Սելավի-ի խոսքերից
Ժողովուրդ ջան կներեք որ միջամտում եմ, բայց ուզում եմ մի շատ հասարակ ու պարզ ճշմարտություն ասել։
Մենք բոլորս ձգտում ենք որ օրինական պետություն ունենանք ու լավ ապրենք ճիշտ ա՞։ Չնեղանաք, բայց մեզ համար դեռ շուտ ա նորմալ պետություն ունենալը, և առավել ևս բարեկեցիկ կյանքով ապրելը։
Գիտեք` մեր գիտակցությունը դեռ այնքան չի զարգացել, որ մենք կարողանանք մեր դավանած արժեհամակարգից դեն նետել «թասիբ» կոչվածը, «գործ տվող» կամ «մեր մոտիկնա» պիտակները։ Մենք էս կրիմինալ պանյատները ամուր բռնել ենք ու գոռում ենք «ազատ, արդար, օրենքի գերակայության պետություն»
Էդ գոռացողների մեջ կա՞ մեկը, որ եթե ինքը լինի նախագահ կամ նախարար ու իր երեխան կամ հարազատը հանցագործություն անի, կթողնի որ ազատազրկեն իր երեխային կամ իր բարեկամին, որ նա գնա իր պատիժը կրի ուղղիչ աշխատանքային գաղութում, ասեք կա՞։
Գրեթե համոզված եմ՝ չկա։ Կարամ հեռու չգնամ, պարզ օրինակի վրա ասեմ, մենք լինելով շարքային քաղաքացի, եթե անգամ ըտենց բան պատահի, մենք ընգնելու ենք բարեկամներով փող հավաքենք, որ տանք դատավորին մեր երեխային ազատենք։
Եթե որոշակի հանգամանքներից ելնելով մենք նույն օրինազանցն ենք դառնում, ինչու ենք մեր դիմացինից պահանջում, որ իրենք օրենքը պահեն, հը՞։ Փաստացի մենք նույն մտածելակերպը ու նույն արժեհամակարգով ենք առաջնորդվում, ինչ մեզ կառավարողները։
Հիմա թասիբի պահը, ի՞նչ ա թասիբ կոչվածը։ Թասիբի մեջ ճիշտ չկա, թասիբը իրենից կանխավ կողմնակալություն ա ենթադրում, հիմա եկեք մենք բոլորս մեզ հարց տանք՝ մենք թասիբով ենք, ու միհամուռ բոլորս պատասխանենք՝ « բա ինչ ենք»
Ես մեր թասիբով ազգի ցավը տանեմ, բա ի՞նչ արդարություն ենք գոռում, եթե՝ կրկին հանգամանքների բերումով թասիբը մեզ չի թողնելու արդարացի և անկողմնակալ նայենք փաստերին։ Ակամայից թասիբից ելնելով մենք շարժվելու ենք այ էս ասացվածքով՝ «Այն, ինչը թույլատրվում է Զևսին, դա դեռ չի նշանակում որ նույնը թույլատրվում է եզին» ։ Մեզ հետաքրքիր չի, թե որն է արդարացին, մենք մեր թասիբից ելնելով արդեն կողմնակալ մոտեցում ունենք փաստերի վերաբերյալ և կանգնում ենք մեր հարազատի կամ ընկերոջ կողմը։
Հիմա, եթե էսքան փոքր հարցերում մենք արդարամիտ չենք, ինչու ենք իշխանություններից արդարամտություն պահանջում, չէ որ էդ նույն իշխանության մեջ գտնվողը, մեր միջից, մեր ծոցից ա դուրս եկել ու հիմա իշխանավոր ա, ու նույն թասիբի մեռածն էլ ինքն ա, ու ինքն էլ իր բարձր շրջանակների մեջ ա «թասիբի» խաղը խաղում։
Հիմա գողականի պանյատներով շարժվող մեկ այլ երևույթի մասին՝ «գործ տալ»։
Էս գործ տալ երևույթը գրեթե բոլորին վախեցնում ա, որովհետև գողական աշխարհում այս երևույթը հարգի չի, ու մենք էլ ակամայից դարձել ենք գողական աշխարհի մի մասնիկը, բայց մոռանում ենք, որ այդ երևույթի տակ թաքնված է օրենքի և օրինականության պահպանման տառը։
Եթե մեր հարևանը իր խուլիգան արարքով վնասել է մեզ բոլորիս պատկանող ինչ որ բան, մենք թաքցնում ենք ու պատասխանատվության չենք ենթարկում մեր հարևանին, որովհետև վախենում ենք որ մեզ ամբողջ շենքում կասեն գործ տվող գ7, ու դա հարգալից բան չի։ Հլը ընդհակառակը, մենք թաքցնում ենք այդ արարքը, ու խուլիգանի և բնակիչների կողմից վաստակում ենք <<լավ տղա>> լինելու կոչումը։
Բայց այդ նույն, ամբողջ շենքի բնակիչները իրանց ճղում են, որ քաղաքի մի ուրիշ հատվածում ինչ որ մի խուլիգանական արարք է տեղի ունենում, և բոլորը պահանջում են գտնել և պատժել խուլիգանին։ Խի եք ձեզ ճղում, այ մյուս շենքի սիրելի բնակիչներ, նմանատիպ բան ձեր մոտ էլ է տեղի ունեցել, ու դուք թաքցրել եք, չեք ուզեցել գործ տվողի պիտակ վաստակեք, հիմա իրանք էլ են վախենում էդ պիտակից ձեր նման, ու չեն ուզում խուլիգանին բացահայտեն, ասել կուզի, չեն ուզում օրենքի տառը պահեն։ Էդ խուլիգանն էլ իրանց շենքի տղենա, իրանք էլ իրանց շենքի տղու թասիբն են պահում։
Ու ցավը գիտեք որն ա, որ մեր ոստիկաններն ու ղեկավարներն էլ են էդ նույն թասիբի ու գործ չտալու խաղերը խաղում մեկ այլ, ավելի բարձր հարթության մեջ։
Հիմա մենք ի՞նչ ենք պահանջում, եթե սա է մեր գիտակցության մեջ նստած արժեհամակարգը, եթե մենք ընդհամենը էսքան «ընդարձակ» ենք կարողանում մտածել՝ ի՞նչ արդարության մասին է խոսքը, ի՞նչ բարեկեցիկ կյանքի մասին է խոսքը, կամ առհասարակ, ի՞նչ լավ ապրելու մասին ենք երազում։
Մենք բոլորս ամուր բռնել ենք մեր «սուրբ արժեքները» ու հելել արդարություն ենք պահանջում։
Քանի դեռ, հասարակության մեջ գոյություն ունեն թասիբ, գործ տվող, մեր մոտիկն ա, ... «արժեքները»՝ էդ հասարակությունը չի կարող բարեկեցիկ և արդարամիտ պետություն ստեղծել, այդ արժեքները հակասության մեջ են օրինական երկիր ունենալու չափանիշների հետ։
Թե չէ էս մի ամսից ավել, ինչ ասես վերլուծում ենք բացի մեր ունեցած արժեհամակարգից:
Մենք ինքներս պիտի փոխվենք ժողովուրդ ջան, ոչ թե մեր դիմացիններից պահանջենք որ փոխվեն։
Կամ էլ համակերպվենք մեր թասիբով լինելու հետ, մեր գործ չտվողի կերպարի հետ, ու ապրենք մեր ճահճում։
Եվրոպաներում ու ամերիկաներում չեք գտնի մեկին, որ ինքը լիարժեք կհասկանա թասիբ կոչվածը կամ գործ տալ երևույթը: Իրենց դպրոցներում երեխաներին առաջի դասարանից սովորեցնում են, որ եթե մեկը նկատի, որ անգամ իր ընկերը օրենք է խախտում, կամ խուլիգանական արարք է կատարում և դրա մասին հայտնի, ինքը իսկական հերոս է: Իսկ մեր գիտակցության մեջ կրիմինալը նստացրել է, որ դա գործ տալ է, գ․․․ություն է, ու հիմա բոլորս կրիմինալի ներդրած արժեհամակարգից ելնելով ենք գործում, ու բոլորս իրար մեղադրում ենք թե խի ենք էս վիճակի մեջ:
Կամ պիտի փոխենք մեր գիտակցական արժեհամակարգը և կառուցենք բարեկեցիկ օրենքի երկիր, կամ էլ պիտի մնանք նույնը ու վայելենք մեր <<ճիշտ >> արժեհամակարգը, բայց այս դեպքում փոփոխություներ սպասելը միամտություն է, լավագույն դեպքում մենք կկարողանանք քաղաքական ֆիգուրներին փոփոխել, ուրիշ ոչինչ, ու մենք կրկին կմնանք նույն ցնցոտիների մեջ։
Էջանիշներ