Արջո ջան, Հայաստանում առանց էդ էլ լիքը ու լիքից շատ թուրքական ապրանքներ կան:
Բայց պատերազմից սկսած 2800-քանի անուն թուրքական ապրանքի շրջանառությունն օրենքով սահմանափակել էին ու հիմա էլ վայթե ուզում են դա երկարաձգել:
2800-քանի անուն թուրքական ապրանք բլին..
Իրան հարգող հրեան ըսկի գերմանական մեքենա չի քշում..
իսկ մեր դեպքում՝ իրանք իրանց սահմանը մեր հետ փակում են՝ մենք չերեզ Վրաստան ենք լցվում ընդեղ..
իսկ ահաբեկիչների մասով էլ՝ դրա համար գոյություն ունի ԱԱԾ, որն ի դեպ, եթե մի քիչ ավելի շատ գոյություն ունենար՝ գորշ գայլերն ավելի քիչ նկարներ կհրապարակեին Երևանի կենտրոնական հրապարակից ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (20.02.2021)
Ֆրանսիան Արարատի մարզում զորախումբ տեղակայելու պատրաստակամություն է հայտնել. Աղբյուր
Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ: Այս գործընթացի մասն են համարվում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում: Փարիզին կարող են միանալ նաև Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:
Արևմտյան երկրների հայկական համայնքների աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ֆրանսիան Հայաստանում` Արարատ քաղաքի մոտ (Հայաստան-Թուրքիա-Նախիջևան սահմանային հատվածում), զորախումբը տեղակայելու պատրաստակամություն է հայտնել:
Նշվում է, որ վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ, որի կարծիքով` Հայաստանում ռուսական ազդեցությունը հավասարակշռելու նպատակով նպատակահարմար է դիմել Ֆրանսիային: Ընդ որում` արևմտյան դաշնակիցները Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու մտադրություն չունեն, ավելի շուտ` խոսքը «պատասխանատվության գոտիների» բաժանելու մասին է: Բացի այդ` Փարիզին կարող են միանալ Աթենքի ներկայացուցիչները` ռազմական դիտորդների մակարդակով:
Աղբյուրի հաղորդմամբ` Հայաստանում ընկալումը հետևյալն է. եթե Ադրբեջանը կարող է իր մոտ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, ապա ինչո՞ւ Հայաստանում չեն կարող գործել բարեկամ Ֆրանսիայի և Հունաստանի ներկայացուցիչները, հատկապես երբ Ռուսաստանը ներկայություն ունի:
Մյուս կողմից, ինչպես նշվում է, Ֆրանսիան դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախում հումանիտար աջակցության կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը կարող է սերտորեն աշխատել ռուսական խաղաղապահ զորախմբի հետ: Այս հարցում կարևոր է համարվում Ռուսաստանի դիրքորոշումը, իսկ ԱՄՆ-ն պետք է համոզի Ադրբեջանին:
Աղբյուրն ընդգծում է, որ այս պատմության մեջ շատ հարցեր կախված են նախագահ Արմեն Սարգսյանի` ԱՄՆ կատարելիք հնարավոր այցից: Նախագահը երկար ժամանակ Լոնդոնում էր, պաշտոնական տեղեկատվությամբ` բուժվում էր կորոնավիրուսից: Երևան վերադառնալուն պես հանդիպել է Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարարի և արտգործնախարարի տեղակալ Վենդի Մորթոնի հետ: Վերջինս Հայաստանում է տարածաշրջանային այցերի շրջանակներում և բրիտանական դեսպանության նոր մասնաշենքի բացման առթիվ:
Հայտնի է, որ նախորդ պատերազմում Լոնդոնն ակնհայտորեն աջակցել է Բաքվին և Անկարային (ՄԻ-6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի միջոցով), այնպես որ` Սարգսյանի հանդիպումները Բրիտանիայում, որտեղ նա հին կապեր ունի, համարվում են տարածաշրջանի վերաձևման կամ աշխարհաքաղաքական նոր իրողություններում դիրքերի համաձայնեցման գործընթացի մաս:
ՀԱԿ-ՀՀԿ դաշինքը բայց կարգին բան կլիներ, ափսոս Սերժը մերժել ա (երևի Քոչարյանին չխփելու համար)։
Տեր-Պետրոսյանի նախկին առաջարկը հեչ սրտովս չէր՝ Քոչարյանը Հայաստանի հետ կապ չունի, բայց Սերժը անկախ Հայաստանի որպես ինքնուրույն, սուվերեն պետություն կայանալու հարցում ամենամեծ դերակատարությունն ունեցած գործիչն ա երևի։
Մեծ հաշվով Սերժն ամեն ինչ արել ա, որ դուրս բերի Հայաստանը Քոչարյանի ձեռքով Ռուսաստանի կցորդը լինելու վիճակից, ինչի համար վճարել ա Ծռերի ապստամբությամբ, Ապրիլյան պատերազմով, 18-ի հեղափոխությամբ, ու հենց 44 օրյա պատերազմով։
Էս դաշինքը իրոք լուրջ բան կլիներ, ես կընտրեի հաստատ։
Հիմա Շանթին եմ ընտրելու դեռ։
Varzor (07.05.2021)
Հա, կարծում եմ ժամանակի ընթացքում դեռ շատ ա փոխվելու Սերժ Սարգսյանի կերպարի ընկալումը։
Սերժը իշխանության էր եկել 0 լեգիտիմությամբ, Հայաստանը ամբողջությամբ ռուսաստանին վաճառված, հանցավոր օլիգարխիայի բոլոր ոլորտներում ներկայության, ժողովրդավարության լիակատար բացակայության պայմաններում։
2018 թվականին ավելի բարձր ժողովրդավարություն ու ազատություն Հայաստանում երբեք չէր եղել, Ռուսաստանի ազդեցությունը փորձ էր արվում մեղմել «եւ եւի» քաղաքականությամբ, օլիգարխիան ու տարբեր հեղինակությունները էլի ամենազսպված վիճակում էին քան մինչև էդ երբևէ։ Մենակ լեգիտիմությունն էր էլի 0-ի վրա։ Ու դրա ֆոնին էն մնացածը չէր երևում։
Ընթացքում դեռ կերևա, ինձ թվում ա։
Varzor (08.05.2021)
Քոչը միշտ «պարծեցել» ա իր անկուսակցականությամբ:
Հիմա, որ ՀՅԴ-ն ու Վերածնվող Հայաստանը դաշինք կազմելով՝ Քոչին են իրենց լիդեր ներկայացնում, դա օրինական ա՞:
Օրենսդրությունը թույլ տալիս ա՞, որ որևէ կուսակցություն կամ դաշինք դրսից «անկապ» մեկին բերի առաջադրի վարչապետի թեկնածու:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (08.05.2021)
Աթեիստ (09.05.2021)
Ախր, լավ էլի, այ Սերժ Ազատի, ի՞նչ Վանեցյան։
Էդ հաստագլխին հերիք չի կբերեն կկանգնեցնեն կողքը, մի բան էլ որպես վարչապետի թեկնածու կառաջարկե՞ն։
Արմեն Աշոտյանը, կամ Արփինե Հովհաննիսյանն ավելի լավ վարչապետ կլինեին, քան էդ թանձրամիտ տխմարը։
Թե դա ի՞նչ ա իրենից ներկայացնում, որ քանի կար Նիկոլն էր փշի-փշի անում, հիմա էլ Սերժը, մարդ չի հասկանում։ Կրիմինալ կապե՞րն ա, ի՞նչ ա։
2021-05-19_155414.jpg
սլիկը ֆռռաց, պլիկին դեմ առավ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ