Հըմ ...
ահագին լավ բաներ ես գրել էս երկու պոստերում, բայց քանի որ Վիշապ հոպարն արդեն գաղափարական պալեմիկայի մեջ ա մտել, ապա ինքս չեմ ցանակնում անդրադառնալ նույն հարցերին՝ զագհլա չտանելու համար: Մտեքրդ լավն են, խելոք են, սիրուն են, հնչում են, արդար են ....... բայց էս մտքերի հիմքում ընկած են
մի շարք մոլորություններ, իմ եղբայր ... ու որ խնդրի գլոբալ գաղափարական կողմին չանդրադառնանք, անցնենց իմ սիրած գործին, այն է,
առանձին մտքերի սնանկությանը ...
Chuk-ի խոսքերից
Այսպիսով ես ներկայացրի իմ համոզմունքը, որ ըստ էության էական չի, թե ով է առաջնորդում այդ շարժումը, եթե կան գիտակից մարդկանց վերահսկողությունն, իսկ այդպիսին կա: Ես վստահ պնդում եմ. ՀԱԿ-ի ոչ մի որոշում չի կայացվում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Բոլոր որոշումներից առաջ լայնորեն ուսումնասիրվում է հասարակության ու հատկապես ՀԱԿ համակիրների կարծիքները, միջինացվում ու կայացվում որոշում, որը մեզ համար ընդունելի է: Իսկ քաղաքական ուժը, եթե ինքն իշխանություն չի, պետք է հաշվի նստի առաջին հերթին իր համակիրների, երկրորդ հերթին՝ իր պոտենցիալ համակիրների հետ, այլ ոչ թե հակակիրների: Երբ կգա իշխանության, այո, նա ՊԱՐՏԱՎՈՐ կլինի հաշվի նստել բոլորի, բոլոր քաղաքացիների կարծիքների հետ, որովհետև դա իր առաջնային պարտականությունն է:
Ես նորից վստահ պնդում եմ. ՀԱԿ համակիրների կարծիքը հստակորեն հաշվի է առնվում, ու դա էլ բերում է նրան, որ շարժումը եթե ոչ ամբողջովին, ապա գլխավորապես շարժվում է մեր ուզած, մեր թելադրած, մեր ակնկալած հունով: Բերեմ ամենավերջին ու ամենափոքրիկ օրինակը. նստացույցի դադարեցումը ամբողջովին տեղավորվում էր ՀԱԿ հիմնական համակիրների համոզմունքների ու ցանկությունների շրջանակում, բոլորն էլ, կամ մեծ մասն էլ հասկանում էին, որ մեր առջև դրված խնդիրը փայլուն կատարվել է ու մինչ հաջորդ փուլը դադար է պետք: Դա ոչ թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական որոշումն էր, այլ ընդհանուր որոշում էր, ընդհանուր ցանկությունների ու պատկերացումների ի կատար ածում:
Հիմա, ՀԱԿ-ը հաշվի ա առնում ժողովրդի կարծիքը, թե՞ միայն իր համակիրների կարծիքը:
Եթե ՀԱԿ-ը տենց վստահաբար ոչ մի որոշում չի կայացրել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ապա փաստորեն ժողովուրդը, այդ թվում ես, Վիշապը, Պողոսը, Ժորիկը, որոնք վերջին կես տարում ՀԱԿ-ի ոչ մի միտինգի չեն գնացել, փիս ցանկանում էին, որ ՀԱԿ-ը երկխոսություն սկսի իշխանությունների հետ: Բայց ինչպես տեսանք, ժողովրդի մեծամասնությունը նույնիսկ ՀԱԿ-ի վերջին՝ հետերկխոսական միտինգներին մասնակցելու չնչին ցանկություն չունեցավ:
Եթե ՀԱԿ-ը հաշվի է առել միայն իր համակիրների կարծիքը, ապա սա շատ նեղ կուսակցական շահերի համընկնում է, որի հետ ժողովուրդը ոչ մի կապ չունի: Նույն կերպ կան համակիրներ ասենք ՕԵԿ-ի, որոնք անկեղծորեն հավատում են ՕԵԿ-ի ծրագրային դրույթներին, որ ՕԵԿ-ը իշխանություն լինելու դեպքում հաստատելու է լիարժեք օրինական երկիր - մենակ կուսակցության անունն արդեն ինչ ասես արժի: Բա ինչ ասեն ԲՀԿ համակիրները, որոնք համ բարգավաճ երկիր են կառուցում, համ էլ ժամանակ առ ժամանակ քեշ փող են ստանում իրենց կուսակցությունից:
Այնպես որ եղբայր, հարցը հետևյալումն է - ՀԱԿ-ը իր որոշումներում ոչ միայն հաշվի չի առել ժողովրդի կարծիքը, այլ մեծապես թքած է ունեցել ժողովորդի կարծիքի վրա: Վկան երկխոսությունից հետո ժողովորդի «լայն զանգվածներն են», որոնք մասնակցեցին ՀԱԿ-ի ութօրյա հանրահավաքներին:
Իսկ ես կասեմ ավելին - ՀԱԿ-ն իր այս տեսքով ու կազմով ուղղակի ի վիճակի չի որևէ որոշում կայացնել, որտեղ հաշվի են առնվում տարբեր կարծիքներ, ներառյալ ՀԱԿ քաղխորհրդի կարծիքը:
ՀԱԿ-ում որոշումների կայացման մի մեխանիզմ կա, ու էտ մեխանիզմը կոչվում ա «Լևոնը տենց ասեց, ուրեմն տենց պիտի լինի»: ՀԱԿ-ի կազմից վերջին մի քանի վերջին սեփական ասելքին ունեցողների հեռանալուց հետո, ՀԱԿ-ում ու քաղխորհրդում մնացել են միայն Լևոնի խամաճիկները, որոնք գլուխները կախ պեչատում են Լևոնի բոլոր որոշումները՝ երկխոսություն, 15 կետ, 3 կետ, 8 կետ, տրինգի, տուն, հրապարակ, տրնգի ..... ՀԱԿ-ի ներսում չկա դեմոկրատական այն մեխանիմզը, որ ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս, էլ ու՞ր մնաց ժողովրդի կարծիքը հաշվի առնելը: Իսկ ՀԱԿ-ի վերջին մի քանի ամսվա հռետորաբանությունն ու վերջին բանաձևը այս հարցի վերջակետն են դնում - բացի ՀԱԿ-ից ու Լևոնից ուրիշ մարդ չկա:
Այնպես որ եղբայր, ես բուռն սիմպատիա ունեմ քո արտահայտած բոլոր մտքերի նկատմամբ - ժողովուրդ, պայքար, արդարություն ...... բայց ես ու իմ նման շատերը, որոնք նույնպես իրավուն ունեն իրենց կոչել «ժողովուրդ», այդ նպատակների իրացման համար որպես միջոց ՀԱԿ-ին այլևս վաղուց բացարձակապես չեն տեսնում: Ես չեմ վիճի այն հարցի շուրջ, թե ինչ բարի ու մեծ նպատակներ ունի ՀԱԿ-ը ու անձմաբ Լևոնը, բայց արդեն բացարձակն համոզմամբ կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի առաջնորդած շարժմամբ ու մեթոդներով, անձամբ քո բարի նպատակնեը երբեք իրակնություն չեն դառնալու ոչ հիմա, ոչ էլ քո ասած երկար տարիների ու լուրջ պայքարի արդյունքում:
Էջանիշներ