Վերջին խմբագրող՝ Smergh: 29.02.2008, 17:04: Պատճառ: Գրառման ավելացում
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Բայց ինչին էր պետք դա, եթե մարդիկ այնպես էլ մեծ հաճույքով իրենց ձայնեռրը տվել են իրեն, հիմա էլ կոտորում են իրենց, որ պաշտպանեն այդ ձայները
Երևի խառնել եք, Սերժին են փող տվել, որ բաժանի: Համ էլ թուրքերի համար լավ գործ ա անում. էնքան ա կյանքը վատացնում, հայերը իրանց ոտով վեր են կենում գնում են:
Ժող, զգո՞ւմ եք, որ այս «նոր» կոալիցիան այնքան հին կոալիցիա է։ Շուտով դաշնակներն էլ են միանալու։ Տեսնենք իրենց ինչ «քարտուղարուհու» պաշտոն են տալիս…
Այդ 'քարտուղարուհին" մինչև ընտրություններն էլ պարզ էր, երբ խոսք գցեց, որ միանում է Լևոնին, բայց սկսեց ժամանակ ձգել:
Հետո էլ ասում են. "Լևոնը բոլորին անվանում է դավաճան"
Ուրեմն մարդը մի բան գիտեր, որ ասում էր:
Այդ "քարտուղարուհին" մարմնի վրա մի տեղ դաջվածք էլ կունենա "Առաջ Հայաստան"!!!!
Բայց խի մի տեղ որ?
Ի դեպ,էսօր հենց հարթակից պատռել են ՕԵԿ-ի անդամներից մեկի անդամատոմսը:
Նախագահի իրավասություննա, ինքնա նշանակում արտակարգ իրավիճակ խորհրդակցելով ԱԺ նախագահի ու Վարչապետի հետՀ.Գ. Ակումբում իրավաբաններ կամ սահմանադրագետներ ունե՞նք։ Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելը Անվտանգության Խորհրդի, թե՞ Նախագահի իրավասությունների մեջ է մտնում։
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 29.02.2008, 17:36:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ի դեպ, ժողովուրդ, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց ԴԵՌ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱԳԱՀ չհայտարարված Սերժ Սարգսյանն ինչ իրավունք ուներ Բաղդասարյանի պաշտոն առաջարկելու? Հն? Տեր Վռազնա?
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԱՅՐԵԼ ՏՈՄՍԸ
Այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, նկատի ունենալով այսօր կնքված հուշագիրը Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, թե այսքան ժամանակ ՕԵԿ նախագահը զբաղված է եղել ժողովրդին խաբելով, բայց ավելի շատ խաբվել են ՕԵԿ անդամները: Դրանից հետո հարթակ է բարձրացել ՕԵԿ անդամ ներկայացած Համլետ Գրիգորյանը: Նա ասել է, թե այդ հուշագրի մասին ռեպորտաժը դիտել է հեռուստատեսությամբ եւ հայտարարել, թե այրում է անդամատոմսը: Սակայն Լեւոն Տեր-պետրոսյանը կանխել է, ասելով, թե խնդրում է չայրել, որովհետեւ երբ այդպիսի դեպք է լինում, կուսակցությունները հայտարարում են, թե այդպիսի անդամ չունեն: Դրա համար էլ խնդրում է, որ տոմսը չայրի: Նշենք, որ այսօր սա արդեն երրորդ դեպքն է:
lragir.am
հիմա վարչապետա խի չի կարա, վարչապետնա առաջարկում սենց թե նենց, նախագահը նշանակումաԻ դեպ, ժողովուրդ, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց ԴԵՌ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱԳԱՀ չհայտարարված Սերժ Սարգսյանն ինչ իրավունք ուներ Բաղդասարյանի պաշտոն առաջարկելու? Հն? Տեր Վռազնա?
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հասարակական մի շարք կազմակերպություններ (ՀԿ), որ հանդես էին եկել նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ, այսօր ներկայացրեցին ընտրական շրջանում իրենց մոնիտորինգի նախնական արդյունքները: Վերջնական զեկույցները կհրապարակվեն առաջիկայում, իսկ մինչ այդ ՀԿ-երը, որոնք հայաստանյան տարբեր ընտրությունների ընթացքում մասնագիտական դիտարկումներ անցկացնելու փորձ են կուտակել, իրենց մտահոգություններն են ներկայացնում` հիմնվելով սեփական ուսումնասիրությունների արդյունքների վրա:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացրել է նախընտրական քարոզարշավի ու քվեարկության օրվա դիտարկում ՀՀ երեք մարզերում: Դիտարկման արդյունքում ձևավորված նախնական գնահատականները ներկայացնելով` Ավետիք Իշխանյանը նկատեց, որ միանգամայն տարբեր պատկերներով է ներկայացել իրավիճակը տեղամասերում և տեղամասերից դուրս: «Դիտորդները մնացել են տեղամասերում, նկատել են ոչ էական խախտումներ, իսկ տեղամասերից դուրս իրավիճակը բոլորովին այլ պատկեր էր ներկայացնում»: Կոմիտեն իր զեկույցում առանձնացնում է հատկապես ընտրակաշառքների համատարած ու զանգվածային լինելը: Գյումրին, Իշխանյանի խոսքով, ընտրությունների օրը վեր էր ածվել նախընտրական տոնավաճառի:
Համատարած ընտրակաշառքի փաստերը ոչ միայն արձանագրվել են ՀԿ-երի դիտորդների կողմից, այլ նաև ցուցադրվել են «Գալա», «Ցայգ» հեռուստաընկերություններով: Այդ փաստերի մասին խոսեց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Այս ընտրությունների ընթացքում մեր ստացած ահազանգերի ծավալը այնքան մեծ է եղել, որքան չի եղել նախորդ ընտրություններից որևէ մեկի ընթացքում», - ասաց Բարսեղյանը:
«Ասպարեզն» ունի հազարավոր լուսանկարներ, փաստագրված նյութեր ընտրակաշառքներ բաժանման, երթուղային տաքսիներով ընտրողներին քվեարկության բերելու մասին: Դրանք եթեր են հեռարձակվել, դրանց մասին ահազանգներ են տրվել: «Բայց ոստիկանները կամ որևէ քայլ չեն ձեռնարկել, կամ ձեռնարկել են` իրենք էլ մասնակից դառնալով այս փաստերին»,- նշեց Լևոն Բարսեղյանը:
«Թրանսփարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դիտարկել է նախագահական ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման խնդիրները: Դիտարկման նախնական արդյունքների համաձայն նախընտրական քարոզչության իրականացման համար թույլատրված 70 միլիոն դրամը գերազանցել են Սերժ Սարգսյանն ու Վահան Հովհաննիսյանը: «Վարչական ռեսուրսը օգտագործվել է անխնա` վարչապետից մինչև գյուղապետ»,- նշեց կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը` ուշադրություն հրավիրելով նաև թեկնածուների նախընտրական հիմնադրամների մասին միջանկյալ հայտարարագրերի` ԿԸՀ կայքում ժամկետից ուշ տեղադրվելու, իրավաբանական անձանց կողմից հիմնադրամներին արված նվիրատվությունների փաստերի վրա: «128 իրավաբանական անձանց կողմից նվիրատվություններ են կատարվել նախընտրական հիմնադրամներին, 124-ը` նույն թեկնածուի հիմնադրամին»,- փաստերից այս մեկն առանձնացրեց Ամալյա Կոստանյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ներկայացրեց իրենց մոնիտորինգի նախնական արդյունքները: Քանի որ դրանք պարբերաբար ներկայացվել են նախընտրական շրջանում, տրվեցին ամփոփիչ մի քանի գնահատականներ: «Դիտորդները հիմնականում ողջունում են այս ընտրությունների ոչ այնքան ժողովրդավարական, որքան մրցակցային լինելը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ երբ Հայաստանում լուրջ այլընտրանք է ի հայտ գալիս, ընտրությունները անցնում են լուրջ խախտումներով: Երբ ընտրությունները իսկապես մրցակցային են լինում, դրանք լուսաբանվում են խայտառակ վատ»,- ամփոփեց Նավասարդյանը: Նրա փոխանցմամբ, նախընտրական շրջանում հետուստաեթերին հետևող ԵՄԱ մասնագետները հետընտրական շրջանում արդեն դադարել են հեռուստատեսություն դիտել, քանի որ «այն, ինչ տեսնում ենք հետընտրական եթերում, հնարավոր չէ որևէ չափանիշով դիտարկել: Այսօրվա լուսաբանման հետ համեմատած նախընտրական լուսաբանումը խոսքի ազատություն գագաթնակետն էր»:
Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը։
Աղբյուր՝ http://echannel.am/?topic_id=1568
Հ. Գ.
Կարելի է ընտրությունների անցկացման որակի մասին տարբեր կազմակերպությունների գնահատակաների վերաբերյալ առանձին թեմա բացել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Փաստորեն նույնիսկ ֆորումականներից շատերի համար Բաղդասարյանի Սերժին միանալը անսպասելի էր, այսինքն շատերը չգիտեն, թե ովա Բաղդասարյանը:
Մարդ, որ Լևոնի օրոք Լևոնին աստվածացնում էր:
Հետո 1999-ին իր ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված հորինաց երկիրը մտավ խորհրդարան, զուտ նրա շնորհիվ, որ Սերժի ստեղծածն էր:
Եթե նույնիսկ ֆորումում շատերը խաբվել են Արթուրիկի ջուր ծեծելուց, բա պակաս տեղեկացված ժողովուրդը կխափվի ու կխափվի էլի:
Ա՛րթ, մնացած յոթն առանց բացառության համաձայնե՞լ են պաշտոն ստանալ, որ կրկնում ես լևոնի սուտ հայտարարությունը: Հերիք է էլի էդ ստերին տրվեք: Ինչ վերաբերում է «հին ընկերոջը», ինձ թվում է՝ ինչքան էլ իշխանության կողմից լինի, պաշտոն չի ուզի: Հակառակ դեպքում ինչու՞ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հրաժարվեց:
Այ էդ մի բանը պետք է անեիր… Բայց դե չկա չարիք, առանց բարիքի:
Արթու՛ր, ճշտել եմ, մայրս պահել է այդ ձայնագրությունը: Երկուշաբթի օրը, երբ գնա աշխատանքի, ինձ մեյլով կուղարկի, ես էլ՝ քեզ:
Էս խմորը հլը շատ ջուր կքաշի, բայց որ ժողովրդին հիմարի տեղ են դնում դա արդեն ակնհայտա, Արթուրը լացում էր, իրան ճղում ասում էր Սերժը ուզումա ինձ սպանի, ուզումա ինձ մոռթի, տո այ դերասան, գնա, գնա Սերժի մոտ 2 ամսից կհանի էդ պաշտոնից էս անգամ կգաս նորից ժողովրդի մոտ, բայց արդեն ժողովուրդը կիմանա իրա «կլիենտին» ոնց որ Սերժը գիտեր իրա կլիենտներին: Էսի շատ լավ եղավ, մնաց մի հոգի որ էդ էլ գնա արդեն բոլորը կհասկանան որ ընդիմություն ընդհանրապես չի եղել Հայաստանում, պարզապես ընդիմության իմիտացիայա եղել, բայց ասեմ ՀՀկ- ում խանդով են նայում էս նշանակմանը, որովհետև մի քանի դեմքեր կաին որ իրանց էր խոսք տրվել էդ պաշտոնը, հիմա Լևոնը խառնեց սաղի խաղաքարտերը, հիմա էս կոալիցիայում սկսելու են իրար ուտել Բարգավաճը ասելույա էդքան բացահայտ կանգնեցինք կողքտ՝ Արթուրիկին բերեցիր մեզ տիրություն անի՞, ՀՀկ-ի դեմքերը ասելու են ուրեմ մեր մեջից մի հատ արժանի մարդ չկա՞ր Արթուրին բերեցիր, Սերժն էլ հանգստացնելույա դրանց ասելույա սպասեք էս թոհ ու բոհը վերջանա սրան հետ կուղարկենք ընդիմություն, բայց դրանք էլ չեն սպասելու ու սկսվելույա «ամրոցի» քայքայումը, շատերը կաին որ ուզում էին դուրս գալ ՀՀկ-ից բայց լավ պատճառ չէին գտնում, էսի դրանց համար լավ պատճառ կհանդիսանա:
Ըտենցա չէ՞ ամրոցը մեջիցա գրավվում: Կապեք ամրագոտիները ու հետևեք դեպքերի զարգացմանը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ