Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Էդ ես երբ եմ առիթ տվել ազնվությանս վրա կասկածելու համար?Իհարկե քաղաքական քննարկումներն ակտիվացել են
Բայց մինչև ֆուտբոլի հաղթանակի օրը: Հիմա ավելի շատ թեսոցիալական կայքերում, թեմամուլում և թեհեռուստատեսությամբ խոսում են ֆուտբոլից: Իռլանդիայի հետ խաղում էլ որ հաղթենք (հուսով եմ՝ կհաղթենք) մոտավորապես մի 2ամիս ՀԱԿ-ի մասին էլ չենք էլ լսի, հետո էլ ձմեռ, Ամանոր, Սուրբ ծնունդ ... հասանք գարուն՝ հերթական ընտրություններ
Հա, ճիշտես նկատել, մինչև ամսվա վերջ ավելի շատ կքննարկենք, քան թե ակտիվ գործողություններ կտեսնենք, կամ էլ գոնե գործողությունների մոտակա պլան, բայց դե դa էլ է ձեր ընտրությունը![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Չամիչ ջան, երբ ես ասում եմ հաղթական ավարտ, նկատի ունեմ էն հանգրվանը, երբ արդեն հասած կլինենք նրան, որ երկրում կգործի օրենքի իշխանությունը, երբ երկրում կհարգվի մեզնից յուրաքանչյուրի՝ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երբ խոսքի ազատությունը կլինի ոչ թե ֆորմալ գրվածք՝ թղթի վրա, այլ գործող, երբ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա զբաղվել, աշխատել սեփական գործով ու դրանով ապահովել իր բարեկեցությունը, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե ներքին խիստ անհանգստություն կզգա, այլ միայն հանգստություն ու հպարտություն, երբ քաղաքացին սեփական բիզնեսը կուզի դնել, չի մտածի, որ իրեն հոշոտելու են տարատեսակ օլիգարխներն ու հարկային մարմինները և այլն: Ամեն թվարկելու չի:
Ոչ, Չամիչ ջան, խոսքը ընտրություններում հաղթելը չէ: Ընդհանրապես ընտրություններում հաղթելը հարաբերական հասկացություն է: Դու անշուշտ ընտրություններում հաղթել ասելով նկատի ունես իմ համակրած ուժի իշխանության գալը: Մինչդեռ ընտրությունների հաղթանակն իմ համար ոչ թե դա է, այլ ժողովրդի կարծիքի չոտնահարումը: Ընտրություններում հաղթելն էն ա, երբ ընտրությունները չեն կեէծում, երբ իշխանության է գալիս այն ուժը, ում իր քվեն է տվել ժողովրդի մեծամասնությունը: Ու ընտրությունների նման հաղթանակը, այսինքն չկեղծված ընտրությունների հասնելը, ոչ թե վերջնական հաղթանակ է, այլ ընդամենը հանգրվան պայքարի ճանապարհին, որովհետև դրանից հետո դեռ իշխանության եկած ուժին պետք է պարտադրել ստեղծել պետության՝ վերևում նշածս մոդելը:
Ու այստեղ էլ հստակեցնեմ, որ էդ վերևում նշածս մոդելը բացարձակ տեսքով չի կարող լինել: Երբ ասում ենք, որ ուզում ենք օրենքի իշխանություն, հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել իդեալական: Աշխարհում չկա որևէ երկիր, որևէ համակարգ, որևէ կառույց, որտեղ բացարձակ օրենքի իշխանություն լինի, ամեն տեղ էլ ինչ-որ չափով օրենքը խախտվում է: Բայց այ կա սահման, որից էս կողմ դու քեզ օրենքով պաշտպանված ես զգում, այն կողմում՝ պաշտպանված չես զգում: Ուրեմն ես խոսում եմ այն սահմանի մասին, որում թե՛ ես, թե՛ դու մեզ օրենքով պաշտպանված կզգանք: Ու մեր մեծ մասն իրենց օրենքով պաշտպանված կզգան:
Վերջին հարցիդ, կարծում եմ, արդեն իսկ պատասխանել եմ: Կարծում եմ կհամաձայնվես, որ երբ այսպիսի պետություն կառուցենք, երբ հասնենք այդ հանգրվանին, դու կհասկանաս, թե քեզ դրանից ինչ է լինելու:
Եվս մեկ հստակեցում: Նման վերջնակա հաղթանակի, վերջնագծի չեն հասնում ո՛չ մեկ տարում, ո՛չ էլ 5 տարում:
Էնպես որ ավարտեմ 88-ի, ապա 2008-ի ապա հիմիկվա լոզունգով. պայ-քա՛ր, պայ-քա՛ր, մինչև վե՛րջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գուցե պատճառը իմ ֆուտբոլով չհետաքրքրվելը, իսկ քաղաքականությամբ հետաքրքրվելն է, սակայն իմ շուրջն ամենուրեք քաղաքական քննարկումներն ավելի շատ են, թե ռեալ կյանքում, թե համացանցում: Սակայն ես չեմ վիճում, որ տղերքի փայլուն հաղթանակը (նույնիսկ ես, ֆուտբոլից բան չհասկացողս վերջին 15 րոպեն նայել ու հպարտությամբ եմ լցվել) լայն արձագանք է գտել, տեղին արձագանք է գտել ու քննարկվում է ու ճիշտ է անում: Միայն թե, ի տարբերություն քեզ, ես այդ երկու քննարկումները չէի փորձի դնել նույն հարթության մեջ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
չեմ դնում մի հարթւթյան մեջ իմաստային տեսանկյունից, բայց հո զանգվածայնության առումով կարող եմ?
Ֆուտբոլիստների հաղթանակը տոնելուն քաղաքի փողոցներում այնքան մարդ էր հավաքվել, որ եթե ազգային հավաքականը արտահերթ պահանջեր՝ տեղում կստանար
Ու ընդ որում չէին խանգարում ոչ ցուրտը, ոչ իշխանությունները ոչ էլ քաղաքական կողմնորոշումները, անձերի խնդիր էլ չկար![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (09.10.2011)
Chuk (09.10.2011)
Պայքարի վերջնական փուլին հասնելու համար կա 3 մեթոդ՝
1. միանալ ազգային թշնամուն:
2. կազմակերպել հերթական մարտի 1 ի ու հոկտեմբերի 27 ի դեպքերը:
Կամ իմ մեթոդը՝
3. Կոալիցիայի կադրերում ու Ղեկավարության Աթոռներում ունենանք մեր մարդիքն:
Չուկ,եթե թույլ տա՞ս ասեմ ինչպես:
Հա մի բան էլ,գիտեք ո՞ր Ղեկավարությունը Ընդիմության հսկումով իր ձեռքի մեջ է պահում զանգվածին....
ՈՒստի եվ պետք էր ՀԱԿ ն միացնել Սոցիալիստական Կոմկուսի հետ ,կամ Ստալինիզմ?
Վերջին խմբագրող՝ Կարեն Կանտարով: 09.10.2011, 20:08: Պատճառ: Անկեղծ լինելու համար չպատժեք...
Չուկ ջան, ՀԱԿ-ի համակիրները չեն պակասում, ճիշտ ես, նրանք այնքան են, որքան պետք է ցանկացած քաղաքական ուժին կենդանի մնալու համար: ՀԱԿ-ի ողջ տխմար բանաձևից կարող եմ համաձայնվել մասնակիորեն միայն մի դրույթի հետ - ՀԱԿ-ը միակ կենդանի «ընդդիմադիր» ուժն ա: Բայց սա ոչ մի աղերս չունի համաժողովրդական շարժման, հասարակության լայն շերտերի նկրտումների իրացման հետ:
Էտ ՀԱԿ-ի հետ պայքարող քաղաքացիները հերիքելու են միայն նրան, որ ՀԱԿ-ին հասցնեն ԱԺ դուռը, ոչ մի սանտիմ սրանից ավելի: Ու քանի որ էս քաղաքական ուժը լայն զանգվածներին այլևս ոչ մի բանով չ կարողանում հետաքրքրել, Լևոնի քարոզներն էլ բոլորին հոգնեցրել ու զզվեցրել են, հորինեցին «ավանդների վերադարձ» աֆյոռան, նույն-նույն ՕԵԿ-ի ոճով: Ոչ մի նոր բան, ոչ մի թարմություն, ոչ մի առաջարկ ժողովրդին, որը կարա իմ նմանին դիվանի վրից հանի ու ուղարկի հրապարակ: Լևոնի քարոզներն ու Նիկոլի ոգևորված բղավոցը էլ ոշշշշ մի բա, բացարձակապես:
ՀԱԿ-ը նախընտրական պայքարը վատ չի սկսել, բայց մի քիչ շուտ ա սկսել - ինչպես միշտ Լևոնի գենիալնի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Ակնկալվող ոգևորությունն ավարտվեց խորագույն ապատիայով - ավելի վատ քան մարտից հետո էր:
Վիշապ ջան, գրառմանդ հումորապարոդյայոտ շերտը ջոգած ա, ըստ իս, բավական հաջող է ստացվել: Բայց պատասխանել եմ գրառմանդ լուրջ շերտին, որի առկայությունը չեմ կարծում թե կժխտես: Հաստատ էս գրառումը կատարելիս չէիր մտածում, թե երևի Ձայը խմած վախտ պատահաբար անտեսանելի ա սարքել, այլ ավելի շատ հակված էիր կարծելու, որ մոդերներից մեկը չարանենգորեն թեման ֆուկ ա արել: Երե սխալվում եմ, կներես, կոլեգա, բայց ես տենց եմ կարծում:
Chuk (09.10.2011)
Ապեր, էլի վերադառնանք մեր յուղ ու բրնձին ու նորից գրեմ են, բացատրեմ էն, ինչկ մի անգամ չի որ գրել եմ, մի անգամ չի, որ բացատրել եմ:
Համաժողովրդական շարժում չի նշանակում հոսք, որի մեջ է ողջ ժողովուրդը: Դա նշանակում է հոսք, որի մեջ են բոլոր շերտերի մարդիկ: Ու մեր շարժումը համաժողովրդական է, որովհետև շարժման մեջ են բոլոր սոցիալական խավերից, տարիքային խմբերից, սեռային խմբերից, կրթական ցենզի, տարածաշրջանային և այլ խմբերը ներկայացնող մարդիկ: Վերջ: Վերջակետ: Իսկ ողջ ժողովուրդը երբևէ չի կարող նույն հոսքի մեջ լինել, դա ուտոպիա ա:
Այդ համաժողովրդական շարժման մասնակիցները դեռ կապացուցեն, որ իրենք էնքան են, որ հեղափոխություն են անելու: Էն, որ որոշակի մոբիլիզացիայի խնդիր ունի ՀԱԿ-ը, ոչ մեկս չի հերքում: Բայց ոգևորությունը չի կոտրվել, ապատիայի մասին խոսք չկա: Ու դա բարեբախտաբար: Որովհետև ապատիան կործանարար է ոչ թե լոկ ՀԱԿ-ի կամ ՀԱԿ համախոհների, համաժողվրդական շարժման մասնակիցների համար, այլ բոլորիս, այդ թվում քո համար: Գնել, իմ բարեկամ, հասկացիր հասարակ բան. քեզ, ինձ, ոչ մեկիս ձեռ չի տալիս ապատիան, դադարի՛ր դրա մասին «երազելը»:
Ու դուխդ էլ մի գցի, իմ ընկեր, հաղթելու ենքԳլուխդ բարձր ապեր, ինչքան էլ հիասթափված լինես, ինչքան էլ հուսահատված լինես, ես ու լիքը ուրիշներս դուխներս տեղն ա, վճռականություններս տեղն ա, չենք ընկրկելու: Չմտածես, ախպերս, լավ ա լինելու
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ