Ֆրանսիական Արտասահմանյան լեգեոն
Ֆրանսիական Արտասահմանյան լեգեոն
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վաղուց չէր եղել իրավիճակ, որ գրելիս այսքան կամ ու կաց լինեի՝ գրե՞լ, թե՞ չգրել…
Մի կողմից իր արժանիքներով իրոք արժանավոր մի մարդ, որը շատ բան արած ունի ազգի ու պետության համար, ինչպես նաև չցանկանալը ավելորդ սրել թեման, բայց մյուս կողմից էլ մեր ազգին միշտ ու ամենաշատը վնաս տված տեղայնականությունը, կոնկրետ իշխանական շահը ազգի ու պետության շահերին հակադրելը, որն ինձ նման մարդուն, մի մարդու, որը հավակնում է իրեն հայ ժողովրդի մտավորական համարել, այնուհանդերձ թույլ չի տալիս լռել, ես ինձ լավ չէի զգա, եթե չարտահայտվեի, սա կլիներ իմ ժողովրդին դավաճանելու պես մի բան…
Եվ այսպես, ես այնուհանդերձ ստիպված եմ ասել – իմ կողմից անչափ հարգված պարոն Վիտալի Բալասանյան, խորապես դատապարտում եմ ձեր այն արտահայտությունը, որն, ըստ էության ձևականորեն ճիշտ լինելով, փաստացի սեպ է խրում հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ բարոյական մակարդակում ծանր վիրավորանքի պես մի բան հանդիսանալով Արցախի ու արցախահայության համար բառիս բուն իմաստով կյանք դրած ոչ արցախահայ այլ հայության համար:
Շատ մեծ հույս ունեմ, որ ապագայում որևէ մեկի կողմից նման բան չեմ լսի – հակառակը անձամբ իմ պես մարդու բարոյական սանդղակում կհավասարեցվի պառակտման դրդման, դա միշտ և հատկապես այժմ հայ ժողովրդի գլխավոր թշնամին է, իսկ դրա քարոզն ինձ նման մարդու բարոյական սանդղակում հավասար է դավաճանության:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տեսա՞ք ինչ էղավ
Ակումբցիներից ո՞վ էր սենց բան կանխատեսել հենց հեղափոխությունից հետո։
Հեսա ԷՇ-ի, Էշոտյանի ու նման «հհկական ինտելեկտուալների» հետ թազա կուսակցություն կսարքեն, ու էլի հետ գան։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Դե ակումբում մեկը գրել էր դրա մասին։ Կարծեմ @Ծլնգն էր, որ ՀՀԿ֊ից բան չի մնալու, բիզնեսմենները դուրս են գալու, քաղաքական մասն էլ անունը փոխելու ա։ Չալարեմ, գտնեմ էդ գրառումը։
Բայց էլ չեմ հավատում, որ Աշոտյանն ու Շարմազանովը դուրս կգան։ Արդեն ուշ ա ․․․․
Վերջը չդիմացար էլի, պրիզնատ եկար որ Ծլնգը դու ես
Ճիշտն ասած ես երբեք էլ չէի կարծում, թե Շարմազանովն ու Աշոտյանը դուրս կգան, միշտ էլ մտածում էի, որ իրենք այն մնացող կորիզի մեջ են լինելու։ Այն ժամանակ տրոհման վեկտորը Ֆարմանյանով էի տեսնում, բայց դա էլ չեղավ, մինչև վերջ բոլորով սկող նավի վրա իրենց խորտակեցին։ Լավն էլ դա էր՝ բիրիքով դրանցից պրծանք։
Արփինեն այնքան գոնե խելացի էր, որ էն մյուս երկուսի նման բերանը հավայի չէր բացում, բայց դե ինքն էլ լրիվ երկրորդական ա հիմա, ու միշտ էլ այդպիսին կմնա՝ իրեն այսքանից հետո ՀՀԿ-ից կասեցնի, թե չէ։
Տրիբուն (12.02.2019)
Մենք իրանց մասին շատ մեծ կարծիքի էինք
Բայց չէ, հիմնականում իրանց նախկին ստատուսից կառչած, «հույսը վերջինն ա մեռնում ․․․․ դե կտենաք մենք դեռ հետ կգանք ․․․․ սրանք երկիրը տանում են կործանման ․․․․ հորս արև էս սաղ թաքնված տեսախցիկ ա ու իմաստուն Սերժն ա կազմակերպել ու հեսա սաղ նույն ձևի հետ ա բերելու․․․․» վիճակ ա մոտները։ Այսինքն անհույս իմբեցիլություն։
Էն օրը մի տեղ էի, ԿԿ-ի համաթիմակիցներից էր ներկա, պաաաաաայ, ֆանտազիան Արթուր Քլարք մակարդակի վրա էր։ ՀՀ պատմության ամենախելացի ու կազմակերպված մենեջերը հեսա չերեզ պուտինա, գազպրոմա, սերժիկա, ջեդայա, վաչիկա, քոչարյանա, խառռռռռը սթար թրեք ա անում։ Բա ․․
Այ սենց ա լինում, երբ մարդիկ երկար տարիներ մուֆթա հաց են ուտում, առանց ֆիզիկական կամ մտավոր աշխատանք իրականացնելու։ Իտոգում անհույս բթանում են։
Հա, բայց Նիկոլենք էլ լուրջ խնդիրներ ունեն, է - պետք է արդյունք ցույց տալ, իսկ որ սենց գնա, մի քիչ կասկածում եմ, որ կհաջողեն,իսկ որ չհաջողեցին, Նիկոլի հաջորդի տեղի համար կատաղի գզվռտոց կսկսվի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աստված ձենդ լսի, կամանդոռ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ