Ստեղից մասնագետներ են գնացել, որ լցոնում, կառուսել ու տենց բաներ կազմակերպեն:ճճ
Ռուսմենբաշի
Էս անգլիական դեպքերից հետո ակընհայտ ա, որ Ռուասաստանը արդեն հազարերորդ անգամ գնում ա դեպի սովամահության, ցեխի մեջ խոզության, բայց զաթո բոլորին "պասլատ" անելու տրադիցիոն, կոխկրտած ճանապարհով:
Եթե սովետի վախտ Հայաստանը մտնում էր Ստալին-լենդի կազմի մեջ, ու ակընհայտ էր, որ որ կողմ մայր մոնղոլստանը, էն կողմ էլ Հայաստանը , ապա հիմա էնքան էլ պարզ չի, թե Հայաստանին ինչ ա սպասվում Ռուսաստանի էս հերթական սովամահության ու ոսկոռների վրա քաղաքաշինության ֆոնին
Ռուսաստանը ցորենի արտադրության համաշխարային առաջատարներիցա սովամահ չեն լինի արխային։
Էտ երբ են բոլորին պասլատ արել?
Առաջին ու երկրորդ համաշխարային պատերազմներում Ամբողջ Եվրոպան ու ԱՄՆ-ը Ռուսաստան/ՍՍՀՄ-ի դաշնակիցներ։ Մենակ Գերմանիային, Ճապոնիային են պասլատ արել։
Դե հո իրանց հակառակորդին չեն պաչելու դնեն գլխներին։
Հիմաել հիմնականում անգլոսաքսերին են պասլատ անում,
ԵՄ-ում կոշտ հակառուսական գծի կողմնակից Անգլիաներ էնել լավա ինքնանակամ ս․/հեռանումա ԵՄ-ից։
Գերմանիան Ֆրանսիան Ռուսաստանի հետ լուրջ առևտրային կապեր ունեն, դաշնակից անգլոսաքսերերի դրդմամբ իրանքել Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողությունների մասնակցում են բայց նենց իմիջայլոց, ընդանուր կողմ են հարաբերոթւյունները նորմալ պահելու։
Ռուսները լավել ապրում են, ոնց ասում են ձեզ տեսեք։
Հիմա որ ստատիսրիկայով նայենք կպարզվի, անկախությունից հետո Ռուսաստան արտագաղթած հայերը ավելի լավ են ապրում քան ԱՄն կամ Եվրոպա գնացածները, բаյց չգիտես խի Գլենդելում առավոտից իրիկուն պախատ անող ու եվրապայի գաղթականների ճամբարներում լռված մասսան ա վստահա, որ Ռուսաստանի վիճակը ողբալիա:
Էն ում ախպերնա՜
(բոլորի տեղադրողը նույն մարդնա ու հայ)
(c) Наши санкции повернула у нас в жопу!
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ինչքան նման են «եղբայրական ժողովուրդների» հիասթափությունները :Ճ
Si vis pacem, para bellum
Անմահ Զադորնովի էս ասածը ճիշտ է բոլոր ժամանակների ու ոչ միայն ռուսների համար )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում։ Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ։ Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն։ Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը։ Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները։ Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է։ Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով։ Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով։ Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը։ Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/22/9442...edium=facebook
Երեկ գաղտնալսումների արդյունքներն են հրապարակել, որտեղ Պավլիկն իր ընկերներին ասում է Նիկոլին քցեք զիբիլը: Էսօր Նիկոլի թերթը հերոսական հոդվածա տպագրում: Հա Նիկոլ դու չլինեիր աղետ էր լինելու: Բա որ վրա տվին ժողովրդին դու ուր էիր?
Կամ էդ ով ա ասել, որ ժողովուրդը խաղաղ ճանապարհովա ուզում հարցը լուծի? Բա դու Նիկոլ չգիտես ժողովուրդը վստահա, որ խաղաղ ճանապարհով հաստատ ոչինչ չի լինելու:
Եթե չստացվեց ձեր պայքարը, դուք ի՞նչ բացատրություն եք տալու հանրությանը, որ չստացվի, թե հանեցիք զբոսանքի, գնացին: Այսօր ՄԱԱ-ում լրագրողները այս հարցն ուղղեցին հանրահավաք նախաձեռնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Նա պատասխանեց, որ իրենց ճանապարհային քարտեզը փորձել են այնպես գծագրել,որ դա հանրային վստահություն, հետաքրքրություն, լավատեսություն գեներացնի. «Կփորձենք այդ լավատեսությունն իսկապես գեներացնել եւ մարդկանց հույս եւ վստահություն ներշնչել առաջին հերթին իրենց ուժերի նկատմամբ: Բնականաբար, ցանկացած գործողություն ունի լավատեսական եւ հոռետեսական կանխատեսումներ: Ինչպես ենք մենք խուսափելու քաղաքական զբոսանքից՝ մենք կփորձենք շատ արագ արձանագրել ե՛ւ մեր հաղթանակը, ե՛ւ մեր պարտությունը եւ այլ մարդկանց զբոսանքի չտանել: Ակնհայտ է, որ պարտվել ես, բայց այդ պարտությունը չես խոստովանում, մարդկանց անընդհատ ասում ես՝ եկեք մի հատ էլ երթ անենք, մի հատ էլ երթ անենք, նույն երթուղով գնում պտտվում, գալիս են: Մենք մտածում ենք, որ մեր քաղաքական գործընթացը պետք է լինի գործողությունների գործընթաց: Մենք պետք է անենք գործողություններ: Այն պահին, երբ հստակ լինի, որ մենք պարտվել ենք, մենք մեր պարտությունը կարձանագրենք»: Հարցին՝ 2015-ին Սահմանադրական փոփոխությունները հայտարարեցիք կեղծ օրակարգ ու չմասնակցեցիք պայքարին, իսկ սահմանադրական փոփոխություններով փաստացի ՀՀ-ում այսօր այլ իրավիճակ է ստեղծվել՝ Փաշինյանը պարզաբանեց, որ իրենք այն ժամանակ ասել են՝ պետք է չմտնել Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական ծուղակի մեջ. «Մենք ասում էինք՝ բոլոր այն ուժերը, որոնք կմտնեն այդ ծուղակի մեջ, ջախջախված կլինեն եւ ոտի վրա կանգնած չեն լինի: Սերժ Սարգսյանի նպատակը հենց դա է՝ բուն քաղաքական պրոցեսից 2-3 տարի առաջ ջախջախել քաղաքական ուժերին, որպեսզի բուն վերարտադրության ժամանակ ոտքի վրա կանգնած քաղաքական ուժ չլինի, ով հնարավորություն ունենա դիմադրել այդ վերարտադրությանը: Հիմա եկեք նայենք՝ այդպե՞ս է իրականությունը, թե՞ այդպես չէ: Իհարկե, այդպես է, մենք գործում ենք այն ժամանակ գծագրած մեր ծրագրի համաձայն: Մենք այն ժամանակ ասում էինք՝ մենք այս ծուղակից պետք է խուսափենք, որովհետեւ եթե ճակատամարտ է, ուրեմն դա պետք է տեղի ունենա բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ, որովհետեւ կեղծ է այն պնդումը, որ եթե Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններում պարտվի, դա բերում է իշխանափոխություն»: Ըստ Փաշինյանի, եթե Սահմանադրությունը մնար նույնը, դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հեռանալու էր իշխանությունից. «Ենթադրենք, այսօր հին Սահմանադրությունն է, չի փոխվել, մեր այսօրվա քննարկման թեման ինչո՞վ էր փոխվելու՝ ոչնչով: 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դառնալու էր վարչապետ եւ լինելու էր թիվ մեկ ֆիգուրը, եթե ամեն ինչ այսօրվա պայմաններում է: Այնպես, ինչպես ՌԴ-ում Պուտինն էր թիվ 1 ֆիգուրը, երբ Մեդվեդեւը նախագահ էր»: Ուշագրավ է, որ Փաշինյանը Բորոդինոյի ճակատամարտի հետ համեմատեց Սահմանադրական փոփոխություններն ու դրան հաջորդած պայքարը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ. «Նապոլեոնի բանակը մտավ Ռուսաստան եւ Կուտուզովը որոշեց, որ ամբողջ ՌԴ-ի տարածքը զիջում է, եթե հիմա ինքը ճակատամարտի բռնվի, կջախջախվի ողջ ռուսական զորքը: Ինքը նույնիսկ Մոսկվան զիջեց, բայց Բորոդինոյի ճակատամարտում ի վերջո կարողացավ բեկման հասնել: Մենք այն ժամանակ ասում էինք՝ ով մտավ այս ծուղակի մեջ, ջախջախվելու է եւ վերարտադրության պրոցեսում չի կարողանալու կազմակերպել դիմադրություն»: Փաշինյանն ասաց, որ վաղը կհրապարակեն իրենց դիմադրության պլանը: Դիտարկմանը՝ այսինքն, վաղը կիմանանք, թե որն է լինելու ձեր Բորոդինոյի ճակատամարտը՝ Փաշինյանն արձագանքեց. «Դուք արդեն այսօր գիտեք, որ առաջիկա 14+4-ը մեր Բորոդինոյի ճակատամարտն է: Բորոդինոյի ճակատամարտն էլ է չէ՞ կոչվել Հայրենական…»: Թե ինչու է ռուսական ճակատամարտերի հետ համեմատում՝ Փաշինյանն ասաց. «Կարող ենք Սարդարապատի հետ էլ համեմատել, որեւէ խնդիր չկա»: Փաշինյանը հույս հայտնեց, որ դա մեր ժողովրդի համար կդառնա հայրենական քաղաքացիական ճակատամարտ:
http://www.aravot.am/2018/03/30/9461...edium=facebook
Էսօր Սերժն ասելա, որ վարչապետ չի լինելու: Է հա ուզում եմ ջոկեմ ինչ տարբերություն?:
Օրինակ Վիգեն անունով մեկին դարձրին վարչապետ, պիտի բան փոխվի?
Էն Նիկոլին մեկդ զանգեք ասեք ախպեր թամամ ա հետ արի:
Գաղթական (01.04.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ