Եթե այդպես, ապա կտրուկ ասեմ, դու տեխնիկական գծով սահմանափակ մարդ ես: Որովհետև տեխնիկական մարդիկ հաճախ իրենց առաջ դնում են խնդիր ու երկար, շատ երկար ժամանակում լուծում: Այո, նաև լուծման ձևեր փորձելով, ինչը նաև ՀԱԿ-ն ա անում: Բայց նաև հաճախ նույն ճանապարհով գնալով են խնդիրը լուծում:
Խնդիրը սխալ ես ձևակերպում: Խնդիրը օրենքի իշխանության, սահմանադրական կարգի հաստատմանը հասնելն է: Վարչակարգի վաղաժամկետ հեռացումը, որն օրակարգից դուրս չի եկել, խնդրի լուծման ճանապարհին քայլ է, բայց երբեք չի բացառվում այլ ճանապարհներով էլ խնդրի լուծմանը հասնելը, սա զուտ տեսական հարթությունում եմ ասում, որովհետև, կրկնում եմ, օրակարգում է վարչակարգի հեռացման խնդիրը: Եթե դու արդյունք ասելով հասկանում ես Սերժիկի հեռացումն, օրինակ, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում թե ինչ է արդյունքը, որովհետև դա լավագույն դեպքում կարող է լինի ճանապարհի մի քայլ:Կոնկրետ ՀԱԿ-ի պայքարի պարագայում կար խնդիր` հասնել ներկայիս վարչակարգի վաղաժամկետ հեռացմանը և տապալմանը` արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հասնել: Ու չեմ էլ ուզում, որ միանգամից հասնեք դրան` 5 տարի կար, բայց դե ում է պետք զաիկից հետո կարմիր ձուն? Արդեն ժամկետն անցել է` պատրաստվում են հերթական ընտրություններին: Դա նշանակում է, որ ոչ միայն արդյունք չի տվել, այլև անիմաստ է հետագա նույնակերպ պայքարը, գոնե մինչև ընտրությունների ավարտը այդ խնդրի համար պայքարելու իմաստ չկա: Իմ ախպեր 2003-ին էլ առանց խելքը գլխին ընդիմության էլ բավականին լավ հաճախման արդյունք ցույց տվեցին, բայց ինչ ստացվեց արդյունքում` արդեն անցյալի փաստ է:
Վերացական բաների հետևցի չենք ընկնում: Կար քաղաքական ուժի ծրագիր, կար ժողովրդի մանսնակցություն և սատարում, կար հասարակական պահանջ ու համոզմունք, կար 5 տարի ժամանակ` արդյունքի չհասան:
Երբ ես ասում եմ քաղաքացիական պարտք, ապա բոլորովին նկատի չունեմ ՀՀ հիմնադիր փաստաթղթերում ու միջազգային փաստաթղթերում բերված ինչ-որ ձևակերպումներ, այլ խոսում եմ իմ համոզմամբ քաղաքացու պարտքի մասին: Այո՛, ես համարում եմ, որ մեր, քաղաքացիներիս պարտքն է երկիրը էս վիճակից հանելը: Ու խոսքը չէր գնում «ընտրելու պարտքի» մասին, այլ խոսքը գնում էր ընդհանուր քաղաքացիական վարքածի մասին, որն անշուշտ օրենքների տեսակետից պարտավորություն չի:Մի գուցե այս ընտրություններում, հաջորրնդներում էլ պարտվելուց հետո, քո ասածի պես 20 տարվա ընթացքում կարողանան հասնել արտահերթ ընտրությունների` դեմ չեմ: Բայց ներկայիս պայքարում այդ կետերն այլևս ավելորդ են` պետք է փաթաթել (զուտ ալեգորիկ) ու դնել դարակը, մինչև մյուս (հերթական) անարդար ընտրություներ:
Հա, ի դեպ ասեմ, որ ընտրություններին մասնակցելը քաղաքացիական պարտք չէ, այլ քաղաքացիական իրավունք![]()
Էջանիշներ