ուղղակի Աննան պտի կանչեր Հռիփսիկին ու ասեր… "Հռիփսի՞կ… what the fuck is this? հանրահավաքում սրանից բացի ուրիշ հետաքրքիր բան չկա՞ր"
ուղղակի Աննան պտի կանչեր Հռիփսիկին ու ասեր… "Հռիփսի՞կ… what the fuck is this? հանրահավաքում սրանից բացի ուրիշ հետաքրքիր բան չկա՞ր"


Վիշապ (15.10.2014)

Ու վաբշե կարիք չկա կախվել Նիկոլի ձվերից: Ինքը շատ փոքր մարդ ա, որ կարանա լուրջ ազդեցություն ունենա հրաշալի քառյակի գործունեության վրա: Հրաշալլի քառյակում լուրջ քաղաքական ուժերն են, լուրջ ֆինանսական միջոցներ են, խելացի մարդիկ են: Ասում են էլի ռազմավարություն ու մարտավարություն ունեն, պռոստը էլի մարդու բան չեն ասում, чтоб никто не догадался: Նիկոլն ո՞վ ա, որ իրա գրած երկու հոդվածը կամ մի հատ հավայի հարցազրույցը ազդեցություն ունենա նենց հզոր քաղաքական պրոցեսի վրա, որը հրաշալի քառյակ/եռյակը սկսել ա:
Մարդը ժուռնալիստ ա եղել, նույն հոգեբանությամբ էլ կարող ա շարունակում ա: Ձեռի հետ էլ դեպուտատություն ա անում: Կարող ա ՀԺ-ում հոդվածներ գրալու համար էլ երկու կոպեկ ստեղից ընդեղից փող ա կպցնում: Ով-ով, բայց ԲՀԿ փողերով ապրողները հաստատ պիտի չբողոքեն:
Վիշապ (15.10.2014)

Վիշապ (15.10.2014)

Իսկ ինչպիսի՞ն ենք մենք որպես ժողովուրդ, մի՞թե մեծամասամբ գրագետ ու արդարամիտներ ենք, նվաստներս։ Այն ինչ մենք տեսնում ենք ամբիոններում, դրանք մեր ուժեղագույներն են։ Չեն կարող թույլերը իշխել ուժեղներին։
Ուժեղ ասելով նկատի չունեմ բլակների հաստությունը, նկատի ունեմ ուժեղ անհատականությունը ։Ճ
Իմ համեստ դիտարկումների համաձայն, ժողովուրդը շարունակում է քցվել, որովհետև ժողովուրդն ընդհանուր առմամբ քցելուն այդքան էլ վատ չի վերաբերվում,
ուղղակի բողոքում է, որ քցելու հնարավորություն պետությունը չի տալիս հարիֆներին։
Ազգային հոգեբանության խնդիր է ու ես համաձայն էմ Մեֆի երկու էջ առաջ գրածների հետ։
Իմ կարծիքով այօրվա ամբիոնում կանգնածները կոմպետենտ մարդիկ չեն,
որպեսզի ժողովդրին հստակ բացատրեն արմատական խնդիրները, պատճառահետևանքային կապերն
ու ամենօրյա համառ թիմային աշխատանք տանելով փոխեն Հայաստանը։
Անկյալների խումբ է, որոնք իշխանության են ձգտում հանուն իշխանության ու փառքի, առանց գնահատելու իրենց մտավոր հնարավորությունները։
Սրանք նույնպիսի անբարոյականներ են, ինչպիսիք իշխանություններում են, ու ոչնչով չեն առանձնանում նույնանման անդեմ դեմքերից իշխանություններում։
Իրենց մտավոր հնարավորություններ ու երևակայությունը իրենց ներում է տարվա մեջ մի երկու հատ ճառ գրել, որոնց մեջ անընդհատ կրկնություններ են ու ոչ մի նորություն չկա։
Si vis pacem, para bellum
Տրիբուն մենք բոլորս էլ գիտենք, որ Սերժից հետո ում էլ ինքը դնի ժառանգորդ, ուրեմն էդ մարդը հաղթելու է կեղծիքով։
Եվ ով էլ լինի ընդիմության թեկնածուն նա էլ ստանալու է ժողովրդի քվեն։
Ուրեմն եկեք որոշենք ինչն է մեր համար կարևոր, ապագա ընտրության մաքրությունը թե ապագա նախագահի ֆիզիկական կամ ինտելեկտուալ կարողությունները։
Այսինքն ո՞րն է մեզ համար առաջնային։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Սերժն էլ երեկ պատասխան առաջարկով հանդես եկավ ու ասեց սահմանդրական բարեփոխումների հայացեկարգը դեռ չեմ հաստատում, քանի որ կոնսենսում չկա: Փաստորեն մարդը քչից շատից ԲՀԿ ուզածն արեց, գոնե էս պահի դրությամբ: Հիմի ես գալող հանրահավքին եռյակն ինչի՞ց ա խոսալու: Թե՞ էս համարելու ենք համաժողովրդական շարժման հերթական հաղթանակը, ու դավայ ռռասվիդանյա:
Աթեիստ (19.10.2014)
Ինչի դու կասկածում էիր, որ սա ընդդիմության հաղթանա՞կն ա։ Անկասկած Սերժը վախեցել ա էլ դու սուս։ Լյովիկն ա ասում։ http://www.azatutyun.am/A/26642565.html

Բացարձակ կասկած չունեմ, որ էս ժամանակավոր նահանջի նպատակը հենց ԲՀԿ-ին (նաև ՀՅԴ-ին վերջնականապես, գուցե նույնիսկ ժառանգներին) համոզելն ա, որ տեսեք, ձեզ ընդառաջ եմ գնում, ստոպ տվեք:
Բայց հուսով եմ, որ Սերժիկն ուրբաթ օրը քթին կուտի, երբ որ կլինի հստակ հրաժարականի պահանջ նաև ԲՀԿ-ի կողմից, ու կոնկրետ գործողությունների, գործընթացի մեկնարկ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ


Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/36354.htmlՀոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիների, ընդ որում՝ նրանցից 10-ը դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության եւ տարրական բարոյական եւ իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձեւի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձեւի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:
Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին եւ Տիգրան Պետրոսյանին այսուհետեւ ճանաչում է քաղաքական բանտարկյալ եւ հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաեւ կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ