Ես չեմ սիրում գրել նույն բաները, ինչ բազմիցս գրել եմ, բայց ստիպված եմ, հաճախ: Օրինակ այս դեպքում ստիպված եմ կրկնել 96 թ.-ի ընտրության մասին իմ գնահատականը, որը ֆորումում մի անգամ չի, որ հնչեցրել եմ:
Այո՛, 96 թ.-ին ընտրությունները կեղծվել են: Մի կողմ թողնենք այն, որ այդ ամենում ավելի շատ տեսնում եմ դավադրական խաղեր Տեր-Պետրոսյանի որոշ թիմակիցների կողմից, ինչպես նաև հստակ գիտեմ, որ կեղծիքներ են արվել նաև ընդդիմության կողմից: Սա իսկապես մի կողմ թողնենք, որովհետև քննարկումը դրանից չի շահել: Տեր-Պետրոսյանն այն ժամանակ եղել է նախագահ ու պատասխանատու ընտրությունների համար, հետևաբար պատասխանատու դրա արդար անցկացման համար ու հեևաբար ես դատապարտում եմ ոչ միայն հենց կոնկրետ ընտրությունները, այլև Տեր-Պետրոսյանին՝ դրա համար:
Սա 96-ի մասով: Հիմա մենք 2012-ում ենք: Սրանից 5 տարի առաջ ընտրակեղծիքներով ձևավորվել է ներկայիս գործող ԱԺ-ն: 4 տարի առաջ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք սաստիկ կեղծվել են, եղել են իմ գնահատմամբ աննախադեպ կեղծիքներ ՀՀ նորանկախ պատմության մեջ, կեղծիքներ, որոնք փողոց են հանել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր օրեր շարունակ նստացույց են արել, ապա իշխանության կողմից հարձակվել, ցրվել, նորից են հավաքվել ու եղել է բախում, այդ բախման ժամանակ զոհվել է առնվազն 10 քաղաքացի, դրան հաջորդել է անօրինական արտակարգ դրությունը, վերջնակապես ձևավորվել է ներկայիս վարչախումբը, որը որևէ առնչություն չուներ ժողովրդի ընտրության հետ:
Այդ ԱԺ-ն այսօր օրենքներ է ընդունում, որոնք առավել են հեշտացնելու ժողովրդին հալածելը: Այդ նախագահը այսօր պատասխանատուն է ընտրությունների կազմակերպման ու գիտենք, ինչպես է կազմակերպելու: Գիտենք, որովհետև այս ընթացքում հասցրինք տեսնել այլ՝ նորից սաստիկ կեղծված ընտրություններ էլ, որովհետև արդեն իսկ տեսնում ենք վարչական ռեսուրսների օգտագործում, որովհետև արդեն իսկ տեսնում ենք նախընտրական քարոզարշավ, որը դեռ ըստ օրենքի չի մեկնարկել և այլն:
Ու այս պարագայում որևէ կերպ մեղքը գցել ոչ թե իշխանության, այլ որևէ ընդդիմության վրա, նշանակում է խնդիրը շրջանցել: Նշանակում է, որ այդ ընդդիմությունը կոնկրետ հակակրանք է վայելում՝ քո մոտ, անձնական, որը քեզ չի թույլատրում, իմ կարծիքով, հարցին ավելի օբյեկտիվ մոտենալ:
Նշում եմ, իշխանության ձեռքին են ու իշխանության կողմից է իրականացվում.
- Ընտրակաշառքի բաժանում
- Ընտրությունների կեղծումը, այդ թվում կարուսելները, լցոնումները, թվանկարչությունը,
- Վարչական ռեսուրսի կիրառումը, մարդկանց վախեցնելը, ահաբեկելը
- և այլն:
Այս պայմաններում ընդվզման իրական թիրախը պետք է լինի իշխանությունը այլ ոչ ընդդիմությունը: Նկատիր, ոչ մեկը չի ասում ընտրիր Լևոնին կամ ՀԱԿ-ին, վստահիր նրանց: Այլ ասում եմ, թե որը պետք է լինի ընդվզման թիրախը՝ տրամաբանական թիրախը:
Էջանիշներ