կարծում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Իրանին խառնելը սխալ գաղափար ա։ Դա ավելի կբարդացնի մեր վիճակը։ Կարծում եմ, չինացիք պակաս շահագռգված չեն, ուստի ավելի խելամիտ կլիներ Չինաստանին բերել (եթե իհարկե հապկ ա թափկ ա իրա պարտավորությունները չկատարի)։
կարծում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Իրանին խառնելը սխալ գաղափար ա։ Դա ավելի կբարդացնի մեր վիճակը։ Կարծում եմ, չինացիք պակաս շահագռգված չեն, ուստի ավելի խելամիտ կլիներ Չինաստանին բերել (եթե իհարկե հապկ ա թափկ ա իրա պարտավորությունները չկատարի)։
Թաքնված ու բացահայտ նիկոլիստներ ջան, ձեր կումիռը ասում ա ոչինչ, գերիները մեկ-երկու ամիս էլ Բաքվի բանտերում տանջվեն, իրանք մեզ դա կներեն, լիշ բի մենք իշխանությունը չկորցնենք։
Ո՞նց եք ուրիշ, կյանքը լա՞վ եք, հացը կուլ գնու՞մ ա, նորմա՞լ ա ամեն ինչ?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Lion (08.06.2021), Sambitbaba (07.06.2021)
Կարծիք եմ ասում, եթե դուրներդ չի գալիս, մի համաձայնվեք․ Մարդ առնվազն պիտի տխմար լինի, որ կարծի, թե ՀՀ բանակը կռվում պարտվել ա մի հոգու պատճառով, ու էդ մի հոգուն փոխելով ՀՀ բանակը անմիջապես կհաղթի, կամ կհաղթեր, եթե չփոխվեր։ Բայց էդ մարդկանց մի զգալի մասը ոչ թե տխմար են, այլ՝ անբարոյական են, որովհետև անձնական կոնֆլիկտներ ունեն ներկա իշխանությունների հետ, և անձնական շահ ունեին նախկին իշխանությունների հետ որի անբաժանելի մասն էր կազմում կոռուպցիան։ Այ էդքան բան։ Ու էդ անբարոյականներից ցեղիս մեջ էլ կան թարսի պես։
Si vis pacem, para bellum
Սփյուռքի դերը վայթե ահագին գերագնահատված է։ Մինչ օրս սփյուռքի «մեծ ռեսուրսի» արդյունքը եղել են հիմնադրամներն ու բաժակաճառերը, որը իհարկե քիչ չի, բայց դե մեծ ալիք փոխող էլ չի, այսինքն Հայաստանի ճակատագրի վրա 95 տոկոս ազդում են Հայաստանի քաղաքացիները ու այո, հենց Հայաստանում գտնվող քաղաքացիները։ Բայց զուտ «խաղաղության դարաշրջան» թեմայով, էնպես չի, որ էսօրվա հիբրիդ ղալմաղալ անող զանգվածը հստակ կողմնորոշված է գաղափարական առումով ու բացի Նիկոլի հրաժարականից ու պոպուլիստական բարբաջանքից որևէ լուրջ մտավոր–գաղափարական ռեսուրս ունեն որևէ լուրջ փոփոխություն անելու։ Սերժն էլ պակաս խաղաղություն ու «ֆուտբոլային դիվանագիտություն» չէր խաղում, նենց չի, որ Սփյուռքը արգելեց, կամ կտրուկ օտարացավ, սփյուռքը վաղուց օտարացած է, մի երկու քաղաքական իմիտացիաներն ու հիմնադրամները Հայաստանի համար ինքնախաբեություն են մոտավորապես նույն ձևի, ինչ–որ Ռուսաստանի՝ Հայաստանի համար բարեկամ լինելը, կամ ՆԱՏՈ–ի՝ Ուկրաինայի համար բարեկամ լինելը։ «Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, կան շահեր»։ Հայաստանը ողորմելի աշխարհագրական դիրք ունի, ու չնչին ռեսուրսներ, դրա համար արևմուտքը խոշոր հաշվով մեր վրա թքած ուներ ու կշարունակի թքած ունենալ։ Հայաստանի հիմնական ռեսուրսը Հայաստանի քաղաքացին է, որը պետք է ձգտի մաքսիմում իրատես լինել ու կարճատև անձնական շահերից բացի երկարատև պետական շահեր տեսնել, այսինքն՝ չկուրանալ։
«Ոչ թրքացմանը» գոռացողները լավ կլինի չպրիմիտվանան ու իրենց խայտառակ չանեն, թե չէ էլի խիյարը թարս ա բուսնելու․
Si vis pacem, para bellum
Բարեկամ (18.05.2022)
Ու սա էլի եմ ասել, մի հատ էլ կրկնեմ․ Էսօրվա «ընդդիմությունը» իր խայտառակ էությամբ իրականում ուժեղացնում ու երկարացնում է Փաշինյանի իշխանությունը, այսինքն էդ տեսակետից էլ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու Փաշինյանի իշխանության իրական սխալները հանգիստ սղցվում գնում են, որովհետև փաստացի ազգային ժողովում էլ մի հոգի խելքը գլխին ընդդիմություն չկա։ «Նիկոլ հեռացիր»–ով դուք կարող ա մի 20 տարի կոկորդներդ պատռեք, ոնց ժողովուրդը պատռում էր «Սերժիկ հեռացիր»–ով, հիմա Սեռժիկին ու Ռոբիկին կողքներդ դնելով ու գոռալով դուք ցույց եք տալիս, որ ձեր ուղեղում մի միկրոգրամ պատմությունից դասեր սերտելու կարողություն չկա, եթե աշխարհում տուպոյության չեմպիոնատ լիներ, դուք կգրավեիք երկրորդ տեղը։
Si vis pacem, para bellum
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Բարեկամ (23.05.2022)
Բանն էլ հենց նրանումն է, որ․
բանակը կարող է պատրվել մեկ հոգու սխալի պատճառով,
բայց դա մեր դեպքը չի,
բայց տենց ավելի հեշտ է տակից դուրս գալը ու վրաներից գցելը,
բայց տխմարությունը դա անբարոյականություն չէ, առավել ևս անպարոյականությունը տխմարություն չէ,
բայց․․․
Վիշապ ջան, քավության նոխազը պետք է լինի հնարավորինս միակը, մանավան, որ էդ միակը կատարյալ ուլ է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նայի, եթե բանակը կարող է մի հոգու սխալի պատճառով պարտվել, ուրեմն ողորմելի բանակ է։ Եթե պետությունը կարող է մի հոգու սխալի պատճառով քանդվել, ուրեմն ողորմելի պետություն է։
Բանակը, ինչպես և պետությունը հավաքական կառույցներ են՝ հիմնված բազմաթիվ մարդկանց պատասխանատվությունների վրա՝ շարքայինից մինչև գեներալ, քաղաքացուց մինչև պրեզիդենտ։
Եթե էդպես չի, ուրեմն խոսքը գնում է ոչխարների հոտի մասին, որին վարարած գետը կարող է քշել տանել՝ եղանակի վատացումը կռահել չկարողացող չոբանի պատճառով։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ