանում և պարզում որ նա հարթաթաթ է,ունի տեսողական պրոբլեմ կամ պարզապես ունի "ՔԵՌԻ" ու կարևոր չէ դու ինչ մասնագոիտություն ունես և ինչպես ավելի լավ կարող ես օգուտ տալ քո հայրենիքիդ:ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐևՈՐ Է ՄԻԱՅՆ ՔՈ ԲՌԻ ՈՒԺԸ ԿԱՄ ԳՐՊԱՆԻԴ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ:Մարդ կա անցնում է կյանքի այդ փորձությունը մարդ էլ կա ,այլևս ետ չի վերադառնում(կամ ֆիզիկապես կամ էլ հոգեպես):
    սրանից հետո ուզում ես ասել.........
    Այո , ես սիրում եմ քեզ իմ հայրենիքը , ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ!!!!!!!!!!!

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչ արժե ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Դու հարցրիր, դու էլ պատասխանեցիր:
    Թեմադ էդքան էլ լավ չհասկացա:


  3. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչ արժե ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հարցրիր, դու էլ պատասխանեցիր:
    Թեմադ էդքան էլ լավ չհասկացա:
    Խոսքը ոնց հասկացա բանակի մասին է:

  4. #4
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ինչ արժե ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Մեկը ես պատրաստ եմ նվիրել 2 տարիներս: Ես մեծագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում նախնիներիս` մեր հերոսների գործին: Նրանք ողջ կյանքը նվիրեցին, ես էլ 2 տարիներս կնվիրեմ:
    Բանակի վերաբերյալ բողոքներն էլ /խոսքս հենց ծառայության ընթացքի մասին է/ համարում եմ թույլ մարդկանց բարդույթ, իհարկե` ամեն ինչ էլ լինում է, բայց գլոբալ առումով այդպես է:
    Յուրաքանչյուր տղա պետք է թրծվի բանակային կյանքով, սա իմ խորին համոզմունքն է:


    Մենակ թե, ափսոսում եմ որ էսքան անհեռատես ժողովուրդ ունենք, ելել իրար կոկորդ են կրծում, մեր առանց այն էլ փխրուն երկիրը քանդում, ամեն ինչ իրա տեղը, ձևը և ժամանակն ունի:
    Չգիտեմ....
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  5. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Հարգելի բարեկամներ, եթե կան ծառայած մարդիկ ինձ լավ կհասկանան, իսկ չծառայածները կհասկանան ուշ, բայց էլի կհասկանան:
    Մեր այսօրիս բանակը թույուրիմացություն է, այնքանով, որքանով գովելի է բանակում ծառայելու ձգտումն ու գաղափարը: Եթե Հայկական բանակը լինի այն ինչ ներկայացվում է ես ևս 2 տարի էլ պատրաստ եմ ծառայելու, բայց երբ տեսնում ես թե ինչպես է հայ զինվորին հաշմանդամ սարքում հենց հայ սպան կամ ռազմական ոստիկանության մի անիծյալ ենթասպա հայր կամ մայր է հիշեցնում զինվորին քիչ է մնում հարձակվես այդ անիծյալների վրա և ինքդ վերջ տաս դրանց կյանքին: Երբ զինվորի վրա սառը ջուր են լցնում ձմռան ցրտին կամ շարահրապարակում այնքան են պահում մինչև 10-ից 7-ի մոտ ոտքերի ցրտահարություն է առաջանում չեմ կարծում, որ դա թրծանք է կամ կոփում: Եթե խոսում ենք կոփվելուց կամ պատերազմի դաշտում դիմանալուց, դրա համար էլ կասեմ, որ երբ զգում ես թշնամու գնդակի ուժը, մոռանում ես ցրտի, քաղցի և սեփական եսի մասին, ուզում ես ուղղակի հաղթել, փրկել և փրկվել: Հուսով եմ կարողացա կարծիքս բավականին մատչելի ներկայացնել:Ասեմ նաև, որ պատրաստ եմ պատերազմ գնալ, բայց բանակում ևս մեկ անգամ չծառայելու համար տունս էլ կվաճառեմ, չնայած, որ շատ հեշտ ծառայություն եմ ունեցել, տեսածներիս ու լսածներիս համեմատ, որի համար շնորհակալ եմ Աստծուց, որ ողջ առողջ,սեփական ազգիս ներկայացուչիչների մասնակցությամբ հաշմանդամ չդառնալու և տուն վերադառնալու համար:

  6. #6
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Ծառայել եմ: Դժգոհ չեմ : Ընդհակառակը, այնքան ուրախ, տխուր, զոարճալի, խորհուրդաշատ հիշողություններ , որ այնտեղից եմ բերել, ինչպես նաև ծառայողական ընկերներ ու ահագին փորձ ամրդկանց հետ համապատասխան լեզվով շփվելու համար` հմմմմ երևի թե ոչ 8000, ոչ էլ 10000$ չես առնի ...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  7. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծառայել եմ: Դժգոհ չեմ : Ընդհակառակը, այնքան ուրախ, տխուր, զոարճալի, խորհուրդաշատ հիշողություններ , որ այնտեղից եմ բերել, ինչպես նաև ծառայողական ընկերներ ու ահագին փորձ ամրդկանց հետ համապատասխան լեզվով շփվելու համար` հմմմմ երևի թե ոչ 8000, ոչ էլ 10000$ չես առնի ...
    Ինչպես տեսնում ես, ես էլ դժգոհ չեմ, բայց ինձանով չեմ չափում ընդհանուրը, եթե ինձ հաջողվել է պլստալ, դա դեռ չի նշանակում, որ բոլորն էլ կարող են: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը իրավունք ունի այդ ամենը կարողանալ՝ ունենալու:
    Ընկերների համար էլ կասեմ հետևյալը, շատ քչերին է հաջովում ընկեր ունենալ բանակից, օրինակ՝ ես չունեմ, կան շատ մտերիմներ, բայց ընկերներ չունեմ:
    Իսկ մարդկանց ճանաչելն ու հիշողությունները, այստեղ էլ բավական էին, այդ անիմաստ 2 տարիների համար, ճանաչելն էլ, ինստիտուտի կյանքը նույն բանակի կյանքնա էլի, ուղղակի ստե ավել անել չկա, ով սովորելա թող հակառակը ասի համոզված եմ, որ բոլորն էլ համամիտ են:
    Կյանքում խեղճին ճնշելն ու ոտնահարելը չէ, մեր՝ առավելևս բանակի հաղթանակը:
    Ամոթ է մեր բանակը կայացած ու հզոր անվանել...
    Որ այն կկայանա ու կհզորանա չեմ կասկածում, բայց հիմա չկա...
    Վերջին խմբագրող՝ keyboard: 04.03.2008, 12:28:

  8. #8
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Չգիտեմ ախպերներ,դուք ծառայել եք`ավելի լավ կիմանաք: Ուղղակի մի բան ասեմ:Ո՞վ ասաց, որ էտ երկու տարիները լավագույնն են լինելու: Շատ հնարավոր ա, որ էտ երկու տարիները լավագույնը դառնան հենց բանակի շնորհիվ: Չգիտեմ` ինձ ինչ ա սպասվելու բանակում, բայց, մեկ ա, գնալու եմ գիտակցաբար` իմանալով, թե ինչի համար եմ գնում(դուք էլ գիտեք, երևի):
    Իսկ տունս, keyboard ջա՛ն,եթե ունենայի էլ հաստատ չէի ծախի ինչ-որ բանից ազատվելու համար,որովհետև, մեկա, հեն ա հաշվի` էտ դժվարությունով 80 հազար դոլլար աշխատեցիր էլի(եսիմ ինչ պիտի անես,որ 2 տարում 80000 աշխատես )
    Վերջին խմբագրող՝ Array: 04.03.2008, 18:39:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #9
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ արժեն ձեր կյանքի լավագույն 2 տարիները......

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես տեսնում ես, ես էլ դժգոհ չեմ, բայց ինձանով չեմ չափում ընդհանուրը, եթե ինձ հաջողվել է պլստալ, դա դեռ չի նշանակում, որ բոլորն էլ կարող են:
    Կարծում եմ, քո բախտը չի բերել զորամասի հարցում: Չնայած չգիտեմ, երբ ես ծառայել, որ տարիներին. հիմա շատ բան փոխվել ա: Մի օրինակ բերեմ. իմ շրջապատից շատերը գնացին ծառայելու 18 տարեկանում, մենք էլ մնացինք սովորելու: Հիմա նրանք` թվով 7-8 հոգի, հետ են վերադարձել: Ծառայել են տարբեր վայրերում` Ստեփանակերտ, Քելբաջար, Գորիս, Վանաձոր, Վայք...: Կարճ ասած` ցրվածությունը մեծ է, ու, փառք Աստծուն, շատ չհամարի, բոլորն էլ գոհ են: Սա պատահական ընտրանք էր, ու ով մի քիչ հասկանում ա հավանականությունների տեսությունից, պետք ա եզրակացություններ անի:
    Մյուս կողմից էլ բանակ ա, բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, սահմանափակ տարածությունում. էդպիսի կոնֆլիկտները, ճնշումները և այլն եղել են ու կլինեն նույնիսկ ամենականոնավոր բանակներում: Ուղղակի երևի թե "Армия не для слабаков!":
    Բայց, բացառված չէ, որ քո նշած թերությունները կան, ոչինչ ասել չեմ կարող:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49
  2. Արձակ. Կյանքի ձեռնածու
    Հեղինակ՝ enna, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2013, 17:27
  3. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  4. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  5. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •