Կարդացի քննարկումը։ Կարող եք ինձ ազգի դավաճան հանել, բայց ես դեռ միմչ հեղափոխությունն էլ տարբեր տեղեր տարբեր առիթներով, քննարկումների ընթացքում ասել եմ (ակումբում կան մարդիկ, ովքեր են կարող են հաստատել), որ կարող ա գա պահ, երբ Սերժ Սարգսյանին պատմական հեռավորությունից այլ կերպ գնահատենք։ Ու դա բացարձակ կապ չի ունենա «ժողովրդի կարճ հիշողություն» կոչված երևույթի հետ։ Ու դա բոլորովին չի նշանակի, որ իրա լիքը բացասականը մոռացվելու ա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (23.06.2018)
Իսկ որ էսօր Հանրապետականում շատ ուժեղ քաղաքական թիմ կա հավաքված, որը եթե հնարավոր լինի զտել հանցագործ միջավայրից ու օգտագործել, հրաշալի կլինի, էդ իմ համար փաստ ա։ Ու խոսքս միայն առաջին դեմքերին չի վերաբերում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (23.06.2018)
Չուկ, ՀՀԿ ողջ կազմը բժանվում ա երկու մասի․ անասուններ, որոնք չեն կարողանում շարահյուսորեն ճիշտ նախադասություններ կազմել, և անասուններ, որենք կարողանում են շարահյուսորեն ճիշտ նախադասություններ կազմել։ Էս վերջիններին դու անվանում ես քաղաքական թիմ։
Խառատյան Արսենը կարող ա կուտ ա տվել, կամ պահի տալ էոմցիոնալ բան ա ասել, կամ տեսական հնարավորություն ա արտահայտել, ասենք մարդ ես, մեկ էլ տեսանք պարզվեց, որ Սերժն էլ ա ռեժիմի զոհ եղել՝ իր ցանկություններին հակառակ բաներ ա արել, որ ընտանիքը մանվելները չվերացնեն ։Ճ Կամ, ասենք քամի ա արել։
Ինչ-որայա, իմ կարծիքով Հանրապետականը ուժեղ թիմ ա մենակ էնքանով, քանի դեռ իրենց ուժեղ թիմ ասողներ կան։ Տենց խոսքի Մանվելն էլ ազգի հերոս ա էնքանով, քանի դեռ իրեն ազգի հերոս ասողներ կան։ Էդ ոնց որ բարոյական սկզբունքների հետ կոնֆլիկտներ ունեցող կարմիր դիպլոմով մասնագետին (կապ չունի թե ինչ) ասես ուժեղ մասնագետ։ Ասենք՝ գող ա, բայց ուժեղ էկոնոմիստ ա, ինչի չէ որ ։Ճ
Si vis pacem, para bellum
Տրիբուն (23.06.2018)
Ուզում եմ, որ դուք իմանաք՝ ՀՀԿ-ն ուժեղ կուսակցություն ա։ Այ սենց անալոգիայով Մանվելը դառավ հերոս՝
Si vis pacem, para bellum
Սիրելի՛ երիտասարդ
Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով,
Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և
Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։
Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։
Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը։
Ժիրայր Սեֆիլյան
(Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության համակարգող)
Վարուժան Ավետիսյան
(Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ)
https://docs.google.com/forms/d/1pco...S1N1527Ok/edit
Հենց երկրորդ բառն արդեն... մի տեսակ դուրս չեկավ: Ինչի՞ երիտասարդ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լուրջ ա էս ամեն ինչը?
Ինչ Հայկ Նահապետ? Ինչ են խոսում?
Mr. Annoying (24.07.2018), Գաղթական (24.07.2018)
Քաղաքական պայքարի են անցնում, բայց չեն ձգի, իրենք սովոր չեն դրան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Mr. Annoying (24.07.2018), Բարեկամ (25.07.2018)
Հայկ Նահապետը բլոգ ունի, ու էնտեղ մանրամասնորեն կարելի է ծանոթանալ իր պատգամին:![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (25.07.2018)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ