Լիլ, դու թերթևս ամենաշատը հիմնավորողն էիր, բայց ամենաշատը որ կարողա հիմնավորած լինեիր, էդ էն էր, որ Շանթը Վազգենից քիչ խարիզմա ունի: Օկ, եթե խարիզմայի հետևից ենք գնում, առաջարկում եմ գնանք Լևոնի տան դեմը նստենք, որտև ամենաշատ խարիզմա ունեցողն ինքն ա, իմ կարծիքով: Իսկ ում խ**ին ա պե՞տք խարիզման, երբ զոհեր ենք տվել ու ոչ մի բանի չենք հասել: Վազգենի խարիզման, հասկացա, պետք էր, ու դա աշխատեց, բայց էս դեպքում մենք կարանք հասկանանք, թե ինչի մարդիկ չեն միանում, որտև Շանթը բավարար խարիզմա չունի, ըհը, հասկացանք, թե ինչի չեն միանում, այսինքն խարիզման չի բավարարում մարդկաց ներշնչելու համար, բայց մենք ինչի՞ ենք դեմ խոսում իրան, այ էդ եմ ուզում հասկանամ, թե ինքը ինչն ա սխալ անում:
Ես էլ համարյա անհաանական եմ համարում Շանթի հաղթանակը, բայց նաև չեմ կարում հասկանամ իրան դեմ խոսացողներին կամ իրա քայլերը սխալ համարողներին, որտև առայժմ ոչ ոք չի հիմնավորել: Ամենաշատը Մեֆն ա հիմնավորել, էն էլ ասում ա, որ Արամ Սարգսյանի ու Դեմիրճյանի պես թույն թիմ չունի, էդ ա պատճառը: Հա, մեկ էլ չգիտի՝ էս ժողովուրդը հաստա՞տ ուզում ա իշխանափոխություն, թե չի ուզում, ասում ա՝ թող քսան տոկոսը դուրս գա, որ հավատամ՝ հաստատ ուզում ա: Մեկը լինի հարցնող՝ Մեֆ ջան, բա որ մինչև հիմա չգիտես՝ էս ժողովուրդն իշխանափոխություն ուզում ա, թե չի ուզում, ինչի՞ ես տենց կողմ խոսում արդեն քանի տարի իշխանափոխություն անող կուսակցությանը

Էջանիշներ