Տնտեսական ոլորտ
Բանախոս՝ Վահագն Խաչատրյան
Արոտավայրերի բացակայությունը անասնապահության լրջագույն խոչնդոտներից մեկն է, քանի որ տեղի օլիգարխները գնել են բոլոր հեղերը և գյուղացին տեղ չունի : Օրինակ Արմավիրի մարզում տեղի հարուստները հարկ չեն վճարում, իսկ գյուղացին հարկերի բեռի տակ դադարում է գյուղատնտեսությամբ զբաղվել :
Չորս դրամից ջուրը հասել է փաստացիորեն ութ դրամի , հետո բարձրացել է մինչև 11 դրամ , իսկ ջուրը փաստացիորեն անբավ է: Այսինքն տրվող ծառայությունը չի համապատասխանում որակին:
Գյուղացուց հողերը առգրավվել են, և իրավիճակը այսօր առավել է վատթարացել այն իմաստով , որ այդ հողերը վերցրել են օլիգարխները և հարկ չեն տալիս:
Նշվել են այն գյուղական հողերը որոնք պատկանում են այս կամ այն քրեական հեղինակությանը կամ օլիգարխին:
Նշվել է նաև, որ հողերը քիչ են սակայն ծախսերը շատ :
գյուղացիական կոպերատիվների ստեղծումը կքչացնի ծախսերը: Գյուղացին մնում է հողի սեփականատեր և որոշող անձ:
Պետությունը պետք է դոտացնի գյուղացուն, վարկերի տոկոսադրույքը պետք է իջնի, գյուղացուն տրվող վարկը պետք է դառնա 3-5 տոկոս:
Պետք է բարելավել գյուղացիների օրենքների իմացության մակարդակը , կոոպերացիան չպետք է վնասի փոքր տնտեսություններին:
Սառնարանները գտնվում են օլիգարխների ձեռքում և ձմեռային գինը թելադրում են նրանք:
Գյուղատնտեսական ապրանքների , պարարտանյութերի մոնոպոլացում, դրամի արժևորումը արհեստական է:
40-60% ստվերի վերացումի կբերի բյուջեի կրկնապատկման : Սա իր հերթին կլուծի սոցիալական պրոբլեմներ:
· Լողացող կուրսի ապահովումը
· Ներդրումային հնարավորությունների ապահովում
· Դոլլարի արհեստական արժեզրկումը բերեց տնտեսության շատ ճյուղերի վերացման (ոսկի, ադամանդներ), քանի որ ապրանքները թանգացան
· Տնտեսական քաղաքականությունը կապվում է քաղաքական իրավիճակի հետ և որպեսզի ընդդիմության ասածները իրականություն չդառնա, գնում են աբսուրդ քայլերի
· Հարկային հստակ քաղաքականություն
Էջանիշներ