artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հավական եմ համարում, որ տարածվում են, բայց լսելս չի գալիս։
Օրինակ՝ նույն Լևոն Զուրաբյանը ինչ թեմայից էլ խոսա, 3-րդ բառից ձանձրանում եմ։ Կամ Տեր-Պետրոսյանի վերջի ելույթները։ Համ ինֆորմացիա չեմ ստանում, ոնց որ նախոորդ գրառմանս մեջ հիշատակվածներից, համ էլ կեսից թարգում եմ լսելը (կարդալը)։ Զգում եմ, որ ինչ որ կարևոր բաներից ա ասում, ու վերջ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (23.05.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (23.05.2014)
Արտ ջան, ես միշտ քո կղքն եմ ու մի գրամ սարկազմ ու անլրջություն չկա գրածիս մեջ, պետք ըլի հալածանքներն էլ իմ վրա կվերցնեմ, հեչ մի նեղվի:
Հ.Գ. գրառումիցս չհասկանաք, որ Արտակի հանդեպ որևէ այլ զգացմունք ունեմ քան մարդկային-ընկերաախպերականը:
Հ.Հ.Գ. Մարդ ես էլի, 21-րդ դարա, ինչ ասես կմտածեն, մեկին ջան ես ասում, կրակն ես ընկնում:
Հով, կատակը կատակ, բայց ի տարբերություն քեզ ես ընդունել եմ, որ իսկապես նենց եմ ձևակերպել, որ մարդիկ դա ընկալել են որպես վերևից գրած, ինչի համար շատ ափսոսում եմ, ու նախորդ էջերից մեկում ներողություն էի խնդրել բոլոր նման ընկալողներից:
Գրում եմ ի տարբերություն քեզ, որտև դու համառորեն շրջանառում ես էն միտքը, որ քեզ «հալածում են»:
Որպես դաս էլ ընդունել եմ ի գիտություն, ու հաջորդ դեպքերում փորձելու եմ ավելի մտածված գրել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (23.05.2014)
Արտ ջան, ես հալածվողներից չեմ, լավա տեսել ես, որ հալածվող ըլնեի, տենց կերած-խմածի տեսք չէի ունենա: Ես համառորեն ոչինչ չեմ շրջանառում, հալածանքն էլ չակերտավորել կարելի ա, քանզի կրկնեմ, հալածվողներից չեմ, ամեն մեկի կարծիքը ու դրա արտահայտելը իրա բացառիկ իրավունքն ա, ես էլ, դու էլ մյուսն էլ օգտվում ենք էդ իրավունքից, մնացածը դու էլի հասկացել ես, ոնց դու ես ուզել, երի ես եմ սխալ ձևակերպել, գոռոզություն չանեմ, ասեմ ներող բռատ![]()
Chuk (23.05.2014)
Էսօր գնացի կադաստր ընկա դեպրեսիայի մեջ: Էդ ի՞նչ էր արա, ինձ թված արտագաղթել եմ: Մի կազմակերպված, սիրալիր, առանց հերթ, արագ: Մինչև էդ զանգեցի մուննաթ չեկան ու շատ սիրալիր պատասխանեցի հարցերիս, ես արդեն զգացի, որ մի բան էն չի: Հետո գնացի ու տենց շոկ: Էլ չեմ գնալու, խփնվելու թեմա ա:
Չէ, դուք հլը պատկերացրեք դիմում գրելու համար ոչ թե պատերի տակ ճղճղված օրինակին նայելով ձեռով գրում ես, այլ օպերատորը պատրաստի տեքստի վրա քո տվյալները ավելացնում ա, տպում ա քեզ մնում ա ստորագրել: Հերթ կանգնելու համար հատուկ սարքից համար ես ստանում, սիրուն նստում ես հերթդ որ հասնում ա էկրանին գրվում ա քո համարը, մոտենում ես: Անձնագիրդ իրանք են քսերոքս անում, ոչ թե ուղարկում են մոտակա նկուղը 200 դրամով քսերոքս անելու: Գնացել էի ընդմիջման ժամին, բայց հերթապահ օպերատորներ կային, ոչ թե դուռը փակել էին ու ներսը որոճում էին 1.5 ժամ: Կարճ ասած՝ Ալիսան հրաշքների աշխարհում![]()
Աթեիստ (23.05.2014)
Ապեր, նույն բանը որ ՀԱԿ-ից որևէ մեկն ա հազարերորդ անգամ ասում կամ հենց ԼՏՊ-ն ա ասում, ու մենք ասում ենք զզվցրին թողին, սաղս էլ գիտենք էտ մասին, դու ասում ես, որ դեռ լիքը մարդիկ կան, որոնք էշի ականջում քնած են, երիտասարդներ, որոնք նախկինում չեն մասնակցել պայքարին ու հիմա ինֆորմացիա են ստանում, մեկ անգամ ևս բացահայտում եք ավազակապետության դեմքը, և այլն, և այլն ..
Բայց որ Նիկոլն ա ասել, որը ՀԱԿ-ից չի, պարզվում ա, որ ոչ մի նոր բան չի ասել: Չուկ ջան, եթե երկրի մասին նոր բան ասելով ա, ուրեմն ՀԱԿ-ից ոչ մեկը արդեն մի հինգ տարի ա վաբշե պիտի մի բառ չխոսա:
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ