User Tag List

Էջ 977 980-ից ԱռաջինԱռաջին ... 477877927967973974975976977978979980 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,641 համարից մինչև 14,655 համարի արդյունքները՝ ընդհանուր 14687 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #14641
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեք կարծու՞մ, որ «Նիկոլի Հայաստան», «Նիկոլի իրականություն» լավ արտահայտություններ չեն, այսինքն ենթադրում են, որ Հայաստանն ու իրականությունը Նիկոլինն են, և չկա ժողովուրդ։
    Մյուս կողմից էլ, չեք կարծու՞մ, որ «Նիկոլի իրականությունը» հետևանք է «Քոչարյանի Հայաստանի» ու «Սերժի Հայաստանի», ու ինչու չէ, նաև «Տեր–Պետրոսյանի Հայաստանի», ո՞ր մի տրամաբանությամբ է պետք նորից հետ գնալ «Քոչարյանի իրականություն»։ Անկեղծ ասած, մտածում եմ, որ էսօրվա ազգայնականը, որը դեմ է Նիկոլի «կոմպլիմենտարիզմին», ու «հարմարվողականությանը», ընդամենը մի հատ այլըտրանք ունի` ԱԺԲ, ոչ մի կերպ չեմ պատկերացնում քոչարյանականների հայրենասիրության տրամաբանությունը, հայացքներն ու լուծումները, ուստի մնում է ենթադրել նեղանձնական շահեր։ Եթե որևէ մեկը կպարզաբանի, շնորհակալ կլինեմ։
    Չէ, դա նիկոլի թելադրած իրականություն ա։ Արցախի մեծ մասի կորստից հետո, փոքր մասը կորստի վտանգի տակ, 120 000 հոգու կյանքը վտանգված, Ջերմուկն ու Սիսիանը սահմանամերձ դարձած, հինգ հազար զոհ 2020-ին, երկու հարյուր՝ 2022-ին, զոհերի մարմինները չթաղած, երեխաներ, որ երազում են իրենց հայրերի մարմինները թաղելու մասին, երեխաներ, Արցախում շրջափակված երեխաներ, որ երազում են իրենց ծնողներին տեսնելու կամ ասենք հասարակ խնձոր ուտելու մասին, Հայաստանում մնացած արցախցի երեխաներ, որ երազում են տուն հասնելու մասին, չվերադարձված ռազմագերիներ։ Էս ա իրականությունը։ Իսկ նիկոլի իրականությունում միլիոնավոր դոլարներ են ծախսվում Երևանը զարդարելու, ժողովրդին մոռացնել տալու համար, թե որն ա իրականությունը։ նիկոլի իրականությունում մանկական Եվրատեսիլ են նշում, Աննա Հակոբյանն անհոգ ֆեյսբուքյան գրառումներ ա անում։ նիկոլի իրականությունում թաղվում, մոռացվում ա իսկական իրականությունը, որում Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգված ա։ նիկոլի իրականությունում իրական իրականությունն իսկապես փոխելու փորձեր անող մարդկանց ասում են «ինչքա՞ն կարելի ա լացել», «լավ, եթե տոնածառ չդրեցինք, հո Արցախը շրջափակումից դուրս չի՞ գալու»։ նիկոլի իրականությունում գալիս, այ էս վերևինի նման գրառման գրառումներ են անում, ու վստահ են, որ «նախկիններն» են մեղավոր։ նիկոլի իրականությունում ժողովուրդը ծրագրված ա կոնկրետ ձևով մտածելու, ամեն ինչ արվում ա, որ էդ կոնկրետ ձևից դուրս չգա, ոնց որ անտիուտոպիստական վեպերում։

    @Overdose ջան, ամենայն հարգանքով, բայց ես էս թեմայից դուրս գամ։ Եթե կուզես, առանձին նամակներով շարունակենք քննարկումը։ Բայց էս թեմայով փաբլիք ակումբում ավելացնելու բան չունեմ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Overdose (20.01.2023), Varzor (24.01.2023)

  3. #14642
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, օքեյ, էմոցիոնալ փաստարկներ նետել ու հետո ասելիք չունենալն էլ է վերաբերմունք, բայց վայթե կառուցողական չի, տենց կարելի է աշխարհի բոլոր դժբախտությունները վերագրել օրինակ ասենք․․․ Բայդենին ու դուրս գալ թեմայից։
    Կամ ասենք՝ ոնց Սաբինա Հոսենֆելդերն է ասում՝ (գերմանացի ֆիզիկ տեսաբան է, իմ կարծիքով այն սակավաթիվ գիտնականներից, որ առողջ ինքնաքննադատություն ունի ու որին կարելի է լսել), բանաձևային մանիպուլյացիաներով տիեզերքի «սկզբում» սինգուլյարության փոխարեն կարելի է նույն հաջողությամբ ասենք բրոկոլի պատկերացնել։
    Եթե հայերս իսկապես ուզում ենք մեր պրոբլեմները չխորացնել, ապա ամեն մեկս պիտի նայենք հայելուն ու փորձենք օբյեկտիվ լինել։ Էս հարցը մի քանի անգամ տվել եմ, ու պատասխան չեմ ստացել, ի՞նչ իսկապես իրագործելի ընտրություններ ու քայլեր պիտի աներ ու անի ընդդիմախոսների պատկերացրած թեկնածուն, որ հայերի իրավիճակը ավելի լավը լիներ, քան ներկայում է։ Ու ո՞րն է ավելի լավը։ Ու իսկապե՞ս մի հոգի է որոշում հայ ժողովդրի ճակատագիրը, մի՞թե մենք դեռ նախիրից ժողովուրդ չենք դառել էսքան ժամանակ:
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.01.2023)

  5. #14643
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @StrangeLittleGirl ջան, քննարկելու բան էլ չկա ախր, ամեն ինչ վաղուց ու բավական մանրամասն ասվել է։ Արդեն բոլորը իրենց իսկական տեղերում են, արդեն ամեն ինչ հստակ է։ Ես ու դու մի խելքի ու մի գաղափարի ենք, բարիկադի նույն կողմում ենք, մյուսներն էլ բարիկադի հակառակ կողմում։ Ու էլ ոչինչ չի ստիպելու փոխել հայացքները։

    Բայց մի ուրիշ հարց տամ, դրա մասին մտածե՞լ ես։ Ասենք ես ու դու եկանք իշխանության։ Ի՞նչ ենք անելու քո ասած պայմանական "օղլիների" հետ։ Ասենք օրինակ մարդ կա, ասում ա ես խնդիր չունեմ "օղլի" լինելու հետ, կարեւորը՝ կարգ ու կանոն լինի, կոռուպցիա չլինի։ Էն մյուսը պատրաստ ա քֆուր ուտի, բայց պրիզնատ չգա, որ նիկոլի վախտերով ավելի հոռի ենք սկսել ապրել, քան սեռժառոբական թալանչի կոռուպցիոներների վախտով։

    Դրանց ի՞նչ ենք անելու։ Համոզելը վարիանտ չի, արդեն տարիքն առած կարծրացած մարդիկ են։

    Հ․Գ․ Բայց ձեր ստեղծած Ճառագայթը ահագին հետաքրքիր նախագիծ ա, ապրեք դուք։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #14644
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․Ու իսկապե՞ս մի հոգի է որոշում հայ ժողովդրի ճակատագիրը, մի՞թե մենք դեռ նախիրից ժողովուրդ չենք դառել էսքան ժամանակ:
    Վիշապ ջան,
    Բանն էլ հենց նրանումն է, որ ազգ էինք, բայց դարձել ենք ժողովուրդ։ Մինչև նախիրը համարյա բան չի մնացել։ Հենց "ժողովուրդ" բառն արդեն իմ մասին պատմում է։
    Իզուր չի Խորենացին ողբում հայ ժողովրդին, որ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնն էր։ Էն ժամանակ էլ էինք ազգից վերածվել ժողովրդի։

    Ազգը դիմագիծ, արժեքների, նպատակներ և իդեալներ ունի։ Իսկ ժողովուրդը ունի միայն կենցաղի ու ստամոքսի խդնիր։ Ժողովուրդը մի ամբոխի ավելի մեծ տսակն է։ Իսկ ինչպես հայտնի է ամբոխը խելք և ուղեղ չունի։

    Իրականում մի հոգի չի որոշում, էդ մի հոգին թիմ ունի, հովանավորներ ունի, պարտքեր ու խոստումներ ունի ․․․
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #14645
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լեղապարկ չունեմ։


    Ինչու՞ ա քեզ թվում, որ էս ամենը չգիտեմ։ Նախ, մեր սառցարանը շատ փոքր ա, նախընտրում ենք ուրիշ բաներ էնտեղ սառեցված պահել։ Երկրորդ, միս էլ ենք սառեցնում հարկ եղած դեպքում, բայց միշտ չի, որ հաշվարկը ճիշտ ա դուրս գալիս։
    Իսկ ինչ վերաբերում ա պանրին, ապա ամուսնուս՝ փոքրուց լակտոզի նկատմամբ անտանելիությունը վերածվել ա պանրի հոտի, տեսքի, կոնսիստենցիայի նկատմամբ ծայրահեղ զզվանքի, հետևաբար մեր տանը կարա մենակ հայտնվի «երիտասարդ» պանիր, որի հոտը տնով մեկ չի տարածվում ամեն անգամ սառնարանից հանելիս։ Նորից եմ խնդրում. քո դասերը քեզ պահի, մենք մեր ապրելակերպը շատ լավ պատկերացնում ենք, ես էլ քեզնից խորհուրդ չեմ հարցրել։


    Էլեկտրականություն էլ չկա, գրողը տանի։
    Բյուր ջան, մենք սենց «մանր–մանր» պատճառաբանություններով ու արդարացումներով ու առաջարկների ու լուծումների նկատմամբ հպարտ անհանդուրժողականությամբ եկել հասել ենք շրջափակված ու սոված Ղարաբաղին, այսինքն լավ էլ կորելացիա կա քո «քո դասերը քեզ պահի»–ի ու հպարտ Ղարաբաղի իրավիճակի հետ։
    Այսինքն եթե նորմալ ենք համարում լեղապարկ չունենալու պատճառով միս չուտելը, կամ փոքր սառնարանի պատճառով սնունդ թափելը, հորդառատ գետեր ունեցող Ղարաբաղում էլեկտրականություն չլինելը, կամ թեկուզ հենց էս շրջափակումը մեր վաղեմի բարեկամի ու թշնամու բացահայտ դավադրությամբ ու շանտաժով, ապա ինձ մնում է քեզ ու Հայ ժողովդրին ապուշ դասեր տալու փոխարեն մաղթել տոկունություն
    Si vis pacem, para bellum

  8. #14646
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    CBS-ի լրագրողի ապուշության մակարդակը նայեք, ասում է, որ ֆաշիստական Գերմանիայում իբր ազատ խոսքի իրավունքը լծակ է հանդիսացել ֆաշիզմը տարածելու
    (այսինքն փորձում է իբր ցենզուրան արդարացնելով սխալ հանել Վենսի ազդակները եվրոպացիներին)։
    Որ Գերմանիայում այն ժամանակ ցենզուրա լիներ, ֆաշիզմը չէր տարածվի, բա՞

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  9. #14647
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերեմ էստեղ, որ լուրջ թվա, չնայած ահավոր ներվայնացնող է Ակումբի դանդաղությունը:

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձայնի իրավունք ունենային միայն գրագետ, կրթված մարդիկ, Թրամփը կընտրվե՞ր ։Դ
    Երկար թեմա է, փորձեմ կարճ․

    Կրթված մարդիկ լինում են երկու տեսակի՝ կրթված, և ուղեղը լվացած։
    Ծայրահեղ ձախերի կողմից կառավարվող ուսումնական հաստատություններում ուղեղալվացումը մեծ տեղ ունի։

    Կոնկրետ օրինակ բերեմ՝ Կալիֆոռնիայում 4-րդ դասարանի աշակերտներին վերջերս սկսել են սովորեցնել տրանսգենդերների ու սեռափոխումների մասին, այսինքն հատուկ այդպիսի դաս կա։
    Ինչ կապ ունի դա ուղեղալվացման հե՞տ, անմիջական, դրա շարունակությունը հանդուրժողականությունն է տգետ կառավարողների նկատմամբ, որոնք պաշտպանվում են գենդեռ ու մնացած դայվերսիթի զահրումար իմունիտետով ու առողջ կադրերի առաջխաղացումն ու պոտենցիալ իշխանափոխությունը կասեցվում է:
    Եթե մարդ կա, կարծում է, թե ձախերն ու լիբերալներն ու դեմոկրատիան նույն բանն են, այդ մարդը խայտառակ սխալվում է, ծայրահեղ ձախերի մտածողությունը մաքուր կոմունիստական է ու դրանից անդին:


    Մյուս կողմից ոչ կրթված մարդկանց ուղեղներն ավելի հեշտ է լվանալը (ասենք հեռուստացույցից՝ քարոզչությունով),
    քան կրթվածներինը, դե ընդհանրացված, համարելով, որ սովորելու նկատմամբ ձգտում ունեցող մարդը ավելի արտահայվտված քննադատական ​​մտածողություն ունի, կան ձգտում չունեցողը։

    Նահանգների ձախերը բազմապիսի հնարքներ են կիրառել իրենց ձայները շատացնելու համար՝
    - Ուղեղալվացում մեդիայով (բազմաթիվ «նորությունների» ցանցեր ֆինանսավորվում են ձախերից տարբեր ճանապարհներով)։
    - Ուղեղալվացում սոց ցանցերով, ընդվզող մարդկանց լռեցնելով։
    - Ուղեղալվացում դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում, կոնֆերանսներում:
    - Ուղեղալվացում մասնավոր ընկերություններում հարկադիր թրեյնիգների տեսքով, օրինակ մենք տարին երկու անգամ բուլշիթ թրեյնիգներ ենք անցնում, որ ասենք գունավոր, կամ սեռափոխված գործընկերոջ հանկարծ չմեղադրենք ոչ կոմպետենտության համար:
    - Դրսից ընտրողների ներմուծում միգրանտների տեսքով, սա միֆ չի, Բայդենի օրոք բազմաթիվ միգրանտներ հարկատուներիս հաշվին տեղավորվել են հինգ աստղանի հյուրանոցներում ու շատ արագ քաղաքացիություն են ստացել, իբր թե քաղաքական ապաստանի հիմքերով, այդ միգրանտների մեծ մասը ում է ընտրելու ձեր կարծիքով։
    - Աղքատ ու անճար զանգվածներին բուլկի ու պեռաշկի բաժանելով, էժան կտեր տալով, թմրադեղերի հասանելությունը լեգալ ու զարտուցի ճանապարհներ ապահովելով, ձևական բժշկական օգնություններով և այլն, էս պարապ մասսան լուրջ ընտրազանգված է իրենից ներկայացնում

    Եթե ամփոփեմ, կարծում եմ, խոցելի խավին ընտրությունների դարդից ազատելը սահմանադրությամբ ահագին առողջարար կլինի քաղաքականության համար ու բոլորի համար, ինչու:
    Խոցելի խավը որպես գործիք ու լծակ կհանվի դաշտից, այսինքն թե ձախերն ու թե աջերը կզրկվեն լուրջ մանիպուլյացիոն ռեսուրսից ու ստիպված կլինեն կենտրոնանալ գաղափարախոսությունների վրա:
    Առաջ կմղվեն քննադատական ​​մտածողություն ունեցող մարդիկ, ու ծայրահեղ աջ կամ ձախ հայացքների փոխարեն կգերիշխեն ռացիոնալ հայացքները:
    Պետք է հիշենք, որ թե ինֆրակարմիրն ու թե ուլտրամանուշակագույնը երկարաժամկետ լավ չեն, մարդս իրեն լավագույնս զգում է տեսանելի լույսերի տիրույթում, որպեսզի պատկերավոր լինի:

    Հա, Թրամփը շատ ու շատ անգամներ ավելի մոտ է ռացիոնալիզմին ու պրագմատիզմին, ու էս ինտելեկտուալ մարդու իմիջը ձախերի անասնաֆերման լավ գցել է:
    Ու այս անգամվա ձախերի թեկնածուն տորիչելյան դատարկություն էր, ես առանց տվայտանքների ու խղճի խայթի անմիջապես կարծիք եմ կազմում Կամալային ընտրողների ինտելեկտի մասին, որ չասեմ, կճաքեմ:

    Մեկ է, երկար ստացվեց:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 21.02.2025, 23:58:
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.02.2025)

  11. #14648
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նահանգերում հազիվ-հազ հայտնվել է մի իշխանություն, որի ասուլիսերն ու քննարկումները ոչ թե խմբագրվում ու ներկայացվում են մեդիայի միջնորդությամբ, այլ՝ ուղիղ հեռարձակմամբ ու առանց խմբագրման հոլովակներով: Ու իմ կարծիքով հրաշալի վայբ է այս իշխանության կառավարման մթնոլորտը, ես սկսել եմ հաճույք ստանալ նայելուց ու լսելուց: Ասեմ ձեզ, սա է իսկական դեմոկրատիան, այսինքն պետք է կուսակցության անվան փոխարեն նայել գործողություններին ու վերաբերմունքին: Փառք Տիրոջը: Մտքովս կանցնե՞ր որ հավատացյալ եմ դառնալու, մեղայասու:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  12. #14649
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի է կոչել՝ Զելենսկու նվաստացումը Սպիտակ Տանը։
    Դուք այսպիսի թափանցիկ, բաց, ոնց ասեմ․․․․ ապաշքյարա բանակցություններ ու հարցուպատասխաններ (էն էլ վերջին ժամանակների ամենակաշկալամաշոտ պատերազմի շուրջ) ձեր կյանքում տեսած կայի՞ք:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Դեեեմոկրածիա, բլյած
    Si vis pacem, para bellum

  13. #14650
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի անգամ ողջը նայեցի։ Զելենսկին կամ նարկոտիկների տակ ա, կամ կատարյալ ապուշ, կամ երկուսը միասին։ Լրիվ մանկապարտեզի մակարդակի էշ էշ ընդհատեց ու դուրս տվեց ու պռավալ տվեց ողջ ընթացքը։ Նման է, որ պատերազմամոլ ձախերը իշմար տվեցին, որ հիմար-հիմար դուրս տա ու բանակցությունները ձախողի։ Ոչ կոմպետենտ ապուշների իշխանության գալը մարդկության վրա շատ ծանր է նստում։
    Si vis pacem, para bellum

  14. #14651
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անգամ ողջը նայեցի։ Զելենսկին կամ նարկոտիկների տակ ա, կամ կատարյալ ապուշ, կամ երկուսը միասին։ Լրիվ մանկապարտեզի մակարդակի էշ էշ ընդհատեց ու դուրս տվեց ու պռավալ տվեց ողջ ընթացքը։ Նման է, որ պատերազմամոլ ձախերը իշմար տվեցին, որ հիմար-հիմար դուրս տա ու բանակցությունները ձախողի։ Ոչ կոմպետենտ ապուշների իշխանության գալը մարդկության վրա շատ ծանր է նստում։
    Ես էլ սա եմ մի քանի անգամ նայել

    https://www.facebook.com/share/v/16E3Bo8C2X/

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.03.2025)

  16. #14652
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ սա եմ մի քանի անգամ նայել

    https://www.facebook.com/share/v/16E3Bo8C2X/
    Կոնգրեսը լայվ նայի, նման դրամատիկ վիճակ վաղուց չէր եղել կոնգրեսում։
    Si vis pacem, para bellum

  17. #14653
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնգրեսը լայվ նայի, նման դրամատիկ վիճակ վաղուց չէր եղել կոնգրեսում։
    Ինչքան չիփս ու հում սթեյք պիտի ուտի կոնգրեսը, որ հասնի Սերբիայի պառլամենտին
    The cake is a lie.

  18. #14654
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ դուք ոնց, բայց ես վայելում եմ Թրամփի վարչախմբի գործունեությունը, երեկվա ելույթն էլ Օսկարից լավն էր… «Ամերիկյան դրոշներ Մարսի վրա և դրանից անդին»
    Si vis pacem, para bellum

  19. #14655
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան չիփս ու հում սթեյք պիտի ուտի կոնգրեսը, որ հասնի Սերբիայի պառլամենտին
    Սերբիայում ճահճացած բարդակ է, Նահանգներում՝ պրոգրեսիվ թարմ կոնտրաստային իրավիճակ: Էրկվա կոնգրեսը՝ ոնց որ Բրեժնևի կոմունիստ հոգնած գոբլինները Մարվելի Ավենջերների հետ կողք կողքի
    Si vis pacem, para bellum

Էջ 977 980-ից ԱռաջինԱռաջին ... 477877927967973974975976977978979980 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •