Համապատասխան մարմինները պարտավոր են վերլուծել։ Անձամբ ես, արդեն ընդհանուր քաղաքական մակարդակում, երբեք էլ չեմ կասկածել, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ում վաղուց կա ՀՀ վրա հարձակվելու մշակված պլան։
Համապատասխան մարմինները պարտավոր են վերլուծել։ Անձամբ ես, արդեն ընդհանուր քաղաքական մակարդակում, երբեք էլ չեմ կասկածել, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ում վաղուց կա ՀՀ վրա հարձակվելու մշակված պլան։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (08.12.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դե չէ, դե - էն, որ ԶԼՄ-ներում լուր չկա, դեռ չի նշանակում, որ մեր ԶՈՒ ԳՇ-ում կամ ԱԱԾ-ում սա չեն վերլուծում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (08.12.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արմեն Այվազյանի աշխատանքները նայիր՝ իր կայքում դրված են։ Դեռևս 2005 թ-ն վերլուծել է Թուրքիայի կողմից մեր վրա հարձակման հավականությունը և մեր հնարավոր վարքագիծն այդ դեպքում։
Նայիր այստեղ - «Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, Մասն Ա», 2-րդ լրամշակված հրատ., «Լուսակն», Երեւան, 2004 թ., սկսած հատկապես էջ 178-ից։
Նաև, որ ժամանակ ունենաս, ընդհանուր կարդա՝ առաջնակարգ վերլուծություն է։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ստեփան Սաֆարյանին հանրային խորհրդի նախագահ են նշանակել, իսկը իրա տեղը գտավ, սիրում էր ֆեյսբուքում ազապ աղջիկներին անիծել` տունը մնաք բան: Կհավաքվեն, սրանից նրանից կբամբասեն, տեղն ընկած տեղը կանիծեն... Դա ինչ հիմար կառույց ա, կառավարության մակարդակով նշանակումներ են անում:
Varzor (21.12.2019)
Մեկն ինձ համար առայժմ անհասկանալի պատճառներով ԱՄՆ-ն այլևս աշխատում է հնարավորինս քիչ ակտիվություն ցուցաբերել միջազգային հարաբերություններում՝ ինչ վերաբերում է տարածքային վեճերին ու սեփական ազդեցության ոլորտը մեծացնելուն:
Փոխարենը՝ Թրամփի ադմինիստրացիան հիմնականում կենտրոնացած է իր տնտեսական ցուցանիշների վրա, ձեռքի հետ էլ՝ ՌԴ-ին ու Չինաստանին փորձելով տնտեսապես խեղճացնել:
Նու հա, մեկ էլ՝ առաջինը Թրամփի օրոք մարդկությունը ձեռնամուխ եղավ տիեզերական ուժերի ստեղծմանը:
Արդյունքում՝ մասնավորապես մեր ու հարակից տարածաշրջանում, թուրքիան է լավ ակտիվացել՝ շարունակելով իր ավանդական ագրեսիվ ու արյունարբու քաղաքականությունը:
Հերթով հարվածում է բոլոր հարևաններին՝ այստեղից ու այնտեղից դե-ֆակտո նոր տարածքներ սեփականաշնորհելով, ու շարունակում է մնալ անպատիժ:
Ձեռքի հետ էլ՝ իրեն նկատողություն անել փորձող ԵՄ-ի վրա է մատ թափ տալիս ու լռեցնում՝ սպառնալով ավելի խիստ դեմոգրաֆիական ճգնաժամով:
Ստացվում է, որ փաստացի՝ ԱՄՆ-ի լռակյաց թե անզոր համաձայնությամբ, այժմ տարածաշրջանը նորից թուրքիայի ու ՌԴ-ի միջև է ազդեցության ոլորտների բաժանվում:
Հիմա էլ հերթը հասել է Լիբիային, ուր արդեն որերորդ տարին է ընթանում քաղաքացիական պատերազմ՝ Muslim Brotherhood խմբավորումով համարյա ամբողջովին ներծծված Ազգային Համաձայնության Կառավարության (GNA) ու Լիբիայի Ազգային Բանակի (LNA) հրամանատար Խալիֆա Հաֆթարի միջև:
Ընդ որում՝ վերջինը հովանավորվում է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու ՌԴ-ի կողմից, իսկ առաջինը՝ ՄԱԿ-ի:
Դեկտեմբերի 9-ին էլ էրդողանն է անսպասելի հայտարարություն տարածել GNA-ի հետ համաձայնության ձեռք բերման մասին՝ առ այն, որ շուտով Լիբիայում թուրքական զորամիավորումներ են տեղակայվելու ու, Հաֆթարի հաջողությունների դեպքում, երկիրը երկրորդ Սիրիայի վերածեն (էրդողանի բառացի մեջբերմամբ):
Բացի այդ՝ էրդողանն ավելացրել է, որ սա է լինելու բանակցությունների հիմնական թեման՝ հունվարի 8-ին իր ու Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը:
Հ.Գ. Մի տեսակ ահավոր տհաճ ու հայ ազգի համար դառը փորձով հաստատված բավականին անկանխատեսելի ա, երբ թուրքերն ու ռուսները սկսում են իրար միջև տարածաշրջանը մասնատել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (26.12.2019)
Ասում է՝ դեկտեմբերի վերջերին Կուտոյանը իր բնակարանում 35 փամփուշտ կրակել է պատերին, ինչ-որ ժամանակ անց խնդրել է կնոջը՝ կրակած պարկուճներն ու գնդակները հավաքել դնել սեղանին։
Ուզում եմ հասկանալ, էդ 35 կրակոցը մարդ չի լսե՞լ, լսելուց ոչ մեկ ոստիկանություն չի զանգե՞լ, ոստիկանություն չի եկե՞լ, մի հատ չեն հարցրե՞լ՝ ախպեր, խի՞ ես կրակել տանդ պատերին, հո բան չի՞ եղել:
Էս ՔԿ-ի «մանրամասներից» տպավորություն է, որ իրեն պատկանող բնակարանում օրինական կարգով իրեն պատկանող ատրճանակից պատերին մի քանի մագազին կրակելը Հայաստանում ընդունված արարողություն է, որ ասենք նոր տարվա տոներից առաջ կարելի է անել ստրեսներից ազատվելու պրոֆիլակտիկ նպատակներով: Ես հույս ունեի, որ մարազմը Հայաստանից վերացել ա, լրատվությունն էլ դառել է թափանցիկ։
Si vis pacem, para bellum
Quyr Qery (20.01.2020)
Այ ախպեր, էտ էլ դեռ հեչ է։ Մարդը ԱԱԾ նախկին պետ ա, էտքան ինֆո ունի, հաստատ լիքը մարդու ու հատուկ ծառայությունների համար հետաքրքիր ա, բա ԱԱԾ նախկին պետին գոնե հսկող չկա՞, պոչ չկա՞ մշտական, թե ու՞ր գնում էտ մարդը, ի՞նչ հոգեվիճակում ա, ու՞մ հետ ա շփվում, շփվում ա չի շփվում։ Ասում են ԱԱԾ նախկին պետը գնացել էր Անգլիա սովորելու, բլին, ոնց որ մեր շարքային ուսանողներից մեկն ա գնացել էլի։
Հեսա, ճիշտ բաներ ա ասում մարդը, ու վաբշե Արման Մելիքյանը շուտ-շուտ ա ճիշտ բաներ ասում։
«Ճիշտ կլիներ արգելել պետական գաղտնիքներ տիրապետող նախկին պաշտոնյաների երկարաժամկետ մեկնումներն արտերկիր». Ա. Մելիքյան
Varzor (22.01.2020)
Մենք Միքայել Հարությունյան անուն ազգանունով պաշտպանության նախարար, հետո ՀՀ նախագահի խորհրդական ու ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ ունեինք, որ պարզվեց էդ սաղ ընթացքում Ռուսաստանի քաղաքացի է։
Մինչև հիմա էս բարդակի պատասխանատուն՝ Սեռժիկ Սարգսյանը մի հատ չի էլ հարցաքննվել էդ հարցով, էսքան ժամանակ հազիվ մի հատ գազի համաձայնագրի կնքման թեմա է եղել։ Ասածս ինչ է, մեր ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ու սաղ իշխանությունները դեռևս հին բարդակ համակարգի մեջ են, մի երկու ստից օրենսդրական բարեփոխումներով ու արգելանքներով էս բարդակը չի վերանալու։
Մինչև հիմա իսկի հին կլոունների մեծ մասից երկիրը չի ազատվել, Հրայր Թովմասյանն ու իր կապիկների շայկան վկա։ Ոչխար արժեհամակարգ կրողների ձեռը մի ամբողջ երկիր քաքն ա ընկել։
Si vis pacem, para bellum
«Դուք վստահ եք, որ մենք մշակույթ ունե՞նք․․․»
Ընտիր հարցազրույց ա, դի՜նջ, լռվա՜ծ․․․ տրամադրությունս բարձրացրեց։
Հախվերդյանի կիսաանտարբեր ճիշտը ասող սորտը դուրս շատ ա գալիս :Ճ
Si vis pacem, para bellum
Varzor (26.01.2020)
Հախվերդյանի մոտ լրիվ վարի գնացած վիճակ ա..
Իրար միջև ու հնչած հարցի հետ չփոխկապակցված, կիսագրագետ, հում ու խառը մտքերի շարան..
Եթերում էլ կաղամբն էլ ա միրգ վիճակ ա..
Խելքը գլխին ու անաչառ քաղտեխնոլոգների բացակայության պայմաններում ում պատահի կանչում ու իրա մասնագիտական գործունեության հետ բացարձակ կապ չունեցող հարցեր են տալիս..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մեկումեջ ընդդիմադիր (եթե կարելի է ոմանց ընդդիմադիր համարել) բարբաջանքներն եմ նայում, ու կներեք ֆրանսերենիս համար, խույվորում եմ․․․ Օրինակ էս՝
Ասենք, ի՞նչ է ուզածը, մարդ հասկանում է՞։ Օրինակ չեմ ջոկում, թե որ մի տրամաբանությամբ է էս աղջիկը Հանրապետական դառել (յարաբ, ո՞ր մի գաղափարի համար), ու ի՞նչն ա իրեն դրդում էշ էշ դուրս տալ։ Բալամ, ժողովուրդը կարող է սահամանդրությունը ճմռթել, Արագածի գագաթին կարիքները հոգալ ու դրանով սրբվել ու տեղում թաղել սահմանադրությունը։ Հանրաքվեի դնելն էլ ընդամենը տեխնիկական խնդիր է, եթե տեխնիկապես պրակտիկ լիներ, ապա ցանկացած հարց կարելի էր հանրաքվեով որոշել ու դա կլիներ ուղիղ ժողովդրավարություն։ Հանրաքվեով էլ ցանկացած հոդված կարելի է փոփոխել, ներառյալ էս ապուշագույն հոդվածը՝
Չգիտեմ, ոնց որ դեգեներատների մասին վարկածս դեռ ուժի մեջ ա։Հոդված 203. Սահմանադրության անփոփոխելի հոդվածները
Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ