Մենք սովոր ենք պաշտոնյաների կողմից լսել ձևավորված ճոռոմ ու բազմիմաստ բառեր պարունակող երկար ու մշուշոտ նախադասություններ: Թրամփը ճիշտ հակառակն է՝ շատ կարճ ու կրկնվող-հաստատող արտահայտություններ, իրերը բնութագրող գերադրական աստիճանով օգտագործվող բառեր՝ լավագույն, մեծագույն, հսկայական, հիասքանչ, մի փոքր էլ ցաքուցրիվ, սուրճի սեղանի զրույցի նման: Կոնկրետ իմ նման կիսագրագետ գեղացու համար Թրամփի ասելիքը վճիտ է, ինչպես՝ հրաբխային լեռան ստորոտի աղբյուրի ջուրը: Ասենք եթե սուտ էլ խոսի, դժվար կլինի ֆռռացնել, թե ուրիշ բան էր ուզում ասել:
Հայերեն ուղիղ թարգմանությունը վատ է լինելու, բան չասի![]()
Եթե կարագի պես կտրվող չափված-ձևած ճարտասանություն ես ուզում, որի հայերեն թարգմանությունը նույնքան մարգարտաշար կլինի, կարելի է լսել Վենսին, կամ պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ