User Tag List

Էջ 539 979-ից ԱռաջինԱռաջին ... 39439489529535536537538539540541542543549589639 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,071 համարից մինչև 8,085 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #8071
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Ապեր, եթե դու ուզում ես քեզ հույս տաս, որ ՀԱԿ-ի համակիրները պակասում են, ապա խնդրում եմ դրա համար սխալ կոնտեքստով մի մեջբեր իմ խոսքերը: Իսկ էնպես, ասեմ կարծ. մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ Հայաստանում պակասելու են պայքարող քաղաքացիները:
    Իսկապես թարկեմ, ճիշտ ես ասում, մանկապարտեզ է:
    Si vis pacem, para bellum

  2. #8072
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:
    Կարելի ա իմանալ հաղթանակը ո՞նց ես պատկերացնում: Նկատի ունեմ ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը, ընտրություններում հաղթելու մասին ա՞ խոսքը:

    Որ ասում ես քո համար, կպարզաբանե՞ս, կոնկրետ,ինձ համար ի՞նչ ա լինելու:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  3. #8073
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավ ա, որ ասածս հիշում ես:
    Հիշու՞մ ես, որ ես այն ժամանակ ասացի, որ ակումբում քննարկումները հիմա ակտիվ չեն, որովհետև քննարկման հիմնական հարթակներն են փոխվել, հիմա ավելի շատ սոցիալական կայքերում են: Բայց նաև ասացի, որ հոկտեմբերին, ցավոք սրտի, ակտիվանալու է նաև ակումբի քննարկումները:
    Այժմ եթե դու ազնիվ մարդ ես, պետք է խոստովանես, որ թեև դեռ միայն սկիզբն է հոկտեմբերի, բայց անգամ ակումբն ակտիվացավ: Լրատվամիջոցները ծայրեծայր ՀԱԿ-ի մասին էին խոսում: Բոլոր քաղ. գործիչները ՀԱԿ-ի մասին էին խոսում, բոլոր քաղ. ուժերը ՀԱԿ-ի մասին էին խոսում: Իսկ սոց. ցանցերն ուղղակի պայթում էին քաղաքականության, ու մասնավորապես ՀԱԿ նստացույցի մասին քննարկումներից, այդ թվում թե դրական, թե բացասական: Այնպես որ իմ առաջին «կանխագուշակումն» իրականացավ: Մինչդեռ հոկտեմբերը դեռ միայն նոր է սկսվել
    Ինչևէ: Ցավում եմ, բայց առաջիկա 20 օրերին ավելի շատ լսելու ենք ՀԱԿ-ի մասին, քան ՀԱԿ-ից ենք բան լսելու, թեև ՀԱԿ-ից էլ կլսենք: Բայց դա չի նշանակում որ ակտիվությունն ավարտվել է: Ակտիվությունը, ինչպես և նախանշել էի, միայն սկսվել ա
    Էդ ես երբ եմ առիթ տվել ազնվությանս վրա կասկածելու համար? Իհարկե քաղաքական քննարկումներն ակտիվացել են
    Բայց մինչև ֆուտբոլի հաղթանակի օրը: Հիմա ավելի շատ թեսոցիալական կայքերում, թեմամուլում և թեհեռուստատեսությամբ խոսում են ֆուտբոլից: Իռլանդիայի հետ խաղում էլ որ հաղթենք (հուսով եմ՝ կհաղթենք ) մոտավորապես մի 2ամիս ՀԱԿ-ի մասին էլ չենք էլ լսի, հետո էլ ձմեռ, Ամանոր, Սուրբ ծնունդ ... հասանք գարուն՝ հերթական ընտրություններ

    Հա, ճիշտես նկատել, մինչև ամսվա վերջ ավելի շատ կքննարկենք, քան թե ակտիվ գործողություններ կտեսնենք, կամ էլ գոնե գործողությունների մոտակա պլան, բայց դե դa էլ է ձեր ընտրությունը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #8074
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի ա իմանալ հաղթանակը ո՞նց ես պատկերացնում: Նկատի ունեմ ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը, ընտրություններում հաղթելու մասին ա՞ խոսքը:

    Որ ասում ես քո համար, կպարզաբանե՞ս, կոնկրետ,ինձ համար ի՞նչ ա լինելու:
    Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:

    Ոչ, Չամիչ ջան, խոսքը ընտրություններում հաղթելը չէ: Ընդհանրապես ընտրություններում հաղթելը հարաբերական հասկացություն է: Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը: Ու ընտրությունների նման հաղթանակը, այսինքն չկեղծված ընտրությունների հասնելը, ոչ թե վերջնական հաղթանակ է, այլ ընդամենը հանգրվան պայքարի ճանապարհին, որովհետև դրանից հետո դեռ իշխանության եկած ուժին պետք է պարտադրել ստեղծել պետության՝ վերևում նշածս մոդելը:

    Ու այստեղ էլ հստակեցնեմ, որ էդ վերևում նշածս մոդելը բացարձակ տեսքով չի կարող լինել: Երբ ասում ենք, որ ուզում ենք օրենքի իշխանություն, հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել իդեալական: Աշխարհում չկա որևէ երկիր, որևէ համակարգ, որևէ կառույց, որտեղ բացարձակ օրենքի իշխանություն լինի, ամեն տեղ էլ ինչ-որ չափով օրենքը խախտվում է: Բայց այ կա սահման, որից էս կողմ դու քեզ օրենքով պաշտպանված ես զգում, այն կողմում՝ պաշտպանված չես զգում: Ուրեմն ես խոսում եմ այն սահմանի մասին, որում թե՛ ես, թե՛ դու մեզ օրենքով պաշտպանված կզգանք: Ու մեր մեծ մասն իրենց օրենքով պաշտպանված կզգան:

    Վերջին հարցիդ, կարծում եմ, արդեն իսկ պատասխանել եմ: Կարծում եմ կհամաձայնվես, որ երբ այսպիսի պետություն կառուցենք, երբ հասնենք այդ հանգրվանին, դու կհասկանաս, թե քեզ դրանից ինչ է լինելու:

    Եվս մեկ հստակեցում: Նման վերջնակա հաղթանակի, վերջնագծի չեն հասնում ո՛չ մեկ տարում, ո՛չ էլ 5 տարում:
    Էնպես որ ավարտեմ 88-ի, ապա 2008-ի ապա հիմիկվա լոզունգով. պայ-քա՛ր, պայ-քա՛ր, մինչև վե՛րջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #8075
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ավելի շատ թեսոցիալական կայքերում, թեմամուլում և թեհեռուստատեսությամբ խոսում են ֆուտբոլից:
    Գուցե պատճառը իմ ֆուտբոլով չհետաքրքրվելը, իսկ քաղաքականությամբ հետաքրքրվելն է, սակայն իմ շուրջն ամենուրեք քաղաքական քննարկումներն ավելի շատ են, թե ռեալ կյանքում, թե համացանցում: Սակայն ես չեմ վիճում, որ տղերքի փայլուն հաղթանակը (նույնիսկ ես, ֆուտբոլից բան չհասկացողս վերջին 15 րոպեն նայել ու հպարտությամբ եմ լցվել) լայն արձագանք է գտել, տեղին արձագանք է գտել ու քննարկվում է ու ճիշտ է անում: Միայն թե, ի տարբերություն քեզ, ես այդ երկու քննարկումները չէի փորձի դնել նույն հարթության մեջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #8076
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:
    Փաստորեն սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալստյանը
    Բայց գոնե հանուն հաջորդ հարյուրամյակի սերունդների հարկավոր է պայքարել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #8077

    չեմ դնում մի հարթւթյան մեջ իմաստային տեսանկյունից, բայց հո զանգվածայնության առումով կարող եմ?
    Ֆուտբոլիստների հաղթանակը տոնելուն քաղաքի փողոցներում այնքան մարդ էր հավաքվել, որ եթե ազգային հավաքականը արտահերթ պահանջեր՝ տեղում կստանար
    Ու ընդ որում չէին խանգարում ոչ ցուրտը, ոչ իշխանությունները ոչ էլ քաղաքական կողմնորոշումները, անձերի խնդիր էլ չկար
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. #8078
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալստյանը
    Բայց գոնե հանուն հաջորդ հարյուրամյակի սերունդների հարկավոր է պայքարել
    Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.10.2011)

  10. #8079
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք
    Ես գրել էի "ենք", ոչ թե "եք"
    Կանեք՝ կուրախանաք, ես էլ ձեզ հետ միասին, ձեզ համար նույնպես
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.10.2011)

  12. #8080
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2011
    Հասցե
    Հայաստան,Երեվան.
    Տարիք
    31
    Գրառումներ
    104
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:

    Ոչ, Չամիչ ջան, խոսքը ընտրություններում հաղթելը չէ: Ընդհանրապես ընտրություններում հաղթելը հարաբերական հասկացություն է: Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը: Ու ընտրությունների նման հաղթանակը, այսինքն չկեղծված ընտրությունների հասնելը, ոչ թե վերջնական հաղթանակ է, այլ ընդամենը հանգրվան պայքարի ճանապարհին, որովհետև դրանից հետո դեռ իշխանության եկած ուժին պետք է պարտադրել ստեղծել պետության՝ վերևում նշածս մոդելը:

    Ու այստեղ էլ հստակեցնեմ, որ էդ վերևում նշածս մոդելը բացարձակ տեսքով չի կարող լինել: Երբ ասում ենք, որ ուզում ենք օրենքի իշխանություն, հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել իդեալական: Աշխարհում չկա որևէ երկիր, որևէ համակարգ, որևէ կառույց, որտեղ բացարձակ օրենքի իշխանություն լինի, ամեն տեղ էլ ինչ-որ չափով օրենքը խախտվում է: Բայց այ կա սահման, որից էս կողմ դու քեզ օրենքով պաշտպանված ես զգում, այն կողմում՝ պաշտպանված չես զգում: Ուրեմն ես խոսում եմ այն սահմանի մասին, որում թե՛ ես, թե՛ դու մեզ օրենքով պաշտպանված կզգանք: Ու մեր մեծ մասն իրենց օրենքով պաշտպանված կզգան:

    Վերջին հարցիդ, կարծում եմ, արդեն իսկ պատասխանել եմ: Կարծում եմ կհամաձայնվես, որ երբ այսպիսի պետություն կառուցենք, երբ հասնենք այդ հանգրվանին, դու կհասկանաս, թե քեզ դրանից ինչ է լինելու:

    Եվս մեկ հստակեցում: Նման վերջնակա հաղթանակի, վերջնագծի չեն հասնում ո՛չ մեկ տարում, ո՛չ էլ 5 տարում:
    Էնպես որ ավարտեմ 88-ի, ապա 2008-ի ապա հիմիկվա լոզունգով. պայ-քա՛ր, պայ-քա՛ր, մինչև վե՛րջ:
    Պայքարի վերջնական փուլին հասնելու համար կա 3 մեթոդ՝
    1. միանալ ազգային թշնամուն:
    2. կազմակերպել հերթական մարտի 1 ի ու հոկտեմբերի 27 ի դեպքերը:
    Կամ իմ մեթոդը՝
    3. Կոալիցիայի կադրերում ու Ղեկավարության Աթոռներում ունենանք մեր մարդիքն:
    Չուկ,եթե թույլ տա՞ս ասեմ ինչպես:
    Հա մի բան էլ,գիտեք ո՞ր Ղեկավարությունը Ընդիմության հսկումով իր ձեռքի մեջ է պահում զանգվածին....

    ՈՒստի եվ պետք էր ՀԱԿ ն միացնել Սոցիալիստական Կոմկուսի հետ ,կամ Ստալինիզմ?
    Վերջին խմբագրող՝ Կարեն Կանտարով: 09.10.2011, 20:08: Պատճառ: Անկեղծ լինելու համար չպատժեք...

  13. #8081
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ապեր, եթե դու ուզում ես քեզ հույս տաս, որ ՀԱԿ-ի համակիրները պակասում են, ապա խնդրում եմ դրա համար սխալ կոնտեքստով մի մեջբեր իմ խոսքերը: Իսկ էնպես, ասեմ կարծ. մտքիդ ծերով էլ չանցկացնես, որ Հայաստանում պակասելու են պայքարող քաղաքացիները:

    Ես չեմ հասկանում, թե դա ինչ երազանք ա, բայց քո ու քո նմանների էդ երազանքն իրագործման ենթակա չի
    Չուկ ջան, ՀԱԿ-ի համակիրները չեն պակասում, ճիշտ ես, նրանք այնքան են, որքան պետք է ցանկացած քաղաքական ուժին կենդանի մնալու համար: ՀԱԿ-ի ողջ տխմար բանաձևից կարող եմ համաձայնվել մասնակիորեն միայն մի դրույթի հետ - ՀԱԿ-ը միակ կենդանի «ընդդիմադիր» ուժն ա: Բայց սա ոչ մի աղերս չունի համաժողովրդական շարժման, հասարակության լայն շերտերի նկրտումների իրացման հետ:

    Էտ ՀԱԿ-ի հետ պայքարող քաղաքացիները հերիքելու են միայն նրան, որ ՀԱԿ-ին հասցնեն ԱԺ դուռը, ոչ մի սանտիմ սրանից ավելի: Ու քանի որ էս քաղաքական ուժը լայն զանգվածներին այլևս ոչ մի բանով չ կարողանում հետաքրքրել, Լևոնի քարոզներն էլ բոլորին հոգնեցրել ու զզվեցրել են, հորինեցին «ավանդների վերադարձ» աֆյոռան, նույն-նույն ՕԵԿ-ի ոճով: Ոչ մի նոր բան, ոչ մի թարմություն, ոչ մի առաջարկ ժողովրդին, որը կարա իմ նմանին դիվանի վրից հանի ու ուղարկի հրապարակ: Լևոնի քարոզներն ու Նիկոլի ոգևորված բղավոցը էլ ոշշշշ մի բա, բացարձակապես:

    ՀԱԿ-ը նախընտրական պայքարը վատ չի սկսել, բայց մի քիչ շուտ ա սկսել - ինչպես միշտ Լևոնի գենիալնի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ակնկալվող ոգևորությունն ավարտվեց խորագույն ապատիայով - ավելի վատ քան մարտից հետո էր:

  14. #8082
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, ձյաձ, վերջին գրառման համար: Թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողներն ըստ էության գիտեն, թե ում ա պետք արհամարհել: Ու թե՛ հասարակությունը, թե՛ լրագրողները գիտեն, որ ՀԱԿ-ին պետք չի արհամարհել ու չեն արհամարհում: Չես արհամարհում անգամ դու՝ այստեղ քննարկելով:

    Ինչևէ:

    Նախորդ գրառումներիդ միայն մեկ արձագանք. Սկսե՛լ ա: Սկսել ա 4 տարի առաջ ու շարունակվում ա մինչև հիմա: ՈՒ հասնելու ա հաղթական ավարտին: Քո հետ կամ առանց քեզ, բայց նաև քո համար:
    Չորս տարի առաջ սկսել ա Լևոնին նախագահ կարգելու չհաջողված պրոցեսը, որին բոլորս միացել ենք ավգյան ախոռները մաքրելու թեզին հավատալով: Թուլամորթության ու անվճռականության պատճառով մեռած «սկսել ա»-ն ավարտվելու գոնե ՀԱԿ-ին ԱԺ ճխտելով:

    Ո էս հաստատ առանց ինձ, ու իմ համար բացարձակապես ոչինչ:

  15. #8083
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, Վարզոր ջան: Սպասում են տանը դիվանին նստածները, իսկ մենք առանց Քրիստոսին սպասելու փորձում ենք դա անել ու անելու ենք
    Տենաս Լյովիկն էլ ա քո չափ հավատում?

  16. #8084
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Օյ, կներեք։

    Կարգին էլ մեկնաբանել եք իմ տուֆտաբանությունը Ստիպված եմ բացատրել, որ այն պարզապես կատակ էր, հումարախառն նմանակ անելու փորձ էր, որը ըստ վերի գրածների, փաստորեն ձախողվեց։ Երեկվա հրապարակային ցնդաբանոցու համեմատ երևի իմ գրածը կարգին լուրջ բան է թվացել
    Ինչևէ շնորհակալ եմ անիմաստ ուշադրության համար։
    Բա ինշշշ կա՞ ազատատենչ պայքարող ժողովդրից…
    Վիշապ ջան, գրառմանդ հումորապարոդյայոտ շերտը ջոգած ա, ըստ իս, բավական հաջող է ստացվել: Բայց պատասխանել եմ գրառմանդ լուրջ շերտին, որի առկայությունը չեմ կարծում թե կժխտես: Հաստատ էս գրառումը կատարելիս չէիր մտածում, թե երևի Ձայը խմած վախտ պատահաբար անտեսանելի ա սարքել, այլ ավելի շատ հակված էիր կարծելու, որ մոդերներից մեկը չարանենգորեն թեման ֆուկ ա արել: Երե սխալվում եմ, կներես, կոլեգա, բայց ես տենց եմ կարծում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.10.2011)

  18. #8085
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ՀԱԿ-ի համակիրները չեն պակասում, ճիշտ ես, նրանք այնքան են, որքան պետք է ցանկացած քաղաքական ուժին կենդանի մնալու համար: ՀԱԿ-ի ողջ տխմար բանաձևից կարող եմ համաձայնվել մասնակիորեն միայն մի դրույթի հետ - ՀԱԿ-ը միակ կենդանի «ընդդիմադիր» ուժն ա: Բայց սա ոչ մի աղերս չունի համաժողովրդական շարժման, հասարակության լայն շերտերի նկրտումների իրացման հետ:

    Էտ ՀԱԿ-ի հետ պայքարող քաղաքացիները հերիքելու են միայն նրան, որ ՀԱԿ-ին հասցնեն ԱԺ դուռը, ոչ մի սանտիմ սրանից ավելի: Ու քանի որ էս քաղաքական ուժը լայն զանգվածներին այլևս ոչ մի բանով չ կարողանում հետաքրքրել, Լևոնի քարոզներն էլ բոլորին հոգնեցրել ու զզվեցրել են, հորինեցին «ավանդների վերադարձ» աֆյոռան, նույն-նույն ՕԵԿ-ի ոճով: Ոչ մի նոր բան, ոչ մի թարմություն, ոչ մի առաջարկ ժողովրդին, որը կարա իմ նմանին դիվանի վրից հանի ու ուղարկի հրապարակ: Լևոնի քարոզներն ու Նիկոլի ոգևորված բղավոցը էլ ոշշշշ մի բա, բացարձակապես:

    ՀԱԿ-ը նախընտրական պայքարը վատ չի սկսել, բայց մի քիչ շուտ ա սկսել - ինչպես միշտ Լևոնի գենիալնի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ակնկալվող ոգևորությունն ավարտվեց խորագույն ապատիայով - ավելի վատ քան մարտից հետո էր:
    Ապեր, էլի վերադառնանք մեր յուղ ու բրնձին ու նորից գրեմ են, բացատրեմ էն, ինչկ մի անգամ չի որ գրել եմ, մի անգամ չի, որ բացատրել եմ:

    Համաժողովրդական շարժում չի նշանակում հոսք, որի մեջ է ողջ ժողովուրդը: Դա նշանակում է հոսք, որի մեջ են բոլոր շերտերի մարդիկ: Ու մեր շարժումը համաժողովրդական է, որովհետև շարժման մեջ են բոլոր սոցիալական խավերից, տարիքային խմբերից, սեռային խմբերից, կրթական ցենզի, տարածաշրջանային և այլ խմբերը ներկայացնող մարդիկ: Վերջ: Վերջակետ: Իսկ ողջ ժողովուրդը երբևէ չի կարող նույն հոսքի մեջ լինել, դա ուտոպիա ա:

    Այդ համաժողովրդական շարժման մասնակիցները դեռ կապացուցեն, որ իրենք էնքան են, որ հեղափոխություն են անելու: Էն, որ որոշակի մոբիլիզացիայի խնդիր ունի ՀԱԿ-ը, ոչ մեկս չի հերքում: Բայց ոգևորությունը չի կոտրվել, ապատիայի մասին խոսք չկա: Ու դա բարեբախտաբար: Որովհետև ապատիան կործանարար է ոչ թե լոկ ՀԱԿ-ի կամ ՀԱԿ համախոհների, համաժողվրդական շարժման մասնակիցների համար, այլ բոլորիս, այդ թվում քո համար: Գնել, իմ բարեկամ, հասկացիր հասարակ բան. քեզ, ինձ, ոչ մեկիս ձեռ չի տալիս ապատիան, դադարի՛ր դրա մասին «երազելը»:

    Ու դուխդ էլ մի գցի, իմ ընկեր, հաղթելու ենք Գլուխդ բարձր ապեր, ինչքան էլ հիասթափված լինես, ինչքան էլ հուսահատված լինես, ես ու լիքը ուրիշներս դուխներս տեղն ա, վճռականություններս տեղն ա, չենք ընկրկելու: Չմտածես, ախպերս, լավ ա լինելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 539 979-ից ԱռաջինԱռաջին ... 39439489529535536537538539540541542543549589639 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •