Չէ, դա նիկոլի թելադրած իրականություն ա։ Արցախի մեծ մասի կորստից հետո, փոքր մասը կորստի վտանգի տակ, 120 000 հոգու կյանքը վտանգված, Ջերմուկն ու Սիսիանը սահմանամերձ դարձած, հինգ հազար զոհ 2020-ին, երկու հարյուր՝ 2022-ին, զոհերի մարմինները չթաղած, երեխաներ, որ երազում են իրենց հայրերի մարմինները թաղելու մասին, երեխաներ, Արցախում շրջափակված երեխաներ, որ երազում են իրենց ծնողներին տեսնելու կամ ասենք հասարակ խնձոր ուտելու մասին, Հայաստանում մնացած արցախցի երեխաներ, որ երազում են տուն հասնելու մասին, չվերադարձված ռազմագերիներ։ Էս ա իրականությունը։ Իսկ նիկոլի իրականությունում միլիոնավոր դոլարներ են ծախսվում Երևանը զարդարելու, ժողովրդին մոռացնել տալու համար, թե որն ա իրականությունը։ նիկոլի իրականությունում մանկական Եվրատեսիլ են նշում, Աննա Հակոբյանն անհոգ ֆեյսբուքյան գրառումներ ա անում։ նիկոլի իրականությունում թաղվում, մոռացվում ա իսկական իրականությունը, որում Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգված ա։ նիկոլի իրականությունում իրական իրականությունն իսկապես փոխելու փորձեր անող մարդկանց ասում են «ինչքա՞ն կարելի ա լացել», «լավ, եթե տոնածառ չդրեցինք, հո Արցախը շրջափակումից դուրս չի՞ գալու»։ նիկոլի իրականությունում գալիս, այ էս վերևինի նման գրառման գրառումներ են անում, ու վստահ են, որ «նախկիններն» են մեղավոր։ նիկոլի իրականությունում ժողովուրդը ծրագրված ա կոնկրետ ձևով մտածելու, ամեն ինչ արվում ա, որ էդ կոնկրետ ձևից դուրս չգա, ոնց որ անտիուտոպիստական վեպերում։
@Overdose ջան, ամենայն հարգանքով, բայց ես էս թեմայից դուրս գամ։ Եթե կուզես, առանձին նամակներով շարունակենք քննարկումը։ Բայց էս թեմայով փաբլիք ակումբում ավելացնելու բան չունեմ։
Էջանիշներ