Ձայնալար (08.12.2011)
Բայց Զուրաբյան Արոն մեջներից ամենաթասիբով տղեն էր, ու ամենասկզբունքայինը: Իրոք որ Լևոնին նվիրված էր: Հետաքրքիր է, թե ինչ կնշանակե այն, որ նա էլ է Լևոնի դիմակը պատռված համարում
Համենայն դեպս այն ժամանակ, երբ Վանոյին, Լևոնին ինչ ասես ասում էին, նա չեր խորշում պատասախնելուց "Մեկա իմ ընկերներն են" (մասնավորապես Վանոյի պահով): Ու խոսքից հետ չէր կանգնում:
բայց ինչ խոսք` ժողովրդավարությունից խոսելը իրեն չի սազում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լավ էլի, ի՞նչ թասիբ ու նվիրվածություն։ Մարդ կա պաշտոնին մնալու համար ում հետևում ասես որ չի տեղավորվի։ Ի՞նչ նվիրվածության մասին ա խոսքը, կամ ընկերությունը ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ՝ նեղ առումով։ Հիմա եթե մոտ ընկերներիցս մեկը ՕԵԿ մտնի, պիտի հրաժարվե՞մ իրենից։
Չէ, ուղղակի իրեն Կենտրոնը չէր հերիքում. ինքը քաղաքի վրա էր աչք դրել...![]()
Որքան ես եմ հիշում` կենտրոնի թաղապետ լինելն էլ մեծ արդյունք կլիներ իր համար` ձեռից առան:
Վերջին ընտրություններին (Զուրաբյանի) ընկերներով գործակցում էինք նրա շտաբի հետ: Ու իրեցն էլ ասեցինք, որ պարտվելու էն, "չհավատացին"` լավ էլ զգում էին:
Իսկ դրանից առաջ ընտրությունների աշխատել էինք Զուրաբյանի դեմՔեն չէր պահել
Բայց ինքը պաշտոնի էր ուզում մնալ ոչ միայն իր համար, այլ նաև իր պաշտոնավարումից օգտվողների համար:
Խոսքս չի գնում քաղաքական հայացքների մասին: Ասում էին "վանոն հացագործ է", ասում էր "Մեկ է, իմ ընկերն է և ես նրան պաշտպանում եմ":
իսկ Լևոնին նվիրվածությունը, տարօրինակ կերպով դեռ շատ ու շատ ՀՀՇ-ականների մոտ եմ տեսել: Ցանկացած պարագայում ասում են "Մեր Լևոնը լավն է, ճիշտ է, դուք իրեն չեք հասկանում" ու մեիշտ պատրաստ են նրա խոսքին հետևելու: Ժամանակին Զուրաբյանն էլ էր այդ շարքում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լեւոն Զուրաբյանի նամակը` Ֆինանսների նախարարին
Մեկը լինի հարցնի, թե ի՞նչ ես անում էդ թվերը։ Աչքիս հաջորդ հանրահավաքի ելույթի տեքստն են արդեն կազմում։Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարար`
Պարոն Վ.Գաբրիելյանին
Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:
Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները.
1. ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները,
2. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ,
3. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների,
4. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ եւ դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,
5. նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը եւ դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:
Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներայացնեք պահանջվող տեղեկությունները:
Հարգանքով,
Լևոն Զուրաբյան, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող
Varzor (16.12.2011)
հետաքրքիր ա , կոնկրետ որ բառն են սխալ տարգմանել որ սենց նախադասություններ են ստացել?
«Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, կառավարությունը երկիրը զրկում է սեփական երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի», - երգչի խոսքերը մեջբերում է Life Showbiz-ը:
թե միայն հարցը ցեղասպանություն բառն է?
Ծերից-ծեր սխալ են թարգմանել: Իրականում Ազնավուրն ասել ա հետևյալը. «Ներկայումս իմ երկիրը ծաղկում է: Ես դրանով հպարտանում եմ: Հայաստանի իշխանությունները լայն հնարավորություններ են տվել երկրին շնչել, և կառավարությունը մեծ տեղ է տալիս երիտասարդներին, որոնք սփյուռքից վերադառնում են Հայաստան: Սա ոչ թե քաղաքական այլ մշակութային ու պատմական լուրջ խնդիր էր, ու կառավությունն այն հաջողությամբ լուծել է»:
Bruno (14.12.2011), Chuk (17.12.2011), Mephistopheles (14.12.2011), Tig (14.12.2011), Varzor (16.12.2011)
Կոնգրեսն ուշացել է
Ես համոզված եմ, սա ևս մի հստակ պլանավորված քաղաքական քայլ է, որը էլի բացի կոնգրեսից ոչ ոք չի հասկանում։Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Ազատություն ռադիոկայանի եթերում քաղաքական ուժերին առաջարկել է մշակել միասնական պլատֆորմ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, երկրում ազատ եւ արդար ընտրության նպատակով:
Ընդ որում, նա չի բացառել համագործակցությունը ոչ ՀՅԴ-ի, ոչ Ժառանգության, ոչ էլ կոալիցիոն կուսակցությունների հետ: Իսկ ամենակարեւորը՝ նա փորձել է վերացնել գլխավոր խոչընդոտը, որը նախկինում թույլ չէր տալիս ստեղծել միասնական պլատֆորմ: Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսն այդ գործում չի հավակնում առաջնորդության:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե նոր Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունվել է այս տարվա գարնանը, եւ ոչ ոք չի պատրաստվում այն փոխել: Մյուս կուսակցություններն առայժմ չեն արձագանքել առաջարկին, թերեւս այն համարելով հնացած:
Նման առաջարկով պետք էր հանդես գալ մինչ նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այդ ժամանակ Կոնգրեսը Սերժ Սարգսյանին առաջարկեց երկխոսություն: Ողջ ամառ Կոնգրեսը զբաղված էր երկխոսությամբ եւ արդյունքում ոչինչ չստացավ, փոխարենը կորցրեց ժամանակ:
Հիմա իսկապես ուշ է, եւ առաջնորդությունից հրաժարվելն էլ չի օգնի: Չի օգնի նաեւ ժողովրդական ճնշումը կիրառելու խոստումը՝ ժամանակը բաց է թողնվել: Եւ ավելի լավ է պլատֆորմ ստեղծել ուրիշ բանի համար: Ասենք, ընտրությունների բոյկոտ նման Ընտրական օրենսգրքի պարագայում: Կամ էլ, ընտրություններին դիտորդների համատեղ խմբերի ձեւավորում: Կամ էլ նույնիսկ ընդդիմության միասնական ճակատ՝ եթե պետք է երազել, ուրեմն՝ մինչեւ վերջ:
Ընտրություններին մի քանի ամիս բան ա մնացել մարդիկ նո՞ր են ուզում ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնություն ցուցաբերել։ Գործը վերին էշելոններից իջել ա ներքև ու արդեն Շարմազանովի մակարդակով են սկսել հա՞ ՀԱԿ-ին պասլատ անել։
Տրիբուն (17.12.2011)
Բայց դու ինչ մի հատ երրորդ ուժ դուրս եկար
Ապեր, մենք մարտ ամսից պարում-մարում էինք, երկխոսությամբ նախ նախագահական արտահերթ ընտրությունների էինք հասնում, մարտի մեկի հավաստիացմանը ծափ էինք տալիս, ելույթ-մելույթ, ԲՀԿ-ին օդային համբույրններԿարճ ասած լիքը գործ կար անելու: Ու էս թեմայով մի հատ անեգդոտ եմ ուզում հիշացնեմ.
Էն որ հերը հաաառփած մտնում ա տուն, հազիվ պատը գրկած ուզում ա դիվանին հասնի, մեկ էլ երեխան վազելով գալիս ա, ասում ա.
- պապ, մի հատ թիթեռ կնկարես
էս հերը պատը բռնած ասում ա.
- արա, պապան հիմա էսքան գործը թողնի, քո համար թիթեռ նկարի՞
Հա, քնաի չեմ մոռացել - 6%![]()
davidus (17.12.2011)
Մեֆն էր չէ՞, խելոք դեմքերով նկարներ հավաքում:
Էս խեղճ տղուն, լուրջ եմ ասում, Լևոնը ԱԺ-ի տեղը վերջում գժանոց ա ուղարկելու:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ