Ձայնալար (08.03.2014)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բագ, ես համաձայն եմ քո ասածի հետ, որ մարդկանց քանակն էնքան էր, որ կարող էր դառնալ լավ սկիզբ՝ համապատասխան օրակարգի դեպքում: Հանրահավաքն հենց էդ արեց, առաջարկեց օրակարգ, որի համապատասխան արձագանքների դեպքում արդեն կձեռքբերի որոշակի հաճախականություն:
Ես այս պահին վստահ եմ, որ առաջարկված օրակարգը չնայած ոմանց (շատերի) համար անընդունելի եղավ, բայց էնպիսին ա, որ ձնագնդի էֆեկտը մոտ ապագայում կապահովի:
Ես իմ աչքի առաջ չեմ տեսնում մեկ այլ այնպիսի օրակարգ, որը կարողանար էդ էֆֆեկտին բերել: Եթե տեսնում ես, ասա էդ օրակարգի օրինակը, ես էլ կա՛մ կհամաձայնվեմ հետդ, կա՛մ էլ կշարադրեմ, թե ինչի եմ անիրականանալի համարում:
Նստացույցի օրինակը բերեցի, որովհետև քանակի ու ոգևորության առումով նույնն էր ու որովհետև էն ժամանակ, փաստորեն, չձևավորվեց էնպիսի օրակարգ, որը համոզիչ դառնա ժողովրդի համար:
Կարծում եմ, որ էդպես չի լինի: Բայց լինելու դեպքում չեմ ասի, որ մեղավորը ժողովուրդն ա: Այլ կասեմ, ժողովրդի՝ այդ օրակարգը չընդունելը պատճառներից մեկն էր: Որովհետև ժամանակն ա հասկանալու, որ քաղաքական ուժը եթե ներկայացնում ա օրակարգ, էդ օրակարգը իրականություն դառնում ա, եթե ժողովուրդը այն ընդունում ա:Ճիշտ ա, հենց տենց էլ լինելու ա, ու դու երևի կասես, որ ձախողման մեղավորը ժողովուրդն էր ու մասնավորապես ես, որովհետև խորությամբ չենք ընկալում քաղաքական պրոցեսներն ու հաստատակամ չենք մեր պայքարում:
Ժողովրդի չընդունելու պատճառները տարբեր են, այդ թվում քաղաքական ուժի մեղավորություն, որ չկարողացավ էնպես ներկայացնի օրակարգը, որ ընդունելի լինի: Իսկ գուցե, նաև, որոշ դեպքերում, ժողովրդի իմաստնություն, որ մերժեց վատ օրակարգը, եթե դա վատն էր: Բայց որոշ դեպքերում էլ ժողովրդի հիմարություն, որ մերժեց լավ օրակարգը:
Ամեն դեպքում ես չեմ խոսելու ժողովրդին մեղադրողի դիրքերից:
Բագ, ես արդեն գրել եմ նպատակները: Կա ցավալի փաստ, որ ՀԱԿ-ը մենակ չի կարող հասնել իշխանափոխության: Դրա համար պետք ա կարողանալ նաև օգտագործել, ինչու ոչ, ունևորների փողերը, նրանց ռեսուրսները (այդ թվում մարդկային ու թայֆայական), կարողանալ իրավապահներին չեզոքացնել և այլն: Ռոմանտիզմով չես կարող: Կարող ես մի քանի հազար մարդ հավաքել, որոնցից մի քանի հարյուրը վճռական են, ու Դեմ Եմ-ի նման ակցիաներ անես, որոնք կոնկրետ խնդիր լուծելու գուցե և ունակ են, բայց իշխանափոխության հասնելու՝ ոչ:Միայն կփաստեմ, որ Դոդանման զանգվածի հետ գործ բռնելու Լևոնի նախաձեռնությունը մինչ այժմ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների մեծ մասի կողմից չի ընդունվում: Դա իհարկե ամեն կերպ փորձում են արդարացնել ՀԱԿ անդամները (իմ տպավորությամբ միակ պատճառը Լևոնին անվերապահորեն վստահելն ա): Դրան զուգահեռ՝ 7օր-ի նման քոչարյանական կայքը ամեն կերպ փորձում ա սրբացնել Դոդին ու հիմնավորել ՀԱԿ-ի քայլերը, իլուրը ինչ-որ երկար բաներ ա գրում, որոնք ես չեմ կարդում, նվիրյալ Լևոնականները ակտիվ տարածում են էդ հոդվածները, բայց իմ կարծիքով, էդ օրակարգը երբեք լայն զանգվածների համար ընդունելի չի դառնա ու կարծում եմ, ՀԱԿ-ը էս պահին չի էլ փորձում լայն զանգվածներ համախմբել, այլ փորձում ա տինդիդրիդներ անել քաղաքական ուժերի հետ, չգիտեմ ինչ նպատակով:
Խաղադրույքը արվում ա ժողովրդի վրա: Բայց միայն ժողովրդով մենք արդեն տեսել ենք, որ էդքան մարդ ոտքի չի կանգնում: Բացենք փակագծերը: Նույնիսկ մարտի 1-ին էդքան չեն կանգնել: Գիշերն արդեն մարդիկ ցրվել էին տներով (մինչև Լևոնի խոսելը): Մեկը դու ու ես էդ ժամերին չենք եղել Մյասնիկյանի արձանի մոտ: Հազար ու մի պատճառ կարող ենք բերել, թե ինչու էին մնացել քիչ մարդիկ, բայց փաստը փաստ է: Ու ի դեպ մինչև վերջ մնացածների մեծ մասն էսօր ՀԱԿում են:Ու հենց այդտեղ գալիս ա գաղափարական հակասություն անձամբ իմ համար: Եթե խաղադրույքը չի՛ արվում ժողովրդի վրա, ապա տենց դինդիրիդների արդյունքում ժողովուրդը չի շահելու: Մի անգամ տենց կառավարություն ունեցել ենք ու դա ավարտվել ա հոկտեմբերի 27-ով:
Իրավական առումով ճիշտ ես: Քաղաքական առումով ոչ: Որտև էս պահին մեր վարչապետը նշանակովի ա, ու գուցե ինքը կարծիք ունի հայտնելու նախարարների հարցում, բայց ինքը չի որոշողը, թե ով նախարար լինի: Ու խնդիրը գնում ա քաղաքական իրավիճակի փոփոխության հասնելուն, երբ իշխող, էս պահին ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցությունը՝ Սերժի գլխավորությամբ, չկազմի կառավարություն: Այսինքն խոսքը չի գնում զուտ վարչապետի անձի փոփոխության մասին:Նախ, եթե չեմ սխալվում, մեր սահմանադրությամբ նոր վարչապետը ենթադրում ա նոր կառավարություն ու հակառակը: Այսինքը, եթե վարչապետը հրաժարական ա տալի, կամ մեռնում ա, կամ ձեռբակալվում ա, ավտոմատ բոլոր նախարարները հրաժարական են տալի ու ձևավորվում ա նոր կառավարություն նոր վարչապետով: Այսինքը՝ կառավարության հրաժարականն ու վարչապետի հրաժարականը, իմ հասկանալով, իդենտիկ են:
Մենակ էն գիտակցությունը, որ դու կարողացել ես տենց լուրջ բանի հասնել, արդեն մեծ ոգևորություն է բերում: Ու էս նշածս միակ դրական հետևանքը չի:Տենց միհատ մասսա կա, որ միշտ ասում ա, լավ սրանք գնան, տեղը ո՞վ ա գալու: Ես էլ (երևի դու էլ) միշտ հակադարձում եմ, որ ով որ ընտրվի ինքն էլ թող գա, կարևորը արդար ընտրություններն են, մնացածը տեղը կընկնի և այլը: Այսինքը կա 2 մոտեցում, մեկը անձերին վստահելու վրա ա հիմնված՝ ասենք Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը սիրում ա, իրան դզում ա, որ Կարենը գա իշխանության, մյուսը՝ սկզբունքի՝ ես Րաֆֆի Հովհաննիսյանին դալբայոբ եմ համարում, բայց գնում եմ իրա միտինգին իմ բողոքն արտահայտելու կեղծված ընտրությունների դեմ, քանի որ գտնում եմ, որ ինքը ընտրվել ա ու պետք ա լինի նախագահ:
Հիմա էս ձեր կառավարություն փոխելը ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում՝ մի կողմից, նոր կառավարությունը լեգիտիմ չի լինելու, քանի որ հաստատվելու նույն չընտրված խորհրդարանի ու նախագահի կողմից, մյուս կողմից՝ մենք արդեն ունեցել ենք դաշնակների, բարգավաճների ու հանրապետականների կառավարություն, կարծես թե հիացած չենք նրանց աշխատանքով: նույնիսկ, եթե դա լինի ոչ թե չաշկա-լոժկա կառավարություն նախագահի հետ ու քո ասած երկիշխանությունը լինի, ապա էդ երիշխանության ոչ մի բևեռում ՀՀ ազնիվ քաղաքացիները՝ ընտրողները, չեն լինելու: Ու վերջում հաղթելու ա էդ կլաններից մեկը: Է մե՞զ ինչ: Էն ա սենց էլ ա լավ:
Չգիտեմ ինչ հիմնավորում պետք ա բերեի, ներկայացրել եմ սցենար, որը դու կապրես կտեսնես լինում է թե չէ, իսկ ես իմ մասով կփորձեմ նպաստել, որ լինի:Քանի որ հիմանվորում չես բերել, թույլ տուր չմեկնաբանել: Անձամբ ես էս սցենարը հավանական չեմ համարում: Կապրենք կտեսնենք:
Բագ ջան, ես մի անգամ չի որ ասել եմ, որ հիացած չեմ, որ Բարգավաճի ու դաշնակների հետ համագործակցում ենք: Ավելին, ՀԱԿ-ում ոչ մեկը հիացած չի էդ հեռանկարով: Ավելին, Տեր-Պետրոսյանն ինքը հիացած չի: Բայց մենք մի ելույթ վերլուծությամբ չենք համակերպվել, այլ բազմաթիվ վերլուծություններով, փորձերով ու ուրիշ բաներով, ու էս ամենը մեզ բերել ա հասցրել ա էս հանգրվանին: Էս պահին ես չեմ տեսնում ավելի ռեալ օրակարգ կամ դրա տեսլական, դրա համար գնում ենք էս ուղղությամբ, որը չնայած մեզ չի հիացնում, բայց նաև տեսնում ենք, որ ինչ-որ ընթացքի դեպքում կարղ ա բերել դրական արդյունքի:Հա, Արտ ջան, շատ բացասական էներգիա ունի ու հենց էդ բացասական ու վիրավորական իմաստով էլ օգտագործել եմ:
Տարիներ շարունակ ՀԱԿ-ը ընկալվել ա իր համակիրների կողմից որպես միալ իրական ընդդիմություն, ու իրական պայքար, ոչ թե պայքարի իմիտացիա, մարդիկ ակնկալել են հենց ՀԱԿ-ից: Ու եթե կուզես դա եղել ա ՀԱԿ-ի հիմնական արժանիքը մարդկանց աչքերում, ինչի համար մարդիկ գնացել են Լևոնի հետևից սկսած 2007 թվից: Հիմա, էդ մարդը, ով մի քիչ առաջ դեմ չէր լինել միակ իրական ընդդիմությունը, ուզում ա կեղծ ընդդիմությունների հետ (որոնցից երկուսը սերժ-քոչարյանի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունեն) հասնի իշխանափոխության: Ու քո նման լիքը մարդիկ, ովքեր տարիներով քլնգել են դաշնակներին ու ժառանգներին ռեժիմի գործիքը լինելու համար, ու հայհոյել են ԲՀԿ-ին, որպես արյունոտ քրեաօլիգարխիկ համակարգի հիմնական սյուներից մեկը, Լևոնի մի ելույթ-վերլուծությունից հետո միանգամից համակերպվում են դրանց հետ համագործակցության մտքի հետ ու դա համարում են տվյալ պահին ամենաճիշտ քայլը:
ՀԱԿ-ը մի անգամ չի, որ իր հեղինակությունը վտանգի տակ դնելով փորձել ա անել իր տրամաբանությամբ ճիշտ քայլեր, որոնք ընկալվել են սխալ՝ շատերի կողմից: Կարծում ես նույն Լևոնը չէր ուզի խրոխտ ելույթներ ունենալ, քո մտքում մնալով որպես անզիջում կերպար, ով ցավոք հաղթանակի չհասավ: Կուզեր: Բայց Լևոնը պատասխանատու քաղաքական գործիչ է, ու իր շուրջն էլ հավաքված են պատասխանատու քաղաքական գործիչներ ու անհատներ: Հետևաբար այո՛, դժվար ճամփա գնալով, բայց իր իմացած ճիշտ ճանապարհով գնալու է: Էսքան բան: Կընդունվի դա մեծ մասաների կողմից, վստահ եմ, հաղթանակի կհասնենք: Չի ընդունվի, ինչ արած, պետք է սպասենք հաջորդ օրակարգերին մյուս ուժերի ու գործիչների կողմից: Ամեն ուժ էլ կարող է պարտվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (10.03.2014), Լեո (10.03.2014), Ներսես_AM (10.03.2014), Ռուֆուս (10.03.2014)
Ապեր, դու բոլորիցս լավ գիտես, որ տեսնելու բան չկա: Եթե ՀԱԿ-ի էս բառելի լուծը դնենք ՀԱԿ-ի նախորդ 6 տարիների ասածների, արածների ու արդյունքնեի կոնտեքստում, պարզ կդառնա, որ էս էլ հերթական փորձն ա սղցնել սեփական իմպոտենտությունը քաղաքական պրոցեսի կամ լուրջ վերլուծության տակ:
Հ.Գ. Ես մի բան չեմ հասկանում, ՀԱԿ-ում սոփեստներ են ու գիտակցաբար են սենց բառախաղեր անում, թե՞ բացարձակ անմեղսունակներ են ու իրոք իրենք իրենց ասածները լուրջ են ընդունում:
Ապեր, սաղ կյանքներս սրանից-նրանից բողոքելով ման ենք գալիս… էսի էս չասեց, էնի տուն ուղարկեց…
հես ա, մարդը տոշնի ասել ա
Զորիկ Գալստյանի ՖԲ էջիցԼոռեցու գոմից կովերին գողանում են: Գալիս են ոստիկանները ,հարևանները , քննարկում են:
-Այ որ գոմդ էդքան հեռու սարքած չլինեիր տանից, կլսեիր ձայնը, կելնեիր,կովերդ էլ չէին տանի - ասում է մի ոստիկանը
-Որ դռան վրա կարգին կողպեք դրած լինեիր ,ոչ թե էս զիբիլը, չէին կարողանա տանել - ավելացնում է երկրորդը
-Որ կովերդ ցեղական չլինեին, այլ էս մեր տեղական սորտից լինեին, ոչ մեկի մտքով չէր անցնի գողանալ - ասում է հարևաններից մեկը
-Որ կով չունենայիր,չէին էլ գողանա - ավելացնում է երկրորդ հարևանը
լոռեցին լսում է ,լսում ,չի դիմանում
-Այ ժողովուրդ հմի էս գողերը ոչ մի դեպքում մեղավոր չե՞ն
Ասեցի ձեր մոտ էլ սրտխառնոց առաջացնեմ
աղբյուր՝ http://times.am/?p=39449&l=amՍուրեն Սուրենյանց. Էն խեղճ առևտրականներին խափեցինք, որովհետև Սամոն խոստանում էր շուկան շուկա թողել
Սամոն նույնիսկ քավոր Հակոբին չի ճանաչում…
Մի շատ հարգարժան կին դիմել էր ինձ, որպեսզի Սամվել Ալեքսանյանը փակի դուստր ուսման վարձը։
Տհաճ պատմության մեջ ընկա, որովհետև տիկինը չհավատաց, որ Սամոյի նույնիսկ բարևը փողով է, «վերևի» հետ համաձայնեցված։
Էն խեղճ առևտրականներին խափեցինք, որովհետև Սամոն խոստանում էր շուկան շուկա թողել։
Ես հանցագործ եմ, որովհետև էն օրերին Սամոն ինձ վարձատրում էր՝ ինձ ու մյուսներին խաբելով։
Սամոյին հանձնարարել էին, որ Ծառուկյան Գագո «խաղա», իսկ Դուք հավատացել էինք, որ ինքը բարեգործ է։
Ես մոտավորապես հինգ հազար դոլար եմ եմ ստացել՝ Սամոյին ծառայելու համար, բայց հիմա չեմ լռելու, որովհետև վախենում եմ Երկրապահի ու Սամոյի գործարքից։
Վախենում եմ Եռաբլուրի համար ու ասում եմ, որ Եռաբլուրում հացադուլի կնստեմ՝ նոր շուկայացում կանխելու համար…
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
ՀԻշեցնեմ, որ ակումբում հայհոյանքներ գրել չի կարելի, նենց որ ձեզ կզսպեք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
03.04.2014 12:05
Առնետավա՞զք, թե՞ մկների ժողով
Այս օրերին շատ է խոսվում առնետավազքի մասին, սակայն այն, ինչ երեկ կատարվում էր ԲՀԿ-ում, ավելի շատ «Մկների ժողովն» էր հիշեցնում՝ «Ալո, դու, Ալոն տանի՞, Բալո, դու, Բալոն կաղ է…»: ԲՀԿ գործարարները, որոնք ճամպրուկային տրամադրությունների մեջ են կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնության պատճառով, չեն ցանկանում խոսել այս թեմայով եւ հազար ու մի պատճառ են բերում:
Բանն այն է, որ ԲՀԿ մոտ 10 գործարար հրաժարվում է ստորագրել կառավարության անվստահությունը պահանջող ձեւաթղթի տակ, քանզի իշխանությունն արդեն իսկ նրանց հետ բացատրական աշխատանքներ է տարել: Ռուստամ Գասպարյանը, օրինակ, ասաց, թե ինքը հարսանիքի է, քավոր է. «Հիմա իմ կենացն են խմում, ես ո՞նց խոսեմ, ամոթ չի՞»: Արշակ Մխիթարյանը՝ Բրիլիանտի Արշակն ու Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշն էլ, պարզվեց, «շատ կարեւոր» հանդիպումների մեջ են, եւ «հեչ հարմար չէ խոսելը»: Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, սովորության համաձայն, անծանոթ ձայն լսելուն պես ձեւացրեց, թե չի լսում, ու հետո դարձավ անհասանելի, իսկ Աբրահամ Մանուկյանն էլ, պարզվեց, ձայնը պարտքով տվել էր վարորդին, նրա ձայնով պատասխանած անձը վստահեցրեց, թե Մանուկյանը չէ: «Արդյո՞ք ԲՀԿ-ի բարիկադներն ուժի մեջ են» հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ հարմար չէ խոսել, հանդիպման է:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Hraparak.am
Վորջապետի հրաժարականն էնքան ինձ չի զարմացնում/անհանգստացնում ինչքան էս վերևի հոդվածի կոնտեքստում նոր "վարչապետի նշանակումը"… ի՞նչ կնշանակի դա… ճեղքվածք իշխանության մեջ թե՞ ընդդիմության դեմոնտաժի փորձ… ԲՀԿ-ից հաստատ մարդիկ կան որ կերազեն…
Ապեր, ի՞նչ ընդդիմության դեմոնտաժ: Ընդդիմություն չի եղել, որ մի հատ էլ դեմոնտաժվի: Քո կարծիքով ինտելեկտուալ ընդդիմադիրը խաբար չէ՞ր, որ ՏՍ-ն մի ամիս առաջ հրաժարակնի դիմումը տվել ա արդեն: Ապեր, ԲՀԿ-ն որ հազար տոկոս վստահ չլիներ, որ հրաժարականն արդեն գրված ա տենց քամակից մեծ կառավարության հրաժարական չէր պահանջի, միտինգներով, բարիկադներով, պահ պահ պահ ... հեսա, համ միտինգներ կլինեն, համ էլ բարիկադներ: Մի հատ էլ կոլեկտիվ խաղացին հուսալքված ժողովրդի հիվանդ երևակայության հետ:
Մեֆիկո, սաղ լուծված հարցեր են, ԲՀԿ-ն չի եղել ընդդիմություն ու չի լինելու: Հեսա կմտնի կոալիցիա, կարող ա ՀԱԿ-ին էլ հետը տանի, մի հատ հավայի նախարարի պաշտոն մի հատ էլ փոխմարզպետ - կիսատ-պռատ յոթ հոգանոց խմբակցության համար շատ սազական ազգային համաձայնություն կլինի: Կամ ասենք Ստեփան Դեմիրճյանը, տնից տեղից հեռու, կարող ա դեսպան դառնա - էտ տղեն պիտի տուն պահի չէ՞ վերջապես:
Էս վերջերս ՕԵԿ-ից մեկը անկախ իրանից ասեց ինչն-ինչոց ա - ասեց հեսա էս քանի վախտը կերևա ով քանի կոպեկի գին ունի, ու էն ժամանակ ով ՕԵԿ-ին բան էր ասում պիտի սսկվի ու վեր ընգնի տեղը:
Էս ծախու բոսյակների մեջ ընդդիմության չի եղել, սաղ մի կտոր հացի կռիվ ա, զուտ անձնական, ուրիշ ոչ մի բան:
Վիշապ (11.04.2014)
Տրիբուն ջան, սպասենք տենանք… ամեն ինչ էս աշխարհքիս երեսին ունի սկիզբ ու վերջ… էսի չի կարա սենց շարունակվի… չեմ կարա բացառեմ որ քո ասածը ճիշտ ա… էսի յա հերթական խաղ ա, յա էլ վերջի սկիզբ ա, բայց չեմ կարա ասեմ ինչքանով ա որը հավանական… փորձը ցույց ա տալի որ երկուսն էլ կարա լինի…
իսկ հանրահավաքը բացառված չի որ հրաժարականի գիտությամբ ա եղել, բայց էտի հարցի էությունը չի փոխի… էսի կարա ջամփ ստարտ ըլնի… քո ասածի հավանակությունն էլ ա մեծ (չնայած չեմ կարծում որ ՀԱԿ-ը մտնի) տենց "կուլտուրա" կա մեր երգրում… բացառված չի որ դօդին բան ման տան ձենը կտրի, բայց հավանական ա որ ուզենան "չեզոք" վարչապետ բերեն որ թենշընը մի քիչ թուլացնեն (թենշըն ասելով ինկատի ունեմ թավալգլոր ներքև գնալը)…
ես ամեն ինչ էլ հավանական համարում եմ…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ