Սադրանքա՞ որ..
հետո՞ ինչ, որ անողները նացիստ են..
հարցը սենցա.
Քրիստոնյա երկրում էդ երկրի քաղաքացին խաչը գրկած ման ա գալիս...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Սադրանքա՞ որ..
հետո՞ ինչ, որ անողները նացիստ են..
հարցը սենցա.
Քրիստոնյա երկրում էդ երկրի քաղաքացին խաչը գրկած ման ա գալիս...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բյուր ջան, ես պատահական չէր, որ կոնկրետ վայրկյանից յութուբյան հղումը դրեցի՝ մնացած հաղորդման հետ գործ չունես, նայիր իմ բերած հղումի վայրկյանից ու վերջ՝ այնտեx ընդամենը մի 4-5 րոպեանուց ռեպոռտաժ է, մնացած հաղորդումն այս թեմայի հետ կապ չունիԲերվում են փաստեր, արվում են վերլուծություններ...
Վերջին խմբագրող՝ Lion: 01.05.2017, 14:23:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ու ի դեպ - Գաղթականի վերջին վիդեոյի մեջ հենց իրական մահմեդական միգրանտներն են, այլ ոչ թե այն իդեալիստական, խելոք, պուպուշ մահմեդականները, որ նկարվում է լիբերալ մտավորականության երևակայության մեջ: Ցավալի է... Էխխ, բա չլինեին սենց տղերք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ, ներող, հեռախոսով էի մտել, սկզբից էր միացրել վիդեոն։ Դրածդ տեղից նայեցի մի երեք րոպե, էլ չկարողացա։ Հաղորդավարի զզվելի տոնը մենակ հերիք էր, որ չշարունակեմ։ Բայց տեսածս հատվածի մասով ասեմ․ նախ, թուրքերի չաշխատելը պոչով սուտ ա։ Թուրքերն էնտեղ էնքան չեն աշխատում, ինչքան տեղի գերմանացիները ու թեկուզ հայերը։ Երկրորդ, եթե Գերմանիան էդքան փախստական վերցրել ա, ուրեմն կարա տեր կանգնի, ու հալալ ա Գերմանիային, որ փողերը մարդասիրության վրա ա ծախսում, ոչ թե ռազմական ինքնաթիռներ առնելու, ոնց որ մի շարք այլ եվրոպական երկրներ են անում։
Ինչ վերաբերում ա Աթեիստի դրածին, ապա հաստատում եմ․ ինքս էլ ամիսներ առաջ Փարիզում էի, ու իրոք ահագին բազմամշակութային էր։ Բայց դրա մեջ վատ բան կա՞։ Ու Ֆրանսիան վաղուց ա տենց։ Քսան տարի առաջ էլ որ գնացել էի, էլի ինչ էթնիկ խմբի ասես չէիր հանդիպի։ Բայց հավատա, հազիվ մի տասնյակի հասնող տեռորիստները էդքան մեծ այլ էթնիկ խմբերի համեմատ ոչինչ, իսկ տեռորիզմը ազգ ու կրոն չի ճանաչում։ Դրան ավելացնենք նաև, որ Ֆրանսիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները հասարակության նորմալ մաս են կազմում։ Դրան ավելացնենք նաև, որ իրանցից շատերը Ֆրանսիայի նախկին գաղութներից են, հետևաբար Ֆրանսիան նաև պատասխանատվություն ունի էդ պետությունների հանդեպ։ Բայց կործանվե՞լ։ Ու՞ր ա էնտեղ կործանվել։
Տրիբուն (01.05.2017)
Հա, որովհետև․
1. Դանիան, ինչպես նշածդ երկրները, ԵՄ անդամ ա, հետևաբար էն, ինչ վերաբերում ա նշածդ երկրներին, վերաբերում ա նաև Դանիային
2. Իմ առօրյայում ամեն օր շփվում եմ Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի ու այլ երկրների քաղաքացիների հետ: Էն, ինչ հասնում ա ձեզ իրանց պետություններից, շատ քիչ ա, աղավաղված ա ու կոնկրետ քարոզչական նպատակ ա հետապնդում
3. Ի վերջո, տարին մի քանի անգամ, ի տարբերություն ձեզ, լինում եմ նաև այլ եվրոպական երկրներում զանազան նպատակներով ու աչքովս եմ տեսնում, թե ով ոնց ա «կործանվում»
բնականա, որ ծիսակատարության չեն դուրս եկել, այլ՝ ցույց տալու տվյալ երկրում ապրող սբռոդի անհանդուրժողական վերաբերմունքը էդ երկրի պետական կրոնի ու դրա սիմվոլիկայի հանդեպ:
իսկ սադրանքա, թե չէ՝ մի քիչ վիճելի հարցա..
ենթադրենք՝ X-ն Y-ին տեսնելուց ներվայնանում ու ծեծումա Y-ին, բայց վերջինիս ոչ ոք չի հավատում, երբ պատմումա դրա մասին:
ու իր իրավացիությունն ապացուցելու նպատակով Y-ը, վկաների հետ, նորից գալիս հայտնվումա X-ի աչքին՝ կանխավ իմանալով, որ հնարավորա ծեծ ուտի..
հիմա՝ էս նկարագրած դեպքումա՞ Y-ի արարքը սադրանք, թե՞ սադրանք կլիներ, եթե համ գար, համ էլ՝ X-ին հայհոյեր..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Շատ ուրախ եմ քո համար, բայց կարելի է ապրել Հայաստանում ու տիրապետել ցանկացած պաշտոնական նորությունների, իսկ դա անելու համար պարտադիր չի ապրել Դանիայում, որովհետև
1. ինտերնետ կա ու պաշտոնական նորությունները բավական հասանելի են
2. դե գիտես ոնց հայերը սփռված են ամբողջ աշխարհում ու ցանկացած ԵՒվրոպական երկրում ամենաքիչը հարյուր հայ քաղաքացի ծանոթ ունեմ ու ամեն օր շփվում եմ հետները ու չեմ մոռանում քաղաքական իրավիճակից հարցնել
Բյուր քիթիկդ էդքան բարձր մի պահի։ Քո Դանիայում ապրելը չի նշանակում, որ ստեղի ապրողները անտեղյակության մեջ մեռնում են ի տարբերություն քեզ։ Կարաս ապրես Չեխիայում, բայց սնվես միայն ռուսական լրատվամիջոցներից ու կարաս ապրես Հայաստանում, բայց միջազգային նորություններ ուսոչմնասիրես։
Շաաաատ ուրախ եմ, որ դու աշխարհ տեսած աղջիկ ես, բայց դա չի ենթադրում, որ դու դիվանագետից հինգ ես պակաս։
Լավ, Բյուր ջան, կարծիքդ պարզ է - ինձ ամեն դեպքում թվում է, որ դու իդեալականացնում ես միգրանտներին, իսկ այդ հաղորդման մեջ բերված փաստերն էլ իրենց մեխ մասով հիմնավոր են:
Եվրոպան լավ օրից չէ, որ, նույնիսկ այս վիճակում էլ, փախստականներ է ընդունում - կա ծնելիության, իսկ արդյունքւոմ նաև՝ աշխատուժի խնդիր, որն անդրադառնալու է տնտեսության վրա: Ուղղակի պետք է չափավոր քանակներ ընդունել, որ միգրանտները չփոխեն Եվրոպան, այլ իրենք տարալուծվեն եվրոպացիների մեջ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տենց ներկա ու նախկին կայսրության մայրաքաղաք չկա, որտեղ լիքը չլինեն միգրանտներ նախկին գաղութներից - Հռոմն ա տենց եղել, Լոնդոնն ա տենց, Փարիզն ա տենց, Վիենն ա տենց, Մոսկվան ա տենց։ Ու էս շատ նորմալ ա, ու ինչ-որ տեղ սիրուն ա: Մեծ մեգապոլիսները միշտ եղել են ու կլինեն մշակույթների խառնարան։ Ու էտ ունի նաև իրա որոշակի վտանգները: Ու ռուսները Փարիզի մետրոն նկարելուց առաջ թող Մոսկվայի մետրոն նկարեն ու ցույց տան․․․ հայ, վրացի, ադրբեջանցի, չեչեն, ուզբեկ, տաջիկ, կիրգիզ ․․․․ որոնք ոչ մի բանով ավելի գեղեցիկ չեն նայվում քան սենեգալցնի կամ ալժիրցին Փարիզի մետրոյում։
Եթե մարդ կա, որ տենց մոնոմշակութային տեղ ա ուզում ապրի ու վախենում կողքը մի քիչ շատ ուրիշ գույնից կամ կրոնից, խնդրեմ համեցեք ասենք Վարդենիս։ Օդը մաքուր, ու մի գույնի, մի ազգի, մի կրոնի ժողովուրդ ․․․․ սաղ ընտրության հարց ա։
Chuk (01.05.2017), Mr. Annoying (01.05.2017), StrangeLittleGirl (01.05.2017), Գաղթական (01.05.2017), Նաիրուհի (02.05.2017)
Հ․Գ․ Փարիզում շատ եմ եղել, շատ եմ սիրում, ու վերջին անգամ մի քան ամիս առաջ էի ընդեղ։ Երթևեկում եմ բացառապես մետրոյով, քանի որ ամենահարմար տրասնպորտն ա Փարիզի։ Ամեն ինչ էլ կա, բայց էս նկարահանածը բացարձակ չափազանցություն ա։ Հա, կարելի ա մի պահ բռնել, մենակ չինացիներ կլինեն վագոնում։ Ու ասեմ, առանձնապես մի փայլուն մետրո չի Փարիզի մետրոն, ասենք Բրյուսելինը քսան անգամ փոքր ա, բայց երեսուն անամ մաքուր ա, բայց մեկա շատ ու շատ հարմար ու հանգիստ տրանսպորտ ա։ Ու վաբշե, Փարիզը վիշի քաղաք ա, իրա ամեն ինչով, ներառյալ տարբեր գույնի միգրանտները։ Իսկ տաս միլիոնանոց առանց պրոբլեմի մեգապոլիս, էն էլ էս մեր խառը ժամանակներում, ուղղակի չի լինում, աբսուրդ ա։ Բայց դրանից դրամա սարքել հեչ պետք չի։
StrangeLittleGirl (01.05.2017)
Ես բնավ չեմ բացառում, որ կարաք Հայաստանում նստած Եվրոպայից ինֆորմացիա ստանալ, բայց երբ էդ ինֆորմացիայի աղբյուրը ռուսական քարոզչամեքենաներն են, երբ Հայաստանում նստած ինձ համոզում եք, որ Եվրոպան կործանվում ա, երբ էստեղ լինելով հանդերձ շատ պարզ տեսնում եմ, որ էդպես չի, ապա թույլ տուր կասկածի տակ առնել ձեր ունեցած ինֆորմացիան Եվրոպայի մասին։ Ու բնական ա, որ որպես փախստական Եվրոպա ընկած ու զանազան ստեր փչող հայ ծանոթներդ ասելու են, որ Եվրոպան կործանվում ա, որովհետև «թշնամի» մահմեդականներ ավելի մեծ ելումուտ ունեն, քան ապօրինի իմիգրանտ հայերը։
Լիոն, չեմ իդեալականացնում միգրանտներին ընդհանրապես: Իմ ասածն էն ա, որ միգրանտները նույնքան մարդ են, որքան սպիտակ եվրոպացիները, որ իրանք նույնքան են ծեծում, սպանում, թալանում, բռնաբարում, որքան տեղացիները, որ իրանք նույնքան են աշխատում ու հարկ մուծում, որքան տեղացիները։ Իսկ տարբերությունները գալիս են հիմնականում սոցիակալան դասից։ Երբ հրապարակում են, որ միգրանտները տեղացիներից շատ են գողանում, պետք ա համեմատել տեղացիների համապատասխան սոցիալական խավի հետ, ոչ թե միլիոնատեր տեղացիների հետ, որոնք, բնականաբար, գողանալու պատճառ չունեն։
Արի Լիոնի ասածը իմ վզին մի փաթաթի, որովհետև ես չեմ ասել, որ Եվրոպան կործանվում ա ու ոչ էլ էդպիսի բան ա մտքովս անցել։
Դու խելացի, աշխարհ տեսած "գիտնական" մարդ, բա չհասկացար միտքս?
Ասում եմ էն որ դու Դանիայում ես ուրեմն էդ չի նշանակում, որ դու արդեն դիվանագետ ես։
Գիտեմ, որ քո էշը կապրոնից ա, բայց դե ասի ասեմ էլի։
Դե ուրեմն քեզ մեջ մի գցի։ Ես Լիոնի հետ էի խոսում, ինքն ասում էր Եվրոպան կործանվում ա, ես ասում էի ու՞ր ա կործանվում ա, ստեղ եմ ապրում, տենց բան չեմ տեսնում։ Թե էդ թեմայով բան չունես ասելու, լավ ա բերանդ փակես, տեղդ նստես։ Պարտադիր չի ամեն թեմայով արտահայտվես։ Քո կարծիքի համար ուշքներս չի գնում։
Աթեիստ (01.05.2017)
Արի դու քեզ իմ բերանի զամոկի տեղը մի դիր, հա? Դու Եվրոպա ապրած, "գիտնական" աղջիկ ես, բայց տարրական քաղաքավարությունից վապշե չես հասկանում։
Լիոնին ես գրել, բայց ընդհանուրի վրով ես ասել ու եթե դաժե մենակ Լիոնին էլ ասած լինես մեկա կարող եմ գալ ու քեզ ասել, որ Դանիայում ապրելը քեզ իրավունք չի տալիս էդպես արտահայտվել։ Հասկանում ես չէ ինչ եմ ասում? Ու միշտ հիշի, եթե ստեղ գրառում ես անում ուրեմն էդ գրառումը պատկանում ա ցանկացածին ու ցանկացած մեկը քո գրած ամեն տառի հետ կապված կարա գրառում անի։
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ