Chuk-ի խոսքերից
Արէա ջան, նենց չի, որ մենք էս քաղաքում, էս երկրում չենք ապրում:
Մեր չաստում էլ կային յախշիներ, որոնք այո, եղանակ էին ստեղծում, կային զիլ տղերք, ու կար չեզոք մասսա: Յախշիները մեծամասնություն չէին, փոքրաթիվ էին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով եղանակ ստեղծող էին, ոնց ասեց Շինը, իրանք էին իշխողը բանակում էնպես, ինչպես սերժիկն իր թայֆայով Հայաստանում:
Մեր կուրսում կային լակոտական պահվածքի տեր անձինք, ովքեր փորձում էին թելադրող լինել կուրսում, սկսած թոշակ հավաքելուց, վերջացրած ուս. խորհուրդներ ներգրավելուց, բայց էլի փոքրաթիվ էին: Իրանցից ավելի շատ կային հրաշալի մարդիկ, լավ սովորող, բարձր արժեհամակարգի տեր, էլ ավելի շատ՝ մի կողմ քաշված մասսա:
Մեր դպրոցում էլ կային իրենց գողականի տեղ դրած երեխաներ, որոնք փորձում էին դպրոցում լիդերություն ստանձնել, նույն քանակի կային հրաշք երեխեք՝ իրենց արժեհամակարգով, սովորելով և այլն, էլ ավելի շատ ոչնչով չառանձնացողներն էին:
Էն օրը մեր տնից դուրս էի եկել ու մի քանի կանգառ քայլելով իջնում էի: Երեք աղբաման հաշվեցի, որոնց ուշացրել էին դատարկել, զիբիլը հավաքվել, թափվել էր գետնին: Երեք հատ էլ բուդկա տեսա, որը սարքած էր մայթի եզրին, որտեղ օրենքով չպիտի թույլատրեին էդտեղ սարքել: Ու սենց մտածում էի, թե ինչ աննասուն ա մեր քաղաքապետարանը, որ ոչ աղբահանությունն ա լավ կազմակերպում, որ էլ առնում ա ապօրինի շինությունների դեմը: Հետո մեկ էլ ֆիքսվեցի, որ էդ ընթացքում տասնյակ ծառերի կողքով եմ անցել ու չեմ նկատել: Գիտե՞ս, էս չի նշանակում, որ քաղաքապետարանը լավն ա, ու որ կարելի ա անտեսել աղբամաններն ու ապօրինի շինությունները, բայց էս նշանակում ա, որ մենք միշտ ֆիքսվում ու վատն ավելի շուտ ենք նկատում: Վատը ու շատ լավը:
Հիմա քոնն ա, դու ֆիքսվել ես էդ մասսայի վրա, իմն ա, ես ֆիքսվել եմ փայլուն մասսայի վրա, բայց իրականում էս երկուսն էլ, ոնց ասում ա Բյուրը, փոքր թիվ են կազմում, ավելի շատ հենց չեզոքներն են: Բայց էդ չեզոքները հսկայական պոտենցիալ են ու առնվազն նշանակում են, որ ամեն ինչ էնքան լավ չի, ինչքան ես եմ ներկայացնում, ու էնքան վատ չի, ինչքան դու ես ներկայացնում:
Էջանիշներ