կարծում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Իրանին խառնելը սխալ գաղափար ա։ Դա ավելի կբարդացնի մեր վիճակը։ Կարծում եմ, չինացիք պակաս շահագռգված չեն, ուստի ավելի խելամիտ կլիներ Չինաստանին բերել (եթե իհարկե հապկ ա թափկ ա իրա պարտավորությունները չկատարի)։
կարծում եմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Իրանին խառնելը սխալ գաղափար ա։ Դա ավելի կբարդացնի մեր վիճակը։ Կարծում եմ, չինացիք պակաս շահագռգված չեն, ուստի ավելի խելամիտ կլիներ Չինաստանին բերել (եթե իհարկե հապկ ա թափկ ա իրա պարտավորությունները չկատարի)։
Թաքնված ու բացահայտ նիկոլիստներ ջան, ձեր կումիռը ասում ա ոչինչ, գերիները մեկ-երկու ամիս էլ Բաքվի բանտերում տանջվեն, իրանք մեզ դա կներեն, լիշ բի մենք իշխանությունը չկորցնենք։
Ո՞նց եք ուրիշ, կյանքը լա՞վ եք, հացը կուլ գնու՞մ ա, նորմա՞լ ա ամեն ինչ?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Lion (08.06.2021), Sambitbaba (07.06.2021)
Կարծիք եմ ասում, եթե դուրներդ չի գալիս, մի համաձայնվեք․ Մարդ առնվազն պիտի տխմար լինի, որ կարծի, թե ՀՀ բանակը կռվում պարտվել ա մի հոգու պատճառով, ու էդ մի հոգուն փոխելով ՀՀ բանակը անմիջապես կհաղթի, կամ կհաղթեր, եթե չփոխվեր։ Բայց էդ մարդկանց մի զգալի մասը ոչ թե տխմար են, այլ՝ անբարոյական են, որովհետև անձնական կոնֆլիկտներ ունեն ներկա իշխանությունների հետ, և անձնական շահ ունեին նախկին իշխանությունների հետ որի անբաժանելի մասն էր կազմում կոռուպցիան։ Այ էդքան բան։ Ու էդ անբարոյականներից ցեղիս մեջ էլ կան թարսի պես։
Si vis pacem, para bellum
Aurora (11.09.2022)
Սփյուռքի դերը վայթե ահագին գերագնահատված է։ Մինչ օրս սփյուռքի «մեծ ռեսուրսի» արդյունքը եղել են հիմնադրամներն ու բաժակաճառերը, որը իհարկե քիչ չի, բայց դե մեծ ալիք փոխող էլ չի, այսինքն Հայաստանի ճակատագրի վրա 95 տոկոս ազդում են Հայաստանի քաղաքացիները ու այո, հենց Հայաստանում գտնվող քաղաքացիները։ Բայց զուտ «խաղաղության դարաշրջան» թեմայով, էնպես չի, որ էսօրվա հիբրիդ ղալմաղալ անող զանգվածը հստակ կողմնորոշված է գաղափարական առումով ու բացի Նիկոլի հրաժարականից ու պոպուլիստական բարբաջանքից որևէ լուրջ մտավոր–գաղափարական ռեսուրս ունեն որևէ լուրջ փոփոխություն անելու։ Սերժն էլ պակաս խաղաղություն ու «ֆուտբոլային դիվանագիտություն» չէր խաղում, նենց չի, որ Սփյուռքը արգելեց, կամ կտրուկ օտարացավ, սփյուռքը վաղուց օտարացած է, մի երկու քաղաքական իմիտացիաներն ու հիմնադրամները Հայաստանի համար ինքնախաբեություն են մոտավորապես նույն ձևի, ինչ–որ Ռուսաստանի՝ Հայաստանի համար բարեկամ լինելը, կամ ՆԱՏՈ–ի՝ Ուկրաինայի համար բարեկամ լինելը։ «Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, կան շահեր»։ Հայաստանը ողորմելի աշխարհագրական դիրք ունի, ու չնչին ռեսուրսներ, դրա համար արևմուտքը խոշոր հաշվով մեր վրա թքած ուներ ու կշարունակի թքած ունենալ։ Հայաստանի հիմնական ռեսուրսը Հայաստանի քաղաքացին է, որը պետք է ձգտի մաքսիմում իրատես լինել ու կարճատև անձնական շահերից բացի երկարատև պետական շահեր տեսնել, այսինքն՝ չկուրանալ։
«Ոչ թրքացմանը» գոռացողները լավ կլինի չպրիմիտվանան ու իրենց խայտառակ չանեն, թե չէ էլի խիյարը թարս ա բուսնելու․
Si vis pacem, para bellum
Ու սա էլի եմ ասել, մի հատ էլ կրկնեմ․ Էսօրվա «ընդդիմությունը» իր խայտառակ էությամբ իրականում ուժեղացնում ու երկարացնում է Փաշինյանի իշխանությունը, այսինքն էդ տեսակետից էլ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու Փաշինյանի իշխանության իրական սխալները հանգիստ սղցվում գնում են, որովհետև փաստացի ազգային ժողովում էլ մի հոգի խելքը գլխին ընդդիմություն չկա։ «Նիկոլ հեռացիր»–ով դուք կարող ա մի 20 տարի կոկորդներդ պատռեք, ոնց ժողովուրդը պատռում էր «Սերժիկ հեռացիր»–ով, հիմա Սեռժիկին ու Ռոբիկին կողքներդ դնելով ու գոռալով դուք ցույց եք տալիս, որ ձեր ուղեղում մի միկրոգրամ պատմությունից դասեր սերտելու կարողություն չկա, եթե աշխարհում տուպոյության չեմպիոնատ լիներ, դուք կգրավեիք երկրորդ տեղը։
Si vis pacem, para bellum
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բարեկամ (23.05.2022)
Բանն էլ հենց նրանումն է, որ․
բանակը կարող է պատրվել մեկ հոգու սխալի պատճառով,
բայց դա մեր դեպքը չի,
բայց տենց ավելի հեշտ է տակից դուրս գալը ու վրաներից գցելը,
բայց տխմարությունը դա անբարոյականություն չէ, առավել ևս անպարոյականությունը տխմարություն չէ,
բայց․․․
Վիշապ ջան, քավության նոխազը պետք է լինի հնարավորինս միակը, մանավան, որ էդ միակը կատարյալ ուլ է
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նայի, եթե բանակը կարող է մի հոգու սխալի պատճառով պարտվել, ուրեմն ողորմելի բանակ է։ Եթե պետությունը կարող է մի հոգու սխալի պատճառով քանդվել, ուրեմն ողորմելի պետություն է։
Բանակը, ինչպես և պետությունը հավաքական կառույցներ են՝ հիմնված բազմաթիվ մարդկանց պատասխանատվությունների վրա՝ շարքայինից մինչև գեներալ, քաղաքացուց մինչև պրեզիդենտ։
Եթե էդպես չի, ուրեմն խոսքը գնում է ոչխարների հոտի մասին, որին վարարած գետը կարող է քշել տանել՝ եղանակի վատացումը կռահել չկարողացող չոբանի պատճառով։
Si vis pacem, para bellum
Aurora (11.09.2022)
@StrangeLittleGirl ջան հարգանքներս, կարդացի քո ակնարկը, հետաքրքիր զուգահեռներ էիր տարել։ Բայց իմ հասկանալով նիկոլի սարքած իրականությունը էնքան բազմակողմանի անճոռնի ու խեղկատակ ա, որ ցանկացած անտիուտոպիայի հետ կարող ես զուգահեռներ տանել, նմանություններ տեսնել, նույն Անասնաֆերման, 1984-ը եւ այլն։
Բայց լավ, էդ մի կողմ, հարցս ուրիշ էր։ Ես կարդում էի ակնարկը, ինձ տեսնում դրա մեջ ու հասկանում, որ մենակ չեմ, իմ պես մտածողներ էլի կան, ու դա շատ լավ ա։ Բայց կարո՞ղ ա էդպես մտածողները արդեն փոքրամասնություն են։ Հեչ էդ հարցի մասին մտածե՞լ ես։ Կարո՞ղ ա մենք արդեն մարգինալներ ենք, ուղղակի դեռ չենք գիտակցում դա։ Ես անկեղծ ասեմ, արդեն էդ կարծիքին եմ, դրա համար մի տեսակ խաղաղվել ու համակերպվել եմ թե Ղարաբաղի փաստացի կորստի, թե Հայաստանի ապագա սպասվելիք կորստի հետ։ Մի տեսակ էն մտքին եմ եկել, որ եթե ամբողջության մեջ ժողովրդին նիկոլը ու իրա ստեղծած իրականությունը դզում ա, ուրեմն միգուցե ճիշտ ու արդար ա էս ամեն ինչը, ու միգուցե մե՞նք ենք սխալ, որ հույս ունենք ինչ որ բան փոխել։
Չգիտեմ, խառը մտքեր են, ժամանակ ունենաս, խնդրեմ անդրադարձիր սրան։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
StrangeLittleGirl (17.01.2023)
Հա, համաձայն եմ, նիկոլի իրականությունը ցանկացած անտիուտոպիստական վեպում կարելի ա գտնել, ու դա պատահական չի։ Էս բոլոր գրողներն իրանց ժամանակներում տեսել են էդ էլեմենտները, դարձրել գրականություն։ Իսկ մեր ժամանակներում ժողովրդին կառավարելու, կոլեկտիվ հիշողությունից զրկելու էլեմենտներն էնքան են կատարելագործվել, որ տարբեր կողմերից կարելի ա նայել։ «Ֆարենհայթում» հիշողությունից զրկելու ու Նոր տարվա զարդարանքներով մարդկանց զբաղացնելու պահն ա, «1984»-ում պրոպագանդան ա ու newspeak-ը, թե ոնց են ծանոթ կոնցեպտներին ուրիշ անուն տալիս, «Անասնաֆերմայում» էլ լրիվ որոշ կենդանիների ավելի հավասար լինելու պահն ա։
Ինչ վերաբերում ա մեր՝ մարգինալներ լինելուն, ապա հա, դրա մասին ես էլ եմ հաճախ մտածում։ Այո, մենք փոքրամասնություն ենք, բավական չընդունված ու չհասկացված փոքրամասնություն։ Մեր՝ սխալ լինելու մասին էլ եմ հաճախ մտածում։ Ժամանակ առ ժամանակ ասում եմ՝ լավ, գուցե ամեն դեպքում նիկոլն ու իր աջակիցները ճիշտ են, մենք ենք սխալ պրոպագանդայի տակ։ Բայց ախր որ դեպքերի զարգացմանը նայում ես, ճիշտ ես դուրս գալիս։ Էն ժամանակ Քաշաթաղն ու Քարվաճառը որ հանձնում էին, ասում էինք՝ մի արեք, Սյունիքն եք վտանգում։ Սյունիքի վրա հարձակվեցի՞ն։ Հարձակվեցին։ Որ ասում էինք՝ Աղավնոն ու Բերձորը մի հանձնեք, Արցախը հեշտությամբ կտրելու են Հայաստանից։ Կտրեցի՞ն։ Կտրեցին։ Այսինքն, ամեն ինչ գնում ա էն սցենարով, ինչ պատկերացրել ենք ավելի քան երկու տարի առաջ, հետևաբար հիմք չկա կարծելու, թե սխալ ենք։
Բայց ավելի վատ բան ասեմ. գուցե մենք սխալ ենք էն հարցում, որ Արցախի, Հայաստանի կորուստը վատ ա։ Այսինքն, վատ ա ու՞մ համար։ Հայերի համար վատ ա։ Ո՞ր հայերի համար ա վատ։ Որ վաղը-մյուս օր չեն ուզենալու «օղլու» լինել։ Ռուսաստանի համար վատ ա, որ Կովկասում ազդեցություն ա կորցնում։ Իրանի համար ա վատ, որ Իսրայելը չերեզ Ադրբեջան իրա քթի տակ ա գալիս։ Բայց ո՞ր Ռուսաստանի համար ա վատ ու ո՞ր Իրանի։ Արևմուտքին լավ ա, որ գալիս, ընդլայնվում ա սենց։ Գուցե վերջին հաշվով արևմուտքին լավ լինելը հենց էն «օբյեկտիվ» լավն ա, որ մենք հրաժարվում ենք ընդունել, որտև իրանց գաղութատիրությունը վերջին հաշվով ամենահաջող գաղութատիրությունն ա։
Սենց անկապ մտքեր եմ, ուղղակի խոսում եմ։ Բայց հուսահատվել պետք չի։
Չեք կարծու՞մ, որ «Նիկոլի Հայաստան», «Նիկոլի իրականություն» լավ արտահայտություններ չեն, այսինքն ենթադրում են, որ Հայաստանն ու իրականությունը Նիկոլինն են, և չկա ժողովուրդ։
Մյուս կողմից էլ, չեք կարծու՞մ, որ «Նիկոլի իրականությունը» հետևանք է «Քոչարյանի Հայաստանի» ու «Սերժի Հայաստանի», ու ինչու չէ, նաև «Տեր–Պետրոսյանի Հայաստանի», ո՞ր մի տրամաբանությամբ է պետք նորից հետ գնալ «Քոչարյանի իրականություն»։ Անկեղծ ասած, մտածում եմ, որ էսօրվա ազգայնականը, որը դեմ է Նիկոլի «կոմպլիմենտարիզմին», ու «հարմարվողականությանը», ընդամենը մի հատ այլըտրանք ունի` ԱԺԲ, ոչ մի կերպ չեմ պատկերացնում քոչարյանականների հայրենասիրության տրամաբանությունը, հայացքներն ու լուծումները, ուստի մնում է ենթադրել նեղանձնական շահեր։ Եթե որևէ մեկը կպարզաբանի, շնորհակալ կլինեմ։
Si vis pacem, para bellum
Freeman (18.01.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ