....
Նա հիշեցրեց, որ իր նախընտրական ծրագրում այդ մասին հատուկ կետ է նշել` բնակչության խորհրդային ավանդներն առաջարկել է ձևակերպել որպես պետական պարտատոմսեր: «Դա Բագրատյանի փայլուն գաղափարն է: Գրքույկը պետք է վերածվի պարտատոմսի`յուրաքանչյուր ավանդատուին տա իր ավանդի չափով պարտատոմս»,- ասաց նա` ընդգծելով, որ դա այն ժամանակվա հաշվարկով հավասար է 1 միլիարդ դոլարի:
«Մեր արտաքին պարտքը 4 միլիարդ է, դրան թող գումարվի 1 միլիարդ դոլար: Երկիրը դրանով չի փլվի»,- ասաց նա` նկատելով, թե 20 տարում այդ գումարը կարող է մարվել: «Սրանով լուծվում է իրավական ու բարոյական խնդիր, կվերականգնվեր սոցիալական արդարությունը»,- խոսքը եզրափակեց ՀԱԿ առաջնորդը:
Էջանիշներ