Ես համաձայն եմ:

Ցանկացած ուրիշ ելքի դեպքում, ես բարձրաձայն նա՛խ Ակումբում, հետո արդեն անձամբ քեզ՝ մեր լավ ընկեր շանոթների ներկայությամբ, կասեմ «Չուկ ջան, ներող, էն բանից եմ կերել»: Բայց եթե չեղավ, նույն բանը դու ես ասելու:
Բայց ուզում եմ պայմանները հստակեցնել.
1. Սերժը մնալու ա նախագահ
2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:
Ընդ որում, ես չորս կետերից սկզբունքային են կետ 1-ը ու կետ 2-ը, ու կետ 4-ի առաջին մասը, քանի որ իշխանափոխությունը կայացած կարեէլի համար միայն այս կետերի չիրականանալու դեպքում:
Քո Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարություն անելու վերջնաժամկետը նշում եմ 2012թ. հունիսի տասը, այսինք հերթական ԱԺ ընտրություններից հետո, քանի որ միայն այդ պահին պարզ կլինի որ ես վերջնականապես ճիշտ եմ:
Իմ Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարությունը կարվի ցանկացած պահի, երբ նշված որևէ կետերից մեկը չիրականանալը հարյուր տոկոսով կհաստատվի:
Այսինքն խոստացված իշխանափոխությունը փաստացի տեղի չի ունենալու: Ուրիշ բան կա՞, որ չեմ հիշում:
Համաձա՞յն ես, էս էլ որպես հավելված կցենք գլխավոր կանխագուշակության կողքը:
Պրիտոմ, Ազատության հրապարակում շատ մեծ թվաքանակով յարխուշտա պարելը կամ չպարելը, քաղերին ազատ արձակալեը կամ չարձակելը իրար աչքը չենք մտցնում: Ընթացքում դու կարաս հանգիստ ուրախանաս ՀԱԿ-ի հերթական միտինգով ու Լևոնի ելույթով, ես էլ կարամ ուրախանամ ելույթները տարբեր ձևերով քլնգելով ու ախմախ կանխագուշակություններ անելով, որոնք վերը նշված երեք կետերի վրա էականորեն չեն ազդում:
Օրինակ, կարամ ինչ-որ պահի հայտարարեմ, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայա կազմելու ու նաև նախարարական երեք պորտֆել ա ստանալու:

Էջանիշներ