Իմ փոխարեն արդեն հանգամանալիորեն քեզ պատասխանել են: Բայց կարամ մի երկու բան էլ մի կողմից ավելացնեմ - նախ, իրոք նվազման կարգով են եղել պռագնոզները ու էտ նվազման կարգը եղել ա ուղիղ համեմատական կապի մեջ ՀԱԿ-ի հերթական տխմարությունների հետ: Այնպես որ, վերջնական 7%-ը, որը արվել ա շատ վաղուց, ընտրությունների մեկնարկից դեռ մի երկու ամիս առաջ, շատ նորմալ տեղի ա ունեցել, ի տարբերություն ՀԱԿ-ի շախմատասեր քագիգանտների կանխատեսումների, ռազմավարությունների ու մարտավարությունների ու տարատեսակ շախմատային քայլերի:
Բայց դու կարաս էտ 7%-ի մասին մոռանաս, կամ ուզածդ հաշվարկներով ու հերթական շախմատային վերլուծություններով ապացուցես, որ ասենք ՀԱԿ-ն իրականում 130% ունի: Դա կներես, ոչ մկեի բողկին չի, հատկապես այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը հոժար կամքով վերցրել ա իրա դեմը քցած թուլափայը:
Դու ավելի լավ ա մտածի սրա մասին, որը ասվել ա դեռ շաաաատ վաղուց.
Դու մտածի, ոչ թե 7%-ի մասին, այլ էտ 7%-ի պոչին կպցրած 0,08%-ի մասին, որով ՀԱԿ-ը հայտնվեց ԱԺ-ու: Այ էտ 0,08%-ն էլ հենց ՀԱԿ-ին հասանելիք թուլափայն էր, որ Սերժը քցեց ՀԱԿ-ի դեմը, ու ՀԱԿ-ը գլուխը կախ գնաց ու վերցրեց: Ու քո հաշվարկ-երևակության մեջ, ինչքան էլ որ տխուր ա (ի տարբերություն քեզ, ես տխրում եմ, ու խնդալու ոչ մի բան չեմ տեսնում), էսօրվա դրությամբ ՀԱԿ-ի գովերգված 18 քաղաքական ուժերի թիվը գնալով պակասում ա, ու հաստատ չի ավելանում: Կամ ո՞վ գիտի, կարող ա դու ինչ-որ հաշվարկի տեղ էլ գիտես, որով ՀԱԿ-ի անդամների թիվը կտրուկ ավելանում ա, հար և նման ՀՀԿ-ի գրանցած տնտեսական աճին ու երկրի զարգացմանը:
Էջանիշներ